Ես էտ Ավետի ինչն եմ ասել: Սկեպտին շփոթացրեց ու ինձ Geforce GTX 550-ից զրկեց գյադեն:
Ես էտ Ավետի ինչն եմ ասել: Սկեպտին շփոթացրեց ու ինձ Geforce GTX 550-ից զրկեց գյադեն:
Moonwalker (20.12.2012), VisTolog (20.12.2012), Վահե-91 (20.12.2012)
Շին, իմ ասածն էլ ա էդ, որ ասում եմ՝ պրոֆեսիոնալ չեն ղժժում: Ու մեկ էլ մի օրինաչափություն եմ նկատել. հայ ժյուրին ղժժում ա վատ երգողների վրա, լավերին հա գովում ու գովում ա: Արտասահմանցի ժյուրիի համար կապ չունի կատարումը, կարևորը շոու են ստեղծում: Էս երկրորդ վիդեոյում Ավետն իրա արևին տենց բան փորձեց, բայց ահավոր գռեհիկ ու անդուր ստացվեց:
Ի դեպ, նույն էս վիդեոյի մեջ ըստ էության ժյուրին բան չի ասում, բայց իրանց դեմքերի արտահայտությունները նենց են ֆիքսվել, որ լավ էլ տեսնում ես իրանց ռեակցիան:
Ինչ վերաբերում ա ակումբում տենց անելուն, բա գրական մրցույթների ժամանակ ի՞նչ ենք անում, հատկապես գրել չիմացողների գործերի հետ: Հա, դու ոնց որ չես մասնակցում էդ ղժժոցին, բայց դե ախր դու ուրիշ մոլորակից ես
Չթողեց վարկանիշ տամ, Շնորհակալություն կոճակն էլ ինձ ոչինչ չասեց. պիտի անպայման խոսքերով արտահայտվեմ: Ապրես, Շին: Էստեղ գրած ամեն խոսքիդ ու մտքիդ հետ համամիտ եմ: Սա միակ հաղորդումը չի, որի շրջանակներում մասնակիցներին ծաղրում եմ. Շանթի էս ֆորմատի հաղորդումներից բոլորում էլ նույն երևույթը կա, ու ես բոլոր հնարավոր ու անհնար ձեռքերով կողմ եմ, որ ինչ-որ կերպ էս մարդկանց «պատժեն» նման լկտի պահվածքի համար:
Մի երկու ապուշ հանդիսություն են կազմակերպել, իրենց պեսների համար, մի երկու «ժոշտից» արձանիկ-մարձանիկ են իրար բաժանել, ու չգիտես ինչու որոշել են, որ իրենք բոլորից խելոքն են, ու աջ ու ձախ խեղճ մարդկանց ծաղրում են:
Էս նույն աղջկա փոխարեն ցանկացած ուրիշ մարդ կարող էր ափերից դուրս գալ, հատկապես, եթե «պատրաստ չես նման ընդունելության». մենք միշտ թերագնահատում ենք մեր սփյուռքահայերին, բայց էս մարդիկ օտար երկրում, օտարի անտարբերությունից զզված գալիս են հայրենիք՝ մտածելով, որ էստեղ իրենց «ինչպես տանը» կզգան, բայց ստանում են անհարգալից վերաբերմունք ինչ-որ մի «չգիտես ում» կողմից, ովքեր հաջորդ եվրատեսիլի ժամանակ «հետույքները բաց» պիտի խնդրեն սփյուռքահայերին, որ իրենց ընկեր մի ավելի «հետույքը բացի» համար հաղորդագրություններ ուղարկեն:
Լուրջ, ափերից դուրս եմ գալիս, չեմ կարողանում ադեկվատ գրառում անել:
Մենակ երկրորդ վիդեոյում չի, առաջին վիդեոյում էլ ասուն չի, ու առհասարակ, էս երևույթն ա անասուն:
Էս երևույթը միշտ կլինի, քանի դեռ մարդիկ հումորն ու ապուշ ծաղրը իրարից չեն տարբերում, քանի դեռ մարդիկ մենակ խոսում են «մեծ արժեքների» մասին, իսկ իրականում սեփական «փափուկ տեղից» էն կողմ աշխարհը չեն տեսնում: Ու եթե կուզեք իմանալ, էս մեր սիրելի ակումբն էլ բացառություն չի: Եթե սենց բոլորս լավ մարդիկ ենք, եկեք գոնե ակումբում իրար վրա չղժժանք, թե չէ դրել լեզուն են պահպանում, գիրը ու չգիտեմ ինչը, բայց մարդուն վաղուց սպանել ենք. հերիք ա մեկը երկու իրար հակասող նախադասություն անի, բռնում մի տաս հոգով «վրան ղժժում ենք», հետո էլ իրար հանդիպելիս դա քննարկում ու մի երկու «արգելված» խոսք էլ ավելացնում:
Ժող, ուղղակի չեք պատկերացնի էլի, 7 ամիս հայերեն խոսք եմ փնտրում, դրսում ամեն մեծ քթովի հայի տեղ եմ դնում ու փորձում գոնե բարևել, ու էս հայա-ֆոբ հայերից հետո ֆեյսբուքում ինչ-որ հայերեն հոլովակ տեսնելիս «ինձ չորս արած գցում եմ էդ վիդեոյի վրա» ու տեսնում եմ ինչ-որ մի քանի «եսիմ ովքեր»՝ փափուկ աթոռին «բազմած» ՝ մարդկանց ծաղրում են: Իրենց պես մարդկանց: Էդ գրեթե նույնն ա, որ դրսում մի անվասայլակով մարդ տեսնես, գնաս սկսես վրան ղժժալ:
Վերջ, ես գնացի, ինձ իսկապես էս տեսակ վիդեոները ժամկետից շուտ գերեզման կհասցնեն:
Մենդելեևի աղյուսակի բացակայող տարրը
աղբյուրԱվետ Բարսեղյան. Իսկ ի՞նչ է եղել եթերում, ծեծե՞լ եմ էդ էրեխուն.
«Օրեր շարունակ տարբեր լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում քննարկվում են «Х-Factor» նախագծի երկու մասնակիցների ելույթները և ժյուրիի կողմից ծաղրի ենթարկվելու երևույթը: Իրանից եկած 17-ամյա Շաքե Մովսեսյանը վիրավորվել էր Ավետ Բարսեղյանի այն գնահատականից, թե աղջկա երգեցողությունն իրեն ձանձրացրեց:
Շաքեն նույնիսկ որոշեց լքել բեմը, սակայն նրան հետ կանչեցին ու շարունակեցին հայտնել վճիռները: Ի վերջո, աղջիկը ներողություն խնդրեց ժյուրիի անդամ Ավետից, թվում էր` ամեն բան ավարտվեց, բայց….
Երբ Youtube-ում հայտնվեց Շաքեի ելույթի տեսանյութը, նա հանդես եկավ մեկնաբանությամբ: «Բայց ես իսկապես չէի սպասում «Շանթից», որ իրականությունը քաթ կանեն, ամոթ քեզ, «Շանթ» հեռուստաընկերություն, դու մարդկություն չունես` նույնիսկ իրականությունը ցույց տալու: Եվ ասեմ, սիրելի ժողովուրդ, իրանք Ավետի մնացած անշնորհք զրույցը քաթ են արել, որ ցույց տան, թե ես եմ միանգամից անշնորհք վարվել, եթե լա՞վ նայեք, կնկատեք»,-Youtube-ի տեսանյութի մեկնաբանությունների հատվածում գրել էր Շաքեն:
Շաքեի հետ զրուցելու մեր բոլոր փորձերն ապարդյուն էին, նա չցանկացավ այլ մեկնաբանություններ տալ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և ներկայացնում Ավետ Բարսեղյանի դիրքորոշումը.
-Տեսե՞լ եք` ինչ է կատարվում սոցիալական ցանցերում, ոչ մի օգտատեր դրական արձագանք չի տվել Ձեր խոսքին: Ի՞նչ կասեք` ի պաշտպանություն Ձեզ:
-Իմ համար սոցիալական ցանցերն այն տարածքը չեն, որտեղ ես պետք է պաշտպանվեմ: Նախ` ես չկամ սոցիալական ցանցերում, իսկ այդ քոմենթներից ու մի քանի հոգու արտահայտություններից, ճիշտն ասած, տեղյակ էլ չեմ: Այս պահին էլ Ծաղկաձորում նկարահանումների եմ, գործ եմ անում, ժամանակ չունեմ հետևելու, թե ինչ է կատարվում սոցցանցերում:
-Ամեն դեպքում, երևույթը կա, Դուք նեղացրել եք 17-ամյա աղջկան:
-Նեղացրե՞լ եմ, գուցե իրենի՞ց ինտերվյու վերցնեք: էդ էրեխեն ներողություն է խնդրել ինձանից, ես իր հետ խոսել եմ նաև եթերից հետո:
-Ի՞նչ եք կարծում, արժե՞ր ասել, որ ձանձրացաք իր երգելուց:
-Իսկ ի՞նչ է եղել եթերում, ծեծե՞լ եմ էդ էրեխուն: Երեխա է, նեղացել է ձանձրալի բառից, է հետո: Ձանձրանալ բառը վիրավորա՞նք է, հայհոյա՞նք, ինչպե՞ս է ընկալվում ֆեյսբուքյան հասարակության կողմից:
-Ոչ միայն ֆեյսբուքյան: Շատերին զայրացրել է Ձեր քմծիծաղն ու այն, որ Դուք կարծես ձեռք եքառնում մասնակիցներին:
-Ես իրավունք ունեմ որպես ժյուրիի անդամ, դադարեցնել ու ասել կարծիքս, դա տարիներ շարունակ այդպես է եղել: Բացարձակ վիրավորելու ոչ մի միտում չի եղել: Ես մշակութային տարր եմ, որը չի կարող 2 միլիոն քանի հարյուր հազարին հաճո բաներ անել: Ես աշխատում եմ իմ գործունեության տարբեր ոլորտներում: «X-Factor»-ում էլ ժյուրի եմ:
-Դուք իսկապես չե՞ք տեսել թե ինչ մեկնաբանություններ են անում սոցիալական ցանցերում:
-Ես ի սկզբանե ասացի` ինձ հետաքրքիր չեն այդ քոմենթները, ինձ հետաքրքիր չեն սոցիալական ցանցերը, ինձ հետաքրքիր չեն անադեկվատ մեկնաբանությունները` թե’ սոցիալական կայքերում, թե’ բարձրաձայն հնչեցված: Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, բարեբախտաբար, իմ կյանքում ստացվել է այնպես, որ ես վաստակել եմ իրավունքը՝ լինելու հայրենական հեռուստաշուկայի նախագծերից մեկի ժյուրիի կազմում: ժյուրիում նստած` ես իմ իրավունքների շրջանակում աշխատում եմ: Այդ աշխատանքը կարող է 5 հոգու դուր գալ, 15-ին դուր չգալ: Ի՞նչ ասեմ, որպես այդպիսին` ես դա երևույթ չեմ համարում, որ դրան որևիցե կերպ անդրադառնամ կամ ընկղմվեմ սոցիալական ցանցերում տիրող բաների մեջ: Ես այնքան անտեղյակ եմ այդ ամենից:
-Փաստորեն, մինչև իմ զանգը չգիտեի՞ք. որ Ձեր պահվածքից ու խոսելուց շատ մարդիկ վիրավորվելեն:
-Ձեզ ի՞նչ է պետք, սկանդալային ինտերվյու, ես դա չեմ կարող Ձեզ ապահովել: Աշխատանքս բավական շատ է, հիմա էլ «X-Factor»-ի նկարահանումներին եմ` ոչ ժյուրիի կարգավիճակում, այլ երեխաներին դուխ տալու: Դրանք դերեր են, դերեր, այսօր ժյուրիի դերում, վաղը հաղորդավարի, շոու է… Շոու, որի ընթացքում կարելի է ձեռք բարձրացնել, ստոպ տալ ու ասել` ձանձրալի է: Դա մտնում է ժյուրիի ֆունկցիաների մեջ: Որևէ մեկին նեղացնելու մասին խոսք անգամ չկա:Ես 32-ամյա երիտասարդ եմ, որը վաղուց չի կայանում «X- Factor»-ի մասնակիցների վրա, դա մեկ, երկրորդը` Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված և ընդհանրապես` մեր երկրում գոյություն ունեն այնքան մեծ խնդիրներ, որոնց շուրջ կարելի է խոսել: Չգիտեմ անգամ, թե լրատվամիջոցներն ինչու են այս ամենին այդքան անդրադառնում: Եթե նրանք իրենց ողջ էներգիան ծախսեին շատ ավելի կարևոր հարցերի վրա, քան «X-Factor»-ի մասնակցի վիրավորանքը, շատ-շատ հարցեր կլուծվեին:
ընդգծումներն իմն են: Է հետո՞: Ո՞վ է Ավետ Բարսեղյանին իրավունք տվել նախագծի մասնակցի մասին խոսել «էդ էրեխեն»-ով, միգուցե իր 32-ամյա տարի՞քը:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Արտակ ջան, խոսքն էն մասին չի, որ իրենից 15 տարի փոքր մարդուն չպիտի «էրեխա» ասեր, այլ տվյալ դեպքում իրենց «դիրքերի» տարբերության մասին: Նախագծի մասնակիցն Ավետի բակից չի, որ ասի՝ էդ էրեխեն: ԻՀԿ՝ ժյուրիի անդամն էդպիսի «մտերմիկ» արտահայտություններով չպիտի խոսի նախագծի մասնակցի մասին, էն էլ նախագծի ամենասկզբում, երբ դեռ մի-երկու անգամ է էդ աղջկան տեսել:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Այսինքն, ըստ քեզ, ես որևէ ինստիտուտի կողքով անցնելուց ասեմ ասենք, էս երեխեքը դասի նստելու փոխարեն դուրսը ծխում են, ինչա թե իրանց հետ քիփ չե՞մ: Իմ պատկերացումներով հենց տարիքն ա թույլ տալիս փոքրերին ըտենց դիմել, ոչ թե ասենք ինձանից փոքր մարդը ինձ դիմի զավակս, կամ որդյակ իմ, իրա հագած շորի «շնորհիվ»:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
VisTolog (20.12.2012)
Տարիքը թույլ է տալիս, բայց որպես ժյուրի՝ իրավունք չունի: Կրկնում եմ՝ իհկ: Ես, օրինակ, կվիրավորվեի, եթե իմ մասին էդպես խոսեին: Համ էլ եզակիով ու հոգնակիով դիմելը տարբեր ռեակցիաներ է առաջացնում: Ես էլ իմ ընկերներին, որոնցից շատերն ինձնից մեծ են, հանգիստ ասում եմ. «Էրեխեք, գնա՞նք էսինչ բանն անենք»:
Էլի եմ ասում, կյանքում, անձնական շփման մեջ ոնց ուզում է՝ թող դիմի: Բայց նա ժյուրիի անդամ է և խոսում է մասնակցի մասին, ու դեռ էնքան ժամանակ չի անցել նախագծի սկսվելուց, որ կարողանա մտերմությունից ելնելով էդպես դիմել:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Ժողովուրդ ջան, X ֆակտոր նախագիծը մերոնք չեն հնարել: Նախագիծը ունի որոշակի ձեւաչափ ու մերոնք պարտավոր են մնալ ձեւաչափի սահմաններում: Մերոնք կնքել են պայմանագիր ու չեն կարող նախագծի ձեւաչափը շտկումների ենթարկել:
Արթուր Բաղդասարյանի պահով ինչ ասեմ? Էտ միջադեպը ցույց տվեց, որ Ավետը հումորի զգացումից զուրկ ա, հանձինս Արթուրի Ավեդի դիմաց կանգնած էր մի մանկամիտ երիտասարդ ով փորձում էր էտ ձեւով ինքնահաստատվել իսկ Ավետը կորցրել էր իրեն, թե ինչպես մեկը ով իրենից ոչինչ չի ներկայացնում հանկարծ իրեն թույլ է տալիս մեծն Ավետի հետ էտ ձեւով խոսել:
________________________________________
Բայց, ժողովուրդ ջան, դուք բոլորդ իդեալական եք? մեզանից ով ա իդեալական? Ավետն էլ սովորական մարդ ա իր թերություններով, բարդույթներով, թուլություններով: Պետք չի էտքան խիստ դատել: Ով չի ալարում Ավետին հայհոյող ինչ որ հոդվածով ա հանդես գալիս, Ավետի անունը շահարկելով ուզում են ռեյտինգ ձեռք բերել: Երբ բացում ես ֆեյսբուքը Ավետ անունն ես կարդում: Էս էն դեպքը չի որից կարելի էր սենց մեեեեեեեծ պատմություն սարքել:
Հարգանքից են խոսում, բայց սեփական չարությունը, ատելությունը չեն տեսնում:
Ինչ վերաբերվում ա Արթուր Բաղդասարյանին: Էտ մարդը փաստորեն չի զգում, որ իրան ծաղրի առարկայ ա դարձնում: Եթե զգար, բնականաբար նման մանկամտություն չէր անի: Այսինքն ինքը հասունացման կարիք ունի: Միգուցե սա անհրաժեշտ փորձություն ա, որը հնարավորություն կտա նրան ի վերջո հասունանալ? Չէ, որ կյանքում ոչ մի բան հենց էնպես չի լինում:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Բաց նամակ Ավետ Բարսեղյանին. «Մնում էր՝ մի հատ էլ ծեծեիք այդ աղջկան...»
Վահան Ղուկասյան
Բարև Ձեզ, հարգելի Ավետ Բարսեղյան, ճիշտն ասած մի պահ կասկածում էի, թե արդյոք արժի՞ հենց այս ձևաչափով արծարծել հարցը, բայց ի վերջո հանգեցի բաց նամակի տարբերակին, քանի որ դուք սոցիալական ցանցերում չկաք, ինչպես ինքներդ նշեցիք, իսկ այս ձևաչափը ավելի պաշտոնական է և կարող է տարածվել ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև լրատվական և ինչո՞ւ ոչ, նաև ժամանցային կայքերում։ Եվ այսպես, անցնեմ բուն ասելիքիս։
Միանգամից ասեմ, որ ոչ մի առումով վատ նախատրամադրվածություն չունեմ Ձեր անձի նկատմամբ, իսկ դիտարկումներս զուտ Ձեր գործունեության առանձին ոլորտների, ինչպես նաև Ձեր դրսևորած վարքի առանձին դրվագների վերաբերյալ են։ Կարդալով Ձեր հարցազրույցը՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ հարցազրույց տվողն, այսինքն՝ Դուք, ինչ-որ երևակայական անջրպետ է դրել իր և մնացյալ հասարակության միջև, ընդ որում՝ իրեն երևակայում է որպես ինչ-որ էմպիրիկ ու վեհ կերպար, իսկ հասարակությունը՝ անմակարդակ ու անասնացած հոտ։ Մյուս բանը, որ աչք էր զարնում, տարրական էթիկայի կանոնների կա՛մ չիմացությունն էր, կա՛մ էլ անտեսումը, որը երևում էր հատկապես այն ժամանակ, երբ Դուք փորձում էիք գնահատական տալ Ձեր արարքներին ու խոսքերին։ Եվ վերջապես, մոտս այնպիսի տպավորություն է, որ Դուք կոմպետենտ չեք տվյալ շոուի կազմում ժյուրի լինելու համար, որովհետև խառնում եք Ձեր իրավասությունները։ Անդրադառնամ առանձին-առանձին։
Հարգելի Ավետ Բարսեղյան, դուք որքան ուզում եք կարող եք գրանցված չլինել սոցիալական ցանցերում, ի վերջո դա Ձեր անքակտելի իրավունքն է, բայց անտեսել հասարակական կարծիքը չեք կարող, որովհետև բացի «մշակութային տարր» լինելուց, ինչպես ինքներդ Ձեզ բնորոշեցիք, և ինչը ես կասկածի տակ եմ դնում, Դուք առաջին հերթին հանրային կերպար եք, որը կամա թե ակամա կախված է հասարակությունից ու հասարակական կարծիքից։ Եթե Դուք այսօր ասում եք, որ թքած ունեք հասարակական կարծիքի վրա (նման եզրահանգում կարելի է անել Ձեր իսկ հարցազրույցից), մի զարմացեք, որ հասարակական կարծիքն էլ թքած կարող է ունենա Ձեզ վրա, և Դուք ոչինչ էլ չեք կարող անել։ Դուք փորձում եք արծարծել այն փաստարկը, որ բոլորին չես կարող դուր գալ, բայց փորձեմ ցնցել Ձեր ինքնագնահատականն ու պատկերացումն առ Ձեզ եղած հասարակական վերաբերմունքի վերաբերյալ. հասարակական արձագանքի բացասականության աստիճանն առ Ձեզ հատկապես հայտնի տեսահոլովակից հետո կարող է համեմատվել միայն Ռամիլ Սաֆարովի դեպքի հետ, որովհետև իրոք շատ հազվադեպ է լինում, երբ ինչ-որ մի հարցի շուրջ մեր հասարակությունը այդպիսի կոնսոլիդացված դիրքորոշում է ունենում։
Անցնենք էթիկայի մասին։ Դուք հոխորտում եք, որ «կարո՞ղ է ծեծել եմ էդ աղջկան», իսկ ես Ձեզ ասում եմ, որ մնում էր՝ մի հատ էլ ծեծեիք։ Դուք ասում եք «ձանձրալի բառը վիրավորական չէ ու ոչ էլ հայհոյանք», իսկ ես Ձեզ ասում եմ, որ դուք ինքներդ երևի վատ կզգաք, եթե ինչ-որ մի մրցույթի մասնակցեիք, ու Ձեր աշխատանքը կոչեին, ասենք, ցածրակարգ ու ձանձրալի (որպես օրինակ եմ ասում), առավել ևս, եթե Դուք լինեիք 17 տարեկան։ Հետո, անդրադառնալով տվյալ աղջկա ելույթին, ինքն այդքան էլ վատ չէր երգում, ես կասեի անգամ լավ էր երգում, իսկ Դուք բռնեցիք ու բառիս բուն իմաստով կրկնկակոխ արեցիք այդ մարդուն, ու շատերի մոտ այնպիսի տպավորություն էր, որ դա արվել էր զուտ այն պատճառով, որովհետև այդ աղջիկը համարձակվել էր հակառակվել Ձեր ունեցած տեսակետին, որ կուռք ունենալը կամ անգամ այդ բառակապակցությունը ճիշտ չէ, և դա մանր վրեժխնդրություն էր Ձեր կողմից։ Հետո էլ, հարգելի´ս, մի մոռացեք, որ ոչ շոու մասնակիցներն են Նորա Ջոնսեր կամ Բարրի Ուայթեր, ոչ էլ, կներեք, բայց Դուք եք առանձնապես նշանակալի կերպար/մշակութային տարր, առավել ևս, եթե դատում ենք վերազգային մասշտաբներով։
Վերջապես կոմպետենտության մասին։ Խորհուրդ եմ տալիս ևս մեկ անգամ նայել, ասենք, նույն շոուի անգլիական տարբերակը ու անկասկած կտեսնեք, որ այնտեղ ժյուրիի անդամները ծաղրի չեն ենթարկում մասնակիցներին, նրանց արտաքին տեսքը ու անգամ երգեցողությունը։ Նրանք այնտեղ են պրոֆեսիոնալ աշխատանք կատարելու համար ու անգամ շոու սարքելիս դա անում են որոշ սահմաններում, իսկ Դուք սահմաններ չեք ճանաչում։ Առհասարակ, այնպիսի տպավորություն է, որ Ձեր համար ժյուրի լինելը հավասարազոր է ամենազոր աստված լինելուն ու հաճախ սկսում եք մասնակիցներին ծանակել անգամ այնպիսի բաների համար, որոնք բացարձակ կապ չունեն երգեցողության ու արվեստի հետ (հիշում եմ՝ մի անգամ մի մասնակցի խայտառակ արեցիք համալսարանում լավ չսովորելու համար)։
Ոչ մի կերպ չեմ ուզում վիրավորած լինել Ձեզ, հուսով եմ Ձեզ կհասնի այս բաց նամակը, իսկ մեջը հնչած քննադատությունը կդիտարկվի ոչ թե որպես կույր նախանձի կամ անտիպատիայի դրսևորում, այլ որպես բարի խորհուրդ։
Ձեզ ստեղծագործական հաջողություններ և մարդկային երջանկություն եմ մաղթում։
Հարգանքներով՝
Վահան Ղուկասյան
Կից նյութն` այստեղ
հ.գ. Իմ կարծիքով կարա նման մակարդակի ժյուրին պահի տակ ազարտի մեջ ընկնի ու դուրս գա էթիկայի կանոններից, բայց այ դա եթեր դուրս հանողը շատ "գոմեշային" բանա անում:
հ.գ.հ.գ. խեղճ գոմեշ...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Իսկ իմ կարծիքով ուղակի մանկամիտ ա, երեխեքը ոնց են դպրոցից իրենց բացակայությունները արդարացնելու համար ինչ որ հեքիթներ հորինում` տատիկս էր մահացել, արտասահման էի մեկնել եւ այլն, ու լրիվ համոզված են որ դիմացինը կհավատա:
Բյուր ջան, փաստորեն հեռավորության վրա կարողանում ես դիագնոզներ անել? Իմ գիտակցության մեջ ուղակի չի տեղավորվում դու ոնց ես քեզ թույլ տալիս հեռվից հեռու դիագնոզներ դնել? որքանով ա բարոյական առանց որեւէ օբյեկտիվ փաստարկ ունենալու մարդուն պիտակավորել ու հռչակել հոգեկան հիվանդ?
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ամմէ (21.12.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ