StrangeLittleGirl (30.05.2013), Stranger_Friend (30.05.2013)

Տես, այ սա արդեն գիտություն աԴու արել ես էն, ինչը լրագրողն ալարել ա անի: Ես ավելի հեռուն կգնայի, կպարզեի, թե էս տասներկու տարի առաջ քանի՞ հոգի ա առաջին դասարան ընդունվել, էդ քոլեջներում քանի՞ հոգի կա, էս տարվա դիմորդներից քանի՞սն են էս տարվա շրջանավարտ ու լիքը-լիքը ուրիշ հարցեր: Հըմ, թվերը լավ բաներ են, հավես ա իրանց հետ խաղալը:
Ruby Rue (30.05.2013)
Իմ մոտ հանրահաշվի չարաշահումից թվերից մի քիչ ալերգիա էր սկսել, դրա համար շատ չխորացա:
Բայց հա, ստատիստիկան շատ հետաքրքիր բան ա, որովհետև լիքը ինֆերմացիա ա տալիս:
Օրինակ՝ անցյալ տարի նախորդ տարիների շրջանավարտները շատ քիչ էին, որովհետև 2011-ին շրջանավարտներ չկային, ու բոլոր դիմորդները ընդունվեցին:
2012-ին էլ՝ ընդունվողներն էլի շատ էին, որովհետև բուհերը ազատ մնացած տեղերի համար նոր քննություններ կազմակերպեցին...
Կոռուպցիան խորը արմատներ ա գցել, որ դժվար թե էս Հայաստան կոչված երկիրը մի օր նորմալ երկիր դառնա: Նախարարը հայտարարում ա, թե ասպիրանտուրայի անվճար տեղերը կրճատելով պայքարում ա կոռուպցիայի դեմ, բայց իրականում պայքարում ա գիտության դեմ: Եթե նախկինում մի մասնագիտության գծով 2 տեղ էին տալիս, ու եթե մեկը փողով կամ ԽԾԲ-ով էր անցնում, ապա գոնե մի սովորող հնարավորություն էր ունենում զբաղեցնել մյուս տեղը: Իսկ հիմա միայն փողով ու ԽԾԲ-ով ա հնարավոր դառել: Ընդ որում գներն էլ են աճել:
Էսօր ԳԱԱ-ում ասպիրանտուրայի ընդունելության քննության էի: 3 հոգի էինք մի տեղի համար: Եվ բնականաբար մասնագիտական քննությունից ամենաբարձր միավոր ստացավ ամենավատ պատասխանողը (թերևս մեր երկրում դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա):
Երևի թե կոռուպցիայի դեմ պայքարի միակ ելքը անվճար տեղերի հիմնովին վերացումն է:

Դիտել 41-րդ րոպեից:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…

Ծայրահեղ լիբերալ մոտեցում ա: Պետությունը ոչ միայն պիտի ֆինանսավորի կրթությունը, այլ նաև շատ պիտի ֆինանսավորի: Իսկ մասնավոր սեկտորը եթե ուզում ա իրան ու շուկային հարմար մասնագիտությունները լրացուցիցչ ֆինանսավորի, պաժալիստա, թող ինչքան սիրտը քաշում ա ֆինանսավորի (եկեղեցի ու բուրգեր կառուցելու փոխարեն): Կրթության մեջ կատարված ներդրումների ոչ միայն մասնավոր, այլ նաև հասարակական հատուցումն ա (social rate of retrun) շատ բարձր՝ հատկապես զարգացող երկրներում: Հայաստանում բնականաբար էս առումով ոչ մի ուսումնասիրությունը երբեք չի կատարվել, բայց ալամ աշխարհում լիքը հետազոտություններ կան, որ հաստատում են դա:
Մի հատը էս վերջերս եմ կարդացել: Բայց Գեորգոս Սախարոպուլոսը էս առումով լիքը օգտակար հետազոտություններ ունի:

Տրիբուն ձյա, պետության ֆինանսավորմանը համաձայն եմ մի դեպքում. եթե բոլորի համար ֆինանսավորի: Բայց մեր պետությունը դեռ էդքան հարուստ չի, որ կարողանա վճարովի տեղերը լրիվ վերացնելով հա՛մ բոլորի ուսման ինքնարժեքը փակի, հա՛մ դասախոսներին մարդավարի վարձատրի: Դրա համար ավելի լավ ա սաղ վճարովի սարքվի, վարձն էլ կիջնի արդյունքում: Լավ, պետությունը մի քիչ փող ունի, ուրեմն թող գոնե student loan-ի տոկոսները փակի, թե չէ հիմա Հայաստանում խայտառակություն ա. անունը դնում են student loan, բայց ուրիշ վարկերից ոչնչով չի տարբերվում: Ու հա՛, պետությանն էլ են մասնագետներ պետք, պիտի ֆինանսավորի կոնկրետ էն մասնագետներին, որոնց կարիքն ունի: Թե չէ օրինակ ամեն տարի 130 բժիշկ արտադրում ա, որ ի՞նչ (էս մենակ պետպատվերի մասին եմ ասում):
<<Հիմար մասսային ավելի հեշտա ղեկավարելը:>>
Դա փորձված է...
Մեր պետությունը այդ կարգախոսով է առաջնորդվում ՝չխնայելով ո՛չ ջանք,ո՛չ եռանդ:Դրա համար նա անում է հետևյալ քայլերը.
1.12-րդ դասարանի ավելացման պատճառով տղաների մեծ մասը չի շարունակում կրթությունը,քանի որ բանակ գնալուց հետո <<հավես>> չի լինում:
2.Շտեմարաններում ընդգրկում է այնպիսի խնդիրներ,որ միայն դասախոս կրկնուսույցի մոտ սովորելուց հետո կարող ես գրել:
3.Ամեն տարի բարձրացնում է համալսարանին տրվող վարձերը:
4.Դպրոցական ծրագրեը այնպես են կազմում,որ շատ քչերին է հետաքրքիր լինում:
5.Դպրոցներում,մասնավորապես գյուղերի դպրոցներում ուսուցիչների ուղեղի տեղը անհայտ է ,թե ինչ է:
6.Ուսուցիչների աշխատավարձները էնքան ցածր են,որ ոչ մի ուսուցիչ էտ փողով ներվերը չի քայքայում:
7.Պատմությունը էնպեսա գրում,որ տարբեր գրքերում տարբեր են թվերը լինում:Եթե կոնկրետ թիվը չգիտեն ,թող գրեն էս ինչ դարի էս ինչ մասում,բայց պատահական թիվ գրելու իրավունք կարծում եմ չունեն:Հետո քանի գնում պատմությունը փոփոխվումա,թե էտ ոնց անհայտա...
Էս պահին մենակ այսքանն եմ հիշում...
Վերջին խմբագրող՝ enna: 21.06.2013, 14:01:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ