Ռուբի, մի հատ հանգստացի

Ես կարամ ապացուցեմ, որ նույնիսկ էս տարի ավելացել ա դիմորդների թիվն անցյալ տարվա համեմատ:
Ես ամեն անգամ սենց հոդված կարդալիս ջղայնանում եմ, որովհետև վերցնում են փաստը ու սխալ մեկնաբանում: Էսօր ունենք փաստ. դիմորդների թիվը քչացել ա անցյալ տարվա համեմատ: Ու մեզ պետք ա բացատրել՝ ինչու: Հենց էս տեքստն ասում ա, որ էս տարի ավելի քիչ են շրջանավարտները: Ամբողջ տասը հազարով: Դե հիմա արի հաշվենք: Էս տարվա դիմորդների թիվը նախորդ տարվա շուրջ ութսուն տոկոսն ա կազմում, իսկ շրջանավարտների թիվը՝ մոտ յոթանասուհինգ: Էն մնացած թվերն էլ հաշվեցի, ԵՊՀ-ն 69% ա, մանկավարժականը՝ 84%: Հիմա որ չալարեմ, ստատիստիկ թեստեր էլ կանցկացնեմ, որ պարզեմ՝ իրականում տարբերություն կա, թե չէ: Ասածս ի՞նչ ա: Պետք ա պարզել, թե ինչու ա էս տարի շրջանավարտների թիվը քիչ:
Էջանիշներ