Ռուսական «Ռոստելեկոմը» կսկսի ծառայություններ մատուցել հայկական շուկայում
Ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունը սկսում է ծառայություններ մատուցել նաև հայաստանյան շուկայում: Ընկերությունն իր ծառայությունները կմատուցի ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ի միջոցով, որը իր հերթին հանդիսանում է Ռոստելեկոմի դուստր ձեռնարկություն, և «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո։
«2012թ. դեկտեմբերին մեր ընկերությունը սկսում է կապի ծառայությունների վաճառքը ՀՀ տարածքում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո,- ասել է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: -Կապի ծառայությունների առաջին վաճառքի սրահը բացվել է Աբովյան քաղաքում, ուր տեղակայված է նաև ընկերության գլխամասը: Մինչ տարվա վերջ կգործարկվեն 5 վաճառքի սրահներ, իսկ հունվարին պլանավորում ենք համալրել այդ թիվը ևս 4-ով»։
«Հատկանշական է, որ ՌԴ-ից հետո ՀՀ-ն առաջին երկիրն է, ուր Ռոստելեկոմ ընկերությունն սկսեց տրամադրել իր ծառայությունները»,- նշել է Ա. Պրվոտորովը:
http://tert.am/am/news/2012/12/17/ucom/
Էջանիշներ