Լրիվ քո ասածի հետ կհամաձայնեի, եթե ոչ մի կերպ հնարավոր չլիներ ստեղից էտ կայքերը բացել ու ասեին, որ ձև չունես բացվի:Իսկ ես տեխնիկական տեսանկյունից չեմ խոսում ու կարծեմ հասկանալի դա ակնկարկել եմ մի քանի անգամ:
Շատ լավ, հիմա շատ կարճ բացատրեմ: ՀՀ օրենքներով ինտերնետում չկա գրաքննություն, գոյության իրավունք ունի ցանկացած բովանդակություն, եթե չի հակասում երկրի այլ օրենքներին, օրինակ քրեական օրենսդրությանը, ասենք մարդու անձնական ինֆորմացիայի հրապարակում չի, կյանքի սպառնալիք չի և այլն: Հայաստանում կայքերն արգելափակելու իրավունք չկա: Ինտերնետ պրովայդերները պարտավոր են ապահովել բոլոր կայքերի մատչելիությունը, մուտքը:
Փոխարենը ՌԴ-ում կա ինտերնետային գրաքննություն, որը որևէ կերպ չպետք է անդրադառնա Հայաստանին, որովհետև երկու առանձին երկրներ են՝ առանձին օրենքներով: Եթե անգամ այնտեղ կա գրաքննություն իսկ մենք կապը ստանում ենք միջնորդավորված իրենցից, այդ գրաքննության ֆիլտրը որևէ կերպ չպետք է ազդի Հայաստանի վրա:
Բայց ինչ-որ պատճառով (պայմանական անունը դնենք Հայաստանի ինտերնետային պրովայդերի անփութությունը) այդ՝ այլ երկրի գրաքննությունն ազդում է նաև Հայաստանցի օգտագործողի վրա, սահմանափակում նաև իր իրավունքները (տվյալ դեպքում ինֆորմացվելու և հաղորդակցվելու իրավունքը):
Սա տեխնիկակակն խնդիր չի: Քո նշածը տեխնիկական խնդիր է: Կդառնա պետական խնդիր, երբ որոշ մարդկանց առաջարկով կընդունվի օրենք, ըստ որի ներկրվող ու վաճառվող ցանկացած ստեղնաշարի վրա պարտադիր պետք է հայերեն տպված լինի (օրենքի նման նախագիծ իսկապես կա): Եթե այդ օրենքը ընդունվի ու ինչ-որ կազմակերպություն շարունակի ներկրել առանց հայերեն տառերի ստեղնաշարեր, դա արդեն կլինի պետական խնդիր: Ի դեպ վստահ չեմ, բայց որքան գիտեմ Ռուսաստանում արգելվում է վաճառել առանց կիրիլիկ տառերի ստեղնաշարեր:
Էջանիշներ