Ես դեռ սպասում եմ, որ պտի զանգեն, ասեն, կողքի շենքից հասանք ձեր շենք։
Ընկերս արդեն որոշ ժամանակ հասցրել ա օգտվել, ընդհանուր գոհ ա։
Վերցրել ա 7Մբ, բայց գիշերները հասնում ա մինչև 15, ցերեկներն էլ 70%-ով էդ 7Մբ-ը ապահովում են, պատահում ա իջնում ա մինչև 3Մբ, բայց հիմնականում ստաբիլ ա։
Հեռախոսով էլ ասել են, որ ստատիկ IP տալիս են։ Եթե իրանց օպերատորը յուքոմից չի գնացել, այսինքն հասկանում ա, թե դա ինչ ա նշանակում, ուրեմն հայլանից հանգիստ կարելի ա անցնել ՌՏ-ի։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ստատիկ ip տալիս են, ռոութերը կարգավորումները կարում ես անես քո ուզածով (համարյա քո ուզածով): Իրա վրի Wi-Fi-ը էտքան էլ հաջող չի, շատ ա խնդիր լինում, բայց որ նոր պռաշիվկա դուրս գա, կարող ա դզվի էդ խնդիրը: Եթե ընկերոջդ մոտ ավաստ ա, ուրեմն դրանից ա արագության խնդիրը...ես էլ սկզբում չէի հավատում, որ կարա դրանից լինի եթե չէ կարաս id-ն պմ անես, գիծը նայեմ:
Աթեիստ (16.01.2014)
Չգիտեմ ավաստի հետ կապված ինչ խնդիր ես ունեցել, բայց ես սաղ կլեինտների կոմպերին ավաստ եմ դնում, ու հըլը ոչ մի տեղ կապի պրոբլեմ իրա պատճառով չեմ ունեցել։
Ստատիկ IP-ի պահը լավ ա, բայց բացի ՌՏ-ից, մի հատ էլ մեր լոկալ պրովայդերից եմ խաբար սպասում, եթե ՌՏ-ի հետ միաժամանակ էկան, միանշանակ իրանց եմ ընտրելու։ ՌՏ-ի շենք մտնելուց հետո 1 շաբաթ էլ կսպասեմ, նրանք չեկան, նոր կզանգեմ ՌՏ (առաջի հերթին «ՌՈՍ»-ի համար, երկրորդ հերթին էլ, որ փոքր ֆիրմաները չփակվեն)։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Մոտ 10 օր ա օգտվում եմ *տելեկոմի ծառայություններից: Ընտրել եմ 10 000 դրամ արժեցող փաթեթը, որը ենթադրում է 10 Մբ/վ սիմետրիկ արագությամբ ինտերնետ, 45 հեռուստաալիք և հեռախոսակապ (200 րոպե անվճար ֆիքսված ցանցերում, մնացած տարիֆներից տեղյակ չեմ):
Ինտերնետից գոհ եմ: Նորմալ կայուն կապ ա, միքիչ էս կողմ, միքիչ էն կողմ, բայց հիմնականում ստաբիլ:
Հեռուստատեսություն շատ չեմ նայել, բայց քիչ նայելով բավական թերություններ եմ նկատել՝ եթերի ընդհատում (պատահել ա մի քանի անգամ), ձայնի ու պատկերի ասինքրոնություն (մի անգամ), ընդհանուր ալիքների մեծ մասը ցածր պատկերի որակով են: Ուզում եմ նշել, որ շատ քիչ եմ նայել TV, կարող ա ուղղակի համընկել ա, մեկ էլ ի տարբերություն ինտերնետի, TV-ի դեպքում սա առաջին մատակարարս ա ու շատ համեմատելու բան չունեմ:
Հեռախոսկապ: Հեռախոս չեմ միացրել, չգիտեմ:
Սպասարկումը շատ բարեհամբույր ա, բայց ոչ այնքան էֆեկտիվ: Բավական ջանքեր թափեցի որ նախօրոք օր ու ժամ համաձայնեցնեն հետս նոր գան միացնելու, որ ես կարողանամ գործերս պլանավորել (իրանց աշխատելու ձևը սենց ա. «բարև ձեզ, ռոստելեկոմից ենք, տանն ե՞ք, հենց հիմա գալիս ենք միացնենք»), վերջը խոստացան, որ տենց կլինի, արդյունքում մի օր շուտ ասեցին որ կգան, բայց չասեցին, թե որ ժամին, ու հաջոր օրը էլի զանգեցին գալուց 15 րոպե առաջ: Զանգողին էլ որ ասում ես տենց չէինք պայմանավորվել, ասում ա ես տեղյակ չեմ: Մեկ էլ սպասարկման հեռախոսն ա զբաղված, երբեմն ստիպված ես լինում երկար սպասել մինչ) օպերատոր ազատվի:
Վերջին խմբագրող՝ Վահե-91: 10.02.2014, 22:34:
Ձայնալար (10.02.2014)
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 10.02.2014, 23:00:
Ձայնալար (10.02.2014)
Հա, 4րդ-ից լարով միանում ա թյուներին: Իսկ որ ռեսեթ անեմ, ի՞նչ կլինի: MAC-ն ու վերսիան կփոխվե՞ն:
Լավ չէի հասկանում փաստորեն, wi-fi-ով ա ինտերնետը: Հեսա ստուգեմ հաստատ ասեմ:
Վահե-91 (10.02.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ