User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Նիկեայի, Chuk–ի և Moonwalker–ի համատեղ պատմվածքը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #4
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախասրահի լույսն ընկավ ներս մտած տղամարդու դեմքին: Սաթիկը ցնցվեց ողջ մարմնով.
    - Աշո՞տ: Դո՞ւ...
    Ներս մտածն ի պատասխան միայն թոթվեց ուսերն ու նույն, վստահություն ներշնչող ժպիտով դարձավ դեպի փոքրիկը.
    - Մի տես է՜, ինչ էլ մեծանալ ես մեծացել, ճստո՛: Իսկ ես քեզ գրկի երեխա էի հիշում: Գիտեմ-գիտեմ՝ ինձ չես ճանաչում: Ես Սարոյի ընկերն եմ: Հա՛-հա՛, հայրիկիդ ու մայրիկիդ ուսանողական ընկերը: Հայրդ միայն առավոտյան կկարողանա գալ: Դե գիտես՝ նա շա՜տ զբաղված է: Բայց Ձմեռ պապիկի հետ ուղարկել է ինձ, որ ես մի գիշեր քո հայրիկը լինեմ: Համաձայն ես, չէ՞...
    Տղան ապշահար նայում էր՝ շագանակագույն աչքերը լայն բացած: Աշոտը միանգամից նկատեց, որ դրանք իսկ և իսկ Սաթիկի աչքերն էին: Այդ նույն աչքերը...
    - Չե՞ս ուզում հայրիկի ուղարկած նվերները բացել: Ես օրինակ մտածում եմ, որ դրանք քեզ շատ դուր կգան: Հատկապես այս մեկը՝ կապույտ տուփովը:
    Արմանը լուսավորված հայացքով նայեց նախ «նոր հայրիկի» այցից ուշքի չեկած մորը, ապա իրեն մեկնված տուփերին՝ երկուսը բավական մեծ, մեկը՝ ավելի փոքր, բայց նաև ավելի գրավիչ փաթեթավորմամբ, ու, արագ վերցնելով դրանք, վազեց իր սենյակ:

    Աշոտը լուռ մոտեցավ լուսամուտին: Չնայած ոչնչով առանձնապես աչքի չէր ընկնում՝ նրան կարելի էր բավականին համակրելի տղամարդ համարել՝ պատկառելի հասակ, կարճ կտրած շիկավուն մազեր, փոքր ինչ նուրբ դիմագծեր ու տարօրինակ տաք հայացք: Հենց այդ հայացքով էլ նայեց դուրս. ձյունը դեռ գալիս էր, գալիս էր խոշոր, գուցե նախկինից ավելի խոշոր փաթիլներով: Սովորաբար բավական բանուկ փողոցով այդ պահին սլացող հատուկենտ մեքենաների լույսերից նրա գլուխը սկսեց պտտվել: Բայց ավելի շուտ դա լույսերից չէր...

    - Սրան որտեղի՞ց ես գտել - անորոշ լռությունն ընդհատեց Սաթիկը՝ նկատի ունենալով Աշոտի հարբած ուղեկցին: Իհարկե սա վերջին հարցն էր, որ կինը կցանկանար տալ, բայց բառերը դուրս էին թռչում ինքնաբերաբար:
    Աշոտը շրջվեց դեպի Ձմեռ պապը: Սա առանց այլևայլությունների փռվել էր բազմոցին ու փորձում էր բացել սեղանից վերցված օղու շիշը:
    - Մեքենայում սպասի՛ր,- համարյա բղավելով՝ բանալիներն ուղղակի նետեց ընկերոջ երեսին,- հա ու էդ գրողի տարած խեղկատակի շորերն էլ կարող ես հանել:
    Հարբածն անշուշտ կարող էր պնդել, թե ինքն իրեն այստեղ էլ է լավ զգում, բայց, որսալով Աշոտի երկաթե հայացքը, շորորալով վեր կացավ: Նա դեռ այնքան չէր ցնդել, որ փորձեր հակառակվել այդ հայացքին: Մի շնչով անցավ մինչև ելքն ընկած ճանապարհն ու իր ետևից շրխկոցով փակեց դուռը՝ հատակին թողնելով ցեխոտ ոտնահետքեր:

    Աշոտը դժվարությամբ նստեց առաջին պատահած աթոռին: Ծնկներն ասես ռետինից լինեին: Նստեց ու կարծես անգամ իր համար անսպասելիորեն սկսեց.
    - Մորս չորս օր առաջ թաղեցինք: Խեղճ կինը գնաց առանց մի վերջին անգամ զավակներին տեսնելու... չէինք էլ իմանա, եթե հարևանները չզանգեին: Ստիպված եմ եկել Հայաստան, եկել եմ այս դժոխքի հետ հաշիվներս մաքրելու: Ու վաղն առավոտյան առաջին չվերթով հետ եմ գնալու: Չէի կարող գնալ առանց քեզ տեսնելու: Հիմա քո ուրվականը ինձ նախկին Աշոտի հետ կապող միակ կամուրջն է, Սի՛:
    - Ինձ էլ ոչ ոք այդպես չի դիմում,- փորձեց առարկել դեմ դիմաց տեղավորված Սաթիկը:
    - Դու միշտ էլ կլինես Սին, ի՛մ Սին,- անվրդով շարունակեց Աշոտը,- հա..., իսկ էստեղ կարո՞ղ եմ ծխել:
    Սաթիկը լուռ առաջ հրեց մոխրամանը: Այդպես էլ չվառած գլանակը մատների արանքում սեղմած՝ Աշոտը հազիվ լսելի ձայնով հևաց.
    - Իսկ Արմանը կարող էր իմ ու քո տղան լինել, եթե դու այլ բան չորոշեիր, եթե...
    Արցունքները հազիվ զսպող կինը ցանկանում էր ինչ-որ բան ասել, բայց Աշոտը բռնեց նրա ձեռքը, բռնեց ամուր-ամուր, ինչպես միշտ, ինչպես իրենց վերջին հանդիպման ժամանակ: Ու լռեցին: Միայն նայում էին իրար աչքերի մեջ, նայում էին անթարթ:
    Այդ մի քանի րոպեն Սաթիկին մի ամբողջ հավերժություն թվաց: Հետո Աշոտը աննկատ, բայց կտրուկ բարձրացավ ու ուղղվեց դեպի դուռը: Սաթիկը ցանկանում էր կանգնեցնել նրան, ճչալ, մի բան ասել, բայց մնաց աթոռին գամված՝ փղձուկը կոկորդում:
    - Ամուսինդ վաղը տանը կլինի, դա ե՛ս եմ խոստանում,- նետեց Աշոտը մինչև դուռը փակելը:


    Դրսում նա առանց գիտակցելու մի քանի քայլ անցավ դեպի մեքենան, ապա նայեց ժամացույցին: Մեկից քսաներեք էր պակաս: Աշոտը խոր շունչ քաշեց ու քրթմնջաց.
    - Շնորհավոր Նոր տարի... Նոր տարի ու նոր կյանք:


  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.02.2013), Arpine (02.01.2013), Chilly (28.12.2012), Chuk (28.12.2012), Claudia Mori (29.12.2012), Freeman (29.12.2012), keyboard (30.12.2012), Mr. Annoying (09.08.2017), Sambitbaba (06.02.2013), Արէա (29.12.2012), Նաիրուհի (29.12.2012), Նիկեա (16.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պիրիտի, Նիկեայի և Alphaone-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 02.07.2018, 01:05
  2. Mr. Annoying-ի, Ruby Rue-ի և Նիկեայի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.08.2017, 02:38
  3. Նիկեայի, Գալաթեայի և ivy-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 17.06.2016, 22:18
  4. Նիկեայի, Գալաթեայի և Enna Adoly-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 20.01.2015, 12:58
  5. Արձակ. Moonwalker-ի, Ռուֆուսի և ars83-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.08.2013, 18:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •