User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Վիրտուալ ճանապարհորդություն Բեռլինում

  1. #1
    Սկսնակ անդամ Parizuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2007
    Հասցե
    Վիրտուալ աշխարհ
    Տարիք
    39
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վիրտուալ ճանապարհորդություն Բեռլինում

    Ողջույն Բեռլինաբնակ ու բեռլինասեր ակումբականներին
    Կուզենայի վիրտուալ ճանապահորդել Բեռլինով, ցավոք ոչ մի տեսարժան վայրից տեղյակ չեմ...
    Իհարկե կա ինտերնետ, կա գրականություն, բայց ես փնտրում եմ մեկին, ով եղել է էնտեղ անձամբ ու կկիսվի տպավորություններով, ինչու չէ նաև նկարներով ու խորհուրդներով: Օրինակ՝ ու՞ր գնալ, ի՞նչ տեսնել, ո՞ր թաղամասերից խուսափել, ի՞նչ ուտել և այլն, և այլն..
    Եվ արդյոք կա՞ մի յուրահատուկ, շաաաա՜տ յուրահատուկ մի տեղ, որ որպես տուրիստական երթուղի ներառված չի փաթեթներում, սակայն արժե գտնել և տեսնել
    Դե ինչ, կսպասեմ Ձեր արձագանքներին
    Սերը նման է հողմի,
    Չգիտենք՝ որտեղից կփչի:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (13.12.2012)

  3. #2
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ կուզենայի լսել

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (13.12.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կես տարի ապրել եմ Պոտսդամում (Բեռլինին կպած քաղաք է) ու ընթացքում համարյա ամեն օր Բեռլինում էի: Նախ ասեմ, որ եթե ինձ ընտրության հնարավորություն տան, ապա որպես տուրիստ ոչ մի դեպքում Բեռլինը չէի ընտրի:

    Տեսարժան վայր բառի ուղղակի իմաստով Բեռլինում չկա: Կարող եմ մի քանի, այսպես ասած, հայլայթներ թվարկել, որտեղ տուրիստներն ուղղակի կուտակված են, հերթերն էլ՝ լիքը:
    1. Բրանդենբուրգյան դարպաս - սա ոնց որ Բեռլինի խորհրդանիշը լինի, բայց իմ համեստ կարծիքով մի բան չի: Հա, էստեղ հերթեր չկան, որովհետև մուտքը փողով չի:
    2. Ալեքսանդրպլացի հեռուստատեսության աշտարակը - ասում են՝ վերևից սիրուն տեսարան ա: Կյանքում չեմ էղել, չգիտեմ:
    3. Դոմը - եկեղեցի ա Ալեքսդանդրպլաց չհասած: Դրսից սիրուն ա, ներսում չեմ էղել, որովհետև սկզբունքորեն չեմ մտնում վճարովի եկեղեցիներ:
    4. Պերգամոն թանգարանը - բավական հարուստ թանգարան ա, լիքը տեսնելու բան կա, բայց անկեղծ ասած իմ գլուխը պտտվեց, չափից դուրս մեծ ա
    5. Արևելյան թանգարան - սա ըստ էության Բեռլինի պատի նկարազարդված մնացորդներն են: Այ սա շատ հետաքրքիր ա, ինքս էլ եմ հաճույքով գնացել, հյուրերիս էլ հաճույքով էնտեղ տարել

    Ընդհանրապես Բեռլինը տեսնելու համար առաջարկում եմ հետևյալ երթուղին. դուրս գալ Պոտսդամեր պլաց կայարանում, որտեղ արևելյան ու արևմտյան Բեռլինների սահմանն ա, մի պստիկ պատի մնացորդով, ապակեպատ սառը շենքերը Երկրորդ համաշխարհայինի ավերակների տեղում: Էնտեղից քայլել դեպի Հոլոքոսթի հուշարձանը, ձախ թևի վրա էլ Թիերգարտենն ա մնում: Ուղիղ գնալ մինչև Բրանդենբուրգյան դարպաս, որտեղից թեքվել աջ և ունթեր դեն լինդենով առաջ գնալ: Բոլոր տեսարժան վայրերն էդ տարածքում են՝ թե՛ Հումբոլտի համալսարանը, թե՛ Օպերան, թե՛ այրված գրքերի հուշարձանը, թե՛ Դոմը (հա, ի դեպ, Դոմի կողքը շատ համով պաղպաղականոց կա, առաջարկում եմ անպայման ուտել) ու հասնել Ալեքսանդրպլաց:

    Հիմա ոչ հայլայթային ինֆո: Ուրեմն իմ սիրած տեղը Another Country գրախանութն էր, որտեղ օգտագործած անգլերեն գրքեր են վաճառում շատ էժան: Գրախանութի տերն էլ շատ կոլորիտային անգլուհի ա: Անպայման արժե տեսնել: Ուտելու համար Կրոյցբերգն ամենահարմար թաղամասն ա. տեսականին շատ ա ու էժան: Իսկ Ունթեր դեն լինդենի վրայի ուտելու տեղերը շատ ավելի թանկ են: Կա նաև Մաուերպարկ կոչվող տոնավաճառ, որտեղ օգտագործած իրերի հետ մեկտեղ վաճառում են շատ հետաքրքիր ձեռքի աշխատանքներ, արժե տեսնել:

    Ու ամենակարևորը՝ Բեռլինում հայտնվելիս անպայման խորհուրդ կտայի Պոտսդամն էլ տեսնել, որովհետև էնտեղ իրոք բառիս բուն իմաստով տեսարժան վայրեր կան: Ուրեմն տուրիստներին սովորաբար քշում են պարկ Սանսուսի, բայց իմ համեստ կարծիքով դա Պոտսդամի ամենալավ տեղը չի. լիքը տուրիստ, ղըժ-բըժ, պալատի մուտքը թանկ ու առանձնապես տեսնելու բան չկա: Հա, սիրուն ա, բայց մենակ էդքանը:

    Կա նաև Նոյեր գարտեն կոչվածը: Դա էլ ա այգի, որտեղ պալատներ կան: Այ սա շատ հետաքրքիր ա ու սիրուն: Երկու լճերի արանքում ա: Էնտեղ Մարմարե պալատն ա շատ սիրուն, արժե մտնել ներս, տոմսն էլ թանկ չի: Իսկ Ցեցիլիենհոֆը համեմատաբար նոր պալատ ա, ավելի շատ նման ա շքեղ առանձնատան, քան պալատի: Դա էն հանրահայտ տեղն ա, որտեղ Պոտսդամի կոնֆերանսն ա տեղի ունեցել: Ներսում ահագին մանրամասներ են պատմվում Պոտսդամի կոնֆերանսի մասին: Եթե պատմությամբ հետաքրքրված ես, արժե մտնել: Էլի թանկ չի: Հա, տուրիստներ էստեղ քիչ են: Էս այգու մի կողմից էլ դուրս գալիս մի հատ պատմական կամուրջ կա արևելյան ու արևմտյան Գերմանիաները միացնող: Էդ էլ արժե տեսնել:

    Կա նաև պարկ Բաբելսբերգը, որտեղ ընդհանրապես տուրիստներ չկան, բայց կան պալատներ, ու անպայման արժե էնտեղ լինել: Ես հաստատ ոչ մի դեպքում չէի գնա, եթե ընկերուհիս չգար, ու չուզենայի իրան նենց բան ցույց տալ, որ ինքս էլ չեմ տեսել: Ու հիմա շնորհակալ եմ իրան դրան համար:

    Առայժմ այսքանը: Եթե հարցեր լինեն, սիրով կպատասխանեմ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.12.2012), Rammstein (14.12.2012)

  7. #4
    Սկսնակ անդամ Parizuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2007
    Հասցե
    Վիրտուալ աշխարհ
    Տարիք
    39
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    StrangeLittleGirl ջան, շաաաաաա՜տ շնորհակալ եմ հսկայական ինֆորմացիայի համար:
    Շատ հավես եք նկարագրել, ապրեք :Ճ
    Իսկ մուտքերը մոտավորապես ի՞նչքան եվրո արժեն:
    Սերը նման է հողմի,
    Չգիտենք՝ որտեղից կփչի:

  8. #5
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ բլոգում ժամանակին գրել եմ Բեռլինի մասին։
    http://www.akumb.am/entry.php/1136-B...page2#comments

  9. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Parizuhi-ի խոսքերից Նայել գրառումը
    StrangeLittleGirl ջան, շաաաաաա՜տ շնորհակալ եմ հսկայական ինֆորմացիայի համար:
    Շատ հավես եք նկարագրել, ապրեք :Ճ
    Իսկ մուտքերը մոտավորապես ի՞նչքան եվրո արժեն:
    Օրինակ հեռուստատեսության աշտարակինը 20 եվրո ա, Սանսուսի պալատինը՝ 12, Պերգամոնը՝ 15, իսկ ասենք Ցեցիլիենհոֆ+Մարմարե պալատ միացյալ տոմսը՝ 8: Բայց կարծեմ որոշ դեպքերում օնլայն առնելիս ավելի էժան ա: Ու ամենակարևորը՝ գործում են ուսանողական զեղչեր: Եթե ուսանող ես, անպայման ISIC քարտ հանի:

  10. #7
    Սկսնակ անդամ Parizuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2007
    Հասցե
    Վիրտուալ աշխարհ
    Տարիք
    39
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ բլոգում ժամանակին գրել եմ Բեռլինի մասին։
    http://www.akumb.am/entry.php/1136-B...page2#comments
    Շատ շնորհակալություն լինքի համար, մեծ հաճույքով կարդացի առաջին էջը` նվիրված Գերմանիային: Ինձ դուր եկավ շատ Նյուրնբերգի ռեստորանը, որ տեղակայված էր հին գերմանական տանը, շատ տպավորիչ էր:
    Դինկեսբյուլի գունային գաման էլ վերջն էր, գլուխս պտտվեց նայելիս Հետաքրքիր քաղաք է հեքիաթային, բայց երևի որ ապրես էնտեղ, կհոգնես միիատարր գունագեղությունից
    Իսկ ֆրանսիան հիասքանչ է իր ամեն մի շրջանով... Լավ միտք է նման գրառումներ անելը, եթե ժամանակ ունենամ, մի շաատ մեծ ալբոլ կսարքեմ Ֆրանսիայի մասին...
    Շատ շնորհակալություն:
    Իսկ Դրեզդենի կամ Մյունխենի մասին էլ սենց հետաքրքիր մեկնաբանություններով նյութեր ունեք?
    Սերը նման է հողմի,
    Չգիտենք՝ որտեղից կփչի:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (14.12.2012)

  12. #8
    Սկսնակ անդամ Parizuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2007
    Հասցե
    Վիրտուալ աշխարհ
    Տարիք
    39
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ հեռուստատեսության աշտարակինը 20 եվրո ա, Սանսուսի պալատինը՝ 12, Պերգամոնը՝ 15, իսկ ասենք Ցեցիլիենհոֆ+Մարմարե պալատ միացյալ տոմսը՝ 8: Բայց կարծեմ որոշ դեպքերում օնլայն առնելիս ավելի էժան ա: Ու ամենակարևորը՝ գործում են ուսանողական զեղչեր: Եթե ուսանող ես, անպայման ISIC քարտ հանի:
    Մերսի ինֆոյի համար: Ես վաղուց էլ ուսանող չեմ, ամեն դեպքում զեղչային տարբերակներ կփորձեմ գտնել` որպես տուրիզմի ոլորտի ներկայացուցիչ
    Սերը նման է հողմի,
    Չգիտենք՝ որտեղից կփչի:

  13. #9
    Սկսնակ անդամ Parizuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2007
    Հասցե
    Վիրտուալ աշխարհ
    Տարիք
    39
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ բլոգում ժամանակին գրել եմ Բեռլինի մասին։
    http://www.akumb.am/entry.php/1136-B...page2#comments
    Կարդացի նաև Բեռլինի մասին և նայեցի լուսանկարները... Իրոք, շատ սառը քաղաք է, մի տեսակ կյանք չես տեսնում, մռայլ է շատ... Թերևս միայն երևի Բեռլինի տաճարը հավանեցի
    Սերը նման է հողմի,
    Չգիտենք՝ որտեղից կփչի:

  14. #10
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Parizuhi-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Դրեզդենի կամ Մյունխենի մասին էլ սենց հետաքրքիր մեկնաբանություններով նյութեր ունեք?
    Մյունխենի մասին ունեմ, բայց ռուսերեն: Եթե հետաքրքրում է, լինկը կտամ:
    Ինչ-որ պահից սկսած դադարեցի այս կայքում ճամփորդական բլոգ գրելը, որովհետև էներգիա շատ էր խլում, իսկ ընթերցողները քիչ էին "Տեղափոխվեցի" ռուսական տուրիստական պորտալ, որտեղ աուդիտորիան շատ ավելի մեծ է:
    Դրեզդենում չեմ եղել:

  15. #11
    Սկսնակ անդամ Parizuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2007
    Հասցե
    Վիրտուալ աշխարհ
    Տարիք
    39
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյունխենի մասին ունեմ, բայց ռուսերեն: Եթե հետաքրքրում է, լինկը կտամ:
    Ինչ-որ պահից սկսած դադարեցի այս կայքում ճամփորդական բլոգ գրելը, որովհետև էներգիա շատ էր խլում, իսկ ընթերցողները քիչ էին "Տեղափոխվեցի" ռուսական տուրիստական պորտալ, որտեղ աուդիտորիան շատ ավելի մեծ է:
    Դրեզդենում չեմ եղել:
    Այո, իհարկե հետաքրքրում է, տվեք, ես անպայման կկարդամ
    Սերը նման է հողմի,
    Չգիտենք՝ որտեղից կփչի:

  16. #12
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Parizuhi-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, իհարկե հետաքրքրում է, տվեք, ես անպայման կկարդամ
    http://www.otzyv.ru/read.php?id=138750

  17. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փարիզուհի ջան, Դրեզդենում էլ մի ամիս պրակտիկա եմ անցկացրել: Ամենամեծ խորհուրդը, որ որպես տուրիստի կարող եմ տալ, այն է՝ այնտեղ մի օրից շատ չանցնակցնել, որովհետև շատ բան չկա տեսնելու, բայց միանշանակ գեղեցկությամբ գերազանցում է Բեռլինին: Ի դեպ, Դրեզդենի մասին ես ունեմ նյութ, բայց սովորաբար իմ գրառումները շատ անձնական են, ու ապագա տուրիստներին որևէ բան ներկայացնելու նպատակ չեն հետապնդում: Բայց ամեն դեպքում, ահա հղումը:

    Մյունխենի մասին ամենալավը ivy-ն կպատմի, բայց մինչև Նոր տարի դժվար էս կողմերում երևա
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 14.12.2012, 15:06:

  18. #14
    Սկսնակ անդամ Parizuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2007
    Հասցե
    Վիրտուալ աշխարհ
    Տարիք
    39
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ լինքի համար, մեծ հետաքրքրությամբ կարդացի, նկարներն էլ լավն էին: Մյունխենն ինձ դուր եկավ թեկուզ միայն զբոսնելու համար
    Իսկ Նոյշվանշտայնի ամրոցը իրոք որ դրսից էր սիրուն, ներսից շատ ճնշող էր ու անհետաքրքրր... Ամեն ինչ արժեր արտաքին տեսքն ու բնությունը...
    Բնության մեջ շվեյցարիական շունչ զգացի...
    Սերը նման է հողմի,
    Չգիտենք՝ որտեղից կփչի:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (14.12.2012)

  20. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ի դեպ, Մյունխեն արժե գնալ սեպտեմբերի վերջերին՝ Օկտոբերֆեստի ժամանակ: Շատ հետաքրքիր բան ա

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վիրտուալ պատկերասրահ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 143
    Վերջինը: 08.06.2014, 21:03
  2. Վերտուալ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ հովարս, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.04.2012, 15:25
  3. «Ոչ վիրտուալ «Դար» ակումբը»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 44
    Վերջինը: 14.04.2010, 19:00
  4. Վիրտուալ հասարակարգեր
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 19.12.2008, 09:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •