[QUOTE=StrangeLittleGirl;2375575]Փարիզուհի ջան, Դրեզդենում էլ մի ամիս պրակտիկա եմ անցկացրել: Ամենամեծ խորհուրդը, որ որպես տուրիստի կարող եմ տալ, այն է՝ այնտեղ մի օրից շատ չանցնակցնել, որովհետև շատ բան չկա տեսնելու, բայց միանշանակ գեղեցկությամբ գերազանցում է Բեռլինին: Ի դեպ, Դրեզդենի մասին ես ունեմ նյութ, բայց սովորաբար իմ գրառումները շատ անձնական են, ու ապագա տուրիստներին որևէ բան ներկայացնելու նպատակ չեն հետապնդում: Բայց ամեն դեպքում, ահա հղումը:

StrangeLittleGirl ջան, Հատուկ շնորհակալություն լինքի համար... Հուզիչ էր ու շատ լավը...
Ինչ-որ առումով նման մի պատմության, որի միջով ինքս եմ անցել...
Ու տեսնես` ես ինչ կգրեի, եթե նորից վերադառնայի ֆրանսիական այն քաղաքը, որտեղ ապրում էի մի ժամանակ...