User Tag List

Նայել հարցման արդյունքները: ու որտեղի՞ց էդ անտեր մթությունն իմ մեջ

Քվեարկողներ
20. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ոչմիտեղից: դու ես հնարել իրեն

    4 20.00%
  • ռադ արա

    6 30.00%
  • ինքը քեզ հաճույք ա պատճառում

    3 15.00%
  • որովհետև հիստերիկ աննորմալ ես

    1 5.00%
  • մթությունը լավ բան ա: ես քո տեղը լինեի, կուրախանայի

    6 30.00%
  • դժոխքի կաթսաներում անվճար բաժանում են

    1 5.00%
  • ոչ թե ինքն է քո մեջ, այլ դու ես իր մեջ..տարբեր են

    1 5.00%
  • թարգի հա. էլի սկսեց

    2 10.00%
  • դու ես իրեն քո մեջ ընդունել: ուրեմն սուսուփուս դիմացի

    2 10.00%
  • մութդ պատրանք է...հենց լույսդ վառես, կանհետանա

    4 20.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 10 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910
Ցույց են տրվում 136 համարից մինչև 146 համարի արդյունքները՝ ընդհանուր 146 հատից

Թեմա: Վոլտերական Մինոր

  1. #136
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանդերձարանը նենց հետաքրքիր միջավայր ա: ինչ տեսակի մարդ ասես չկա: Օրինակ մեր լողի հանդերձարանում լիքը կնանիք կան, ովքեր սենց առանց ամաչելու լրիվ մերկ ֆռֆռում են տարածքում ու նենց գոհ են իրանք իրանցից հեչ պետքները չի` ով մտավ, ով նայեց: Իրանց համար սիրուն կմտնեն դուշ, բոլորի դիմաց կլողանան, եթե պետք լինի` դուշի տակ կերգեն էլ:

    Ու մի ուրիշ տեսակ էլ կա`ամաչկոտները, ովքեր հազար տակ փաթաթվում են սրբիչի մեջ, պտտվում են դեպի պատը կամ մի հատ փոքր ծակ են գտնում, որ մեջը մտնեն փոխվեն:Ու սենց ամաչում էլ ես գլուխդ թեքես նայես :Ճ

    Էսօր Ռուբիին ասում եմ` Ռուբ, պատկերացրու դու էն կնանիքի պես միշտ տկլոր ֆռֆռաս հանդերձարանում, չամաչես դրանից, չկոմպլեքսավորվես, ու որ ասենք քեզ տարբերակելու համար ասեն էն տկլոր Ռուբին, դուրդ կգա՞

    Բայց մեկ ա երնեկ էդ առաջին տեսակին: Մարդիկ չեն կոմպլեքսավորվում, թքած ունեն: Հավես ա տենց:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.05.2015), GriFFin (26.05.2015), Ruby Rue (22.05.2015), Sambitbaba (23.05.2015), Srtik (25.05.2015), Դատարկություն (16.06.2015), Զաքար (23.05.2015), մարդագայլուկ (22.05.2015), Նիկեա (23.05.2015), Ռուֆուս (22.05.2015)

  3. #137
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօրը սարսափելի մեռած օր էր, զզվելի մեռելային տրամադրությամբ ու մեռելային հոգնությամբ, չնայած որ առավոտվանից անկողնուց դուրս չեմ եկել: Քննություններս ինչի են միշտ ընկնում էն օրերին, երբ որ ես վատ եմ լինում ×–×

    Եթե ես կարողանամ սրանից էլ վերականգնվել, էդ կլինի իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը: Որովհետև ես նոր եմ հասկացել, թե ոնց պիտի ապրեմ, մնում ա չմեռնեմ, մնում ա չմեռնեմ: մնում ա չսատկեմ էս ընթացքում: էս մեկն էլ ու վերջ Վոլտ, խոստանում եմ եթե ստացվի վերականգվելդ, քեզ աշխարհի ամենաերջանիկ ու ամենագիշատիչ մարդը կդարձնեմ: դու էդ ես ուզում, չէ՞

    Մենակ թե չմեռնեմ էս ընթացքում: մենակ թե դիմանամ: Իսկ հետո… ես սիրում եմ իմ պատկերացրած հետոն, մենակ թե խնդրում եմ, չը-մեռ-նեմ:
    Blessed the poison which brings the end

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (04.06.2015), Mr. Annoying (02.06.2015), Sambitbaba (17.06.2015), մարիօ (02.06.2015), Նիկեա (02.06.2015), Ուլուանա (02.06.2015)

  5. #138
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ի՞նչը ստիպեց Ձեզ այդքան ուժեղ գտնվել
    - ուղղակի ես մեռնել չէի ուզում
    - այդ պահին մտածու՞մ էիք Ձեր ընկերների մասին
    - չէ, միայն իմ
    - և թքա՞ծ ունեիք` կվառվեն, թե չէ
    - այո, ամբողջապես թքած ունեի
    - իսկ ինչպե՞ս կբացատրեք, որ Ձեր վերջին ուժերով արձակեցիք նրանց կապերը
    - իմաստ չէր ունենա, եթե իրենք մեռնեին
    - դա արդեն նշանակում է, որ թքած չունեիք
    - չէ, դա չի նշանակում
    - գիտակցու՞մ եք, որ երեսուներկու հոգու եք փրկել մահվանից, գումարած նաև ինքներդ ձեզ
    - այո
    - համարու՞մ եք Ձեզ մարդասպան
    - ոչ
    - ինչու՞
    - սպանածս մարդ չի եղել
    - ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում
    - էլ չեմ վախենում մարդկանցից
    - իսկ ցավո՞տ է այդ ամենը հիշելը
    - երբ դանակով պատռեցին փորս ու վրան սպիրտ լցրին, հասկացա, որ երբեք ցավին ծանոթ չեմ եղել մինչև այդ
    - ի՞նչ զգացիք, երբ սպանեցիք նրան
    - հանգստություն
    - ի՞նչ կփոխեիք, եթե կարողանայիք ժամանակը հետ տալ
    - ոչինչ չէի փոխի, նույնությամբ կսպանեի նրան
    - պատրա՞ստ եք ևս մեկ անգամ սպանելուն
    - այո, միանշանակ պատրաստ եմ
    - իսկ որտեղի՞ց Ձեզ ֆիզիկական այդքան մեծ ուժ
    - տեղում ձեռք բերեցի
    - կրակել գիտեի՞ք
    - ոչ, երբեք չէի փորձել մինչ այդ
    - բայց դուք շատ հմուտ էիք
    - պայմանները ստիպեցին, ժամանակ չկար
    - սառելու՞ եք մարդկանց հանդեպ
    - արդեն սառել եմ
    - ի՞նչ կավելացնեք
    - երբ որ սպանեցի նրան, ինձ թվաց` էլ երբեք չեմ կարողանալու ժպտալ
    - սխա՞լ դուրս եկաք
    - այո (ժպտում է)
    :
    Blessed the poison which brings the end

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (26.06.2015), Sambitbaba (17.06.2015), Smokie (24.06.2015), Աթեիստ (16.06.2015), Դատարկություն (16.06.2015), մարիօ (16.06.2015), Մուշու (16.06.2015), Ռուֆուս (16.06.2015)

  7. #139
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձ պետք չեն փրփուրներ` բռնվելու համար, քեզ պահիր դրանք

    ես նախընտրում եմ հաստաբուն ծառից կախվել

    քեզ պահիր քո մառախուղները

    ինձ պետք են պարզ, հասկանալի, երևացող ճամփաներ

    տար ու վառիր քո պարանը, աթոռը, կոշիկներիդ կապերը

    ես նախընտրում եմ սովորական դռնից դուրս գալ

    ինձ պետք չեն քո սովորեցրած գաղտնի մուտքերն ու ելքերը

    ինձ նշաններ պետք չեն, ինձ բառեր են հարկավոր` պարզ, անշփոթ

    իմ վրայից վերցրու քո ճառագայթները, ուրիշի ուղղությամբ շողա

    ձեռքերդ հեռացրու աչքերիցս, ես մթության մեջ ինքս ինձ պետք չեմ

    ու մի հազա իմ ներկայությամբ, այն դեպքում, երբ իրականում փռշտալ ես ուզում

    փակ ու կոմպլեքսավորված արկղ, պարկդ գլխիցս հանիր

    թող շնչեմ իմ օդը

    ինձ քո մառախուղները պետք չեն

    ես պարզ, հասկանալի ու երևացող ճամփաներ եմ ուզում
    Blessed the poison which brings the end

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.06.2015), GriFFin (20.06.2015), kitty (26.06.2015), Ruby Rue (17.06.2015), Sambitbaba (17.06.2015), Smokie (24.06.2015), մարիօ (24.06.2015), Մուշու (17.06.2015), Նիկեա (17.06.2015)

  9. #140
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մահը դուռը չի թակում,
    բանալիով չի բացում,
    դուռ թակող մահը մահ չէ,
    հաստատ հարկայինի աշխատող է,
    փոստատար կամ հյուր`
    աղավաղված դեմքով
    ու մեռելների հազը կոկորդում:

    Ռասուլ Յունան ( իրանական, սպասող մարդու օրագրից)
    Blessed the poison which brings the end

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (22.06.2015), Դատարկություն (20.06.2015), Մուշու (20.06.2015), Նիկեա (21.06.2015)

  11. #141
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես դեռ էսքան ժամանակ չեմ կողմնորոշվել, թե ես ով եմ: Ես մինչև հիմա չգիտեմ որն ա ճիշտ`սիրելը, թե սառույց դառնալը, ես չգիտեմ, թե ոնց եմ ինձ ավելի լավ զգում: ես չգիտեմ կարոտե՞մ մարդկանց, թե չէ, իրանց ժամանակ տրամադրեմ, թե չէ
    արժի՞ էլի նույն` մտերմանալու սխալը թույլ տալ, նույն վիճակներով անցնել, վերջում` ոչմիբան չստանալ: վերջու՞մ: բայց ինչի ա օրինակ ամեն ինչի վերջը կարևոր: ինչի են մարդիկ հաճախ ասում` վերջը լավ լինի: ով ա՞ էդ վերջն ընդհանրապես
    Չէ, վերջը միշտ ա վատ լինում, հենց թեկուզ էն պատճառով, որ մենք վերջում մեռնում ենք: ուրեմն արժի՞ էդքան բան անել էնքան որ լավ վերջի համար: չէ, թող շարունակությունը լավը լինի

    Ես ինձ վրա օրենքներ եմ դնում` չմտերմանալ մարդկանց հետ, մի հատ սահմանից էն կողմ չանցնել, էդքան շատ էներգիա չծախսել իրանց վրա, իրանց կարոտելու վրա, իրանց դեբիլ քայլերը մարսելու վրա: Ու ես ամեն անգամ իմ դրած օրենքը խախտում եմ, ասելով` բան չկա, էս մեկը կարող ա ուրիշ ձև լինի: ուրեմն լսի, վոլտ, ոչմիբանն էլ ուրիշ չի լինում, միշտ` վերջում, նույն բանն ա ստացվում: դու էլ փոշմանում ես, որ օրենքդ ես խախտել:
    Քանի անգամ կարելի ա նույն սխալն անել, լրիվ նույն սխալը: ոչ մի տարբերություն: ոնց որ տեղում լռված ճահիճ լինեմ: անընդհատ նույն դեպքերը` տարբեր մարդկանց կատարմամբ:

    Երբ որ ես սովորեմ այ էդ մի բանը հասկանալ` որ երբեք մյուսը ավելի ուրիշ չի լինում, այ էդ ժամանակ հնարավոր ա չնայեմ էլ մարդկանց վրա:

    Ես չեմ կարում միջինը: Ես չգիտեմ էդ միջինի տեղը: Կամ պետք ա ուշադրություն չդարձնեմ շուրջս վխտող ոչ մի տեսակի կենդանի օրգանիզմի վրա, կամ էլ պետք ա էդ կենդանի օրգանիզմներից որևէ մեկին նույնությամբ ինձ մոտ ընդունեմ, տեղ տամ, հետո մի օր քնեմ զարթնեմ, տեսնեմ` գնացել ա:

    Ու հիմա էլի չգիտեմ ինչ անեմ` նորից նույն սխալը՞ կրկնեմ, թե մի քայլ առաջ գնամ իմ չոբան օրենքներում: Ես երևի էդ իմ օրենքները էն ժամանակ չեմ խախտի, երբ որ մեռած լինեմ: Չնայած կասկածում եմ, հաստատ մի հատ դիակ կգտնեմ, որի հետ կմտերմանամ:
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 22.06.2015, 00:15:
    Blessed the poison which brings the end

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (22.06.2015), Sambitbaba (22.06.2015), Զաքար (02.07.2015), Մուշու (22.06.2015)

  13. #142
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հասկացա, որ ես իրական կյանքում ավելի քիչ եմ ապրում, քան երազներումս, երբ որ 2011 թվից գրած երազներս սկսեցի կարդալ ու ջոկեցի, որ սաղ հիշում եմ: զգացողությունները, մարդկանց, գույները, հոտերը
    Այ էդ ժամանակ ես հասկացա, որ ես իրականում համարյա չեմ ապրում: որովհետև ապրածս օրերն ավելի քիչ եմ հիշում, քան երազներս, որովհետև երազներիս մարդկանց ավելի շատ եմ սիրում, քան իրականներին:

    Եթե առաջ մտածում էի, որ երկու կյանք եմ վարում միաժամանակ, հիմա փոխել եմ կարծիքս: Ես մի կյանքով եմ ապրում` երազներովս: իսկ իրական կյանքում ես չեմ ապրում:
    Համարյա չեմ ապրում:
    Blessed the poison which brings the end

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (26.06.2015), Sambitbaba (24.06.2015), Smokie (24.06.2015), Զաքար (02.07.2015), մարիօ (24.06.2015), Մուշու (24.06.2015), Յոհաննես (24.06.2015), Ուլուանա (27.06.2015)

  15. #143
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես մի հատ մեծ բասեյին եմ` կոմպլեքսաջրով լցված: Ու ես էդ բասեյինում շատ վաղուց եմ խեղդվել ու լուծվել ջրի մեջ:

    Ես կոմպլեքսավորվում եմ ու ամաչում` փռշտալուց, մարդկանց մոտ հաց ուտելուց, մարդկանց մոտ քնելուց, մարդկանց շատ մոտ նստելուց, մարդկանց կպնելուց, մարդկանց սպանելուց:


    Ես սիրում եմ խաղալ` մարդկանց հետ, իրանց ձեռքերի, մատների, մազերի, քթի, շորերի, կոճակների, զգացմունքների, վստահության հետ: Ես առհասարակ սիրում եմ խաղալ:


    Դրա համար ինձ որպես խաղացողի են նայում: Դրա համար խաղը պրծնելուց հետո բոլորը ցրվում են տներով, ու ես մնում եմ մենակ ^_^

    ***

    Ես մեկ-մեկ ինձ էնքան մանկամիտ եմ զգում, որ քիչ ա մնում քննության գնալու փոխարեն իջնեմ հայաթ ու գառաժի պատերի հետ գնդակ խաղամ:
    Blessed the poison which brings the end

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (26.06.2015), Mr. Annoying (26.06.2015), Sambitbaba (26.06.2015), Smokie (26.06.2015), Զաքար (02.07.2015), Մուշու (26.06.2015), Նիկեա (26.06.2015)

  17. #144
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ սարսափ ֆիլմերում տանն ուրվականներ բաներ են լինում, հետո տնեցիք որոշում են տեղափոխվել էդ տնից ուրիշ տեղ, բայց վերջում պարզվում ա, որ սենց ասած խնդիրը տան մեջ չի, այլ իրանց, որովհետև տեղափոխվելուց էդ ուրվականներին էլ հետն են քարշ տալիս նոր տարածք:

    Նույնն էլ հարաբերություններում կա էդ պահը` գիտես, հասկանում ես, խնդիրը քո մեջ չի, իմ մեջ ա: դու կապ չունես:

    Օրինակ մեր տանը գիշերները անհայտ տեղերից ձայներ են գալիս` ծլնգոցներ, թևերի թափահարում, ծղրտոցներ, ինչ-որ լույսեր են թարթում, որոնք ասենք ցերեկը գոյություն չունեն, ինձ թվում ա մեր էս մի սենյականոց տանը եթե գիշերով լավ փնտրեմ, ինչ որ անհայտ դռներ էլ կգտնեմ, որոնք ցերեկը չեն լինի:

    Ու նենց համոզված եմ, որ խնդիրը մեր տան մեջ չի:
    Blessed the poison which brings the end

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (04.07.2015), Զաքար (02.07.2015), մարիօ (19.10.2015), Մուշու (02.07.2015), Նիկեա (03.07.2015)

  19. #145
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին անգամ որոշել եմ տարին երկար գրառումով ամփոփել: Երկու տարի շարունակ ուզել եմ, բայց չեմ արել: Հիմա սխալս ուղղում եմ: Գրառումս երկար է լինելու, որովհետև ինչքան կարողանամ` մանրանալու եմ: Վերջում հարցերի կպատասխանեմ: Գնացինք



    Հունվար:

    Տարին խայտառակ վատ սկսվեց ու մեղքն իմն էր: Մի հատ մեծ ու երբեք իմ կողմից չներված սխալով: Թեթև վրիպում էր, երկար չմտածելու արդյունք, բայց դարձավ մի ամբողջ տարվա բեռ: Չեմ հիշում ոչ մի ուրիշ տարի, որ էդքան վատ սկսվեր: Լիքը սենտիմենտալություն ու քննություններ:

    Լավ ֆիլմերի ամիս էր` Eternal sunshine of a spotless mind, Oldboy, Melancholy

    Գրքերից Լոլիտան եմ հիշում ու Գեյմանի Կորալինան


    Փետրվար:

    Մի հատ սիրուն relationship պրծավ ու սկսվեց մի անտանելի փուլ: Շատ հավես դասական համերգի գնացինք: Տանը լույսերն անջատում էի ու իմ սովորության չհամաձայն պարում: Վինդրոզի համերգը: Հիշում եմ, որ գրքի օրը հավես անցավ` ընկերներով էինք ու իմ ֆռֆռալու տարերքը բռնել էր, չնայած մյուսները հեչ հավեսս չունեին ու տուն էին ուզում: Current 93-ի ամիս էր: Հետևաբար` դեպրեսիվ: Ֆիլմերից` Դոննի Դարկոն:


    Մարտ:

    Ավելուկի համերգով սկսվեց: Իրեն ուզում էի մոտենալ գրկել, բայց չարեցի, մտածեցի` մյուս անգամ էլի առիթ կլինի: Գնալով նոր սկսված փուլը խորացավ ու լրիվ հաստատեց իր երկար մնալը: Իրար հետևից Աննայի հարցազրույցներն էի կարդում: Լատիներեն սկսեցի սովորել, բայց կարճ տևեց: Ապարներ, միներալներ ու լիքը ուրիշ` նախկինում անհասկանալի բաներ: Սկսեցի քիմիա սիրել: Էլի կարճ տևեց: Լեհական ֆիլմերի փառատոնին գնացինք: Էդտեղ առաջին անգամ վերջապես Լիզին տեսա: Half life-ը նորից սկզբից մինչև վերջ խաղացի: Նոր մտերմություն սկսվեց: Լրիվ անսպասելի: Լավ ֆիլմերի ամիս էր էլի` Fight club, Awakening, Chloe, Eyes wide shut, Case 39, Free fall



    Ապրիլ:

    Կիսինի համերգին գնացինք Դավի ու Արևի հետ, բեմի վրա էինք նստել: Մի աղջիկ մեզ նկատողություն արեց խոսելու համար: Deenjes էի լսում օրեր շարունակ: Սպիվակովի համերգը: I spit in your graves ֆիլմը նայեցի: Կարամազովը կարդացի ու սիրահարվեցի հեղինակին: Ինձ նմանեցրին մառախլապատ փշատերև ու լուռ անտառի` ուրվականներով լցված: Սոադի համերգն էր, որին ես տենց էլ չգնացի:



    Մայիս:

    Սկսվեց անտանելի փուլի էլ ավելի անտանելի շրջան: Ֆեյսբուքից ջնջվեցի ու հետ եկա մեկ էլ վեց ամիս հետո: Ակումբում սկսեցի ակտիվանալ: Մենակության, մեկուսացման շրջանի առաջին ամիսն էր: Անգլի ժամին էվթանազիան քննարկեցինք: Ռուբիի հետ վերջապես լողի գնացինք: Հելիումը գրեցի: Զաքարի հետ մտերմացա ու շատ տարօրինակ բաներ իմացա իրենից: Իրար հետևից Հեմինգուեյ կարդացի: Սաթի հետ մատենադարանում արգելված դռներով մտանք ու լիքը հավես սենյակներ մտանք: Ուրվականներ բռնելու օր էր: Բյորքի տարերքը սկսվեց մոտս: Լարսի ֆիլմերն իրար հետևից նայեցի:



    Հունիս, հուլիս, օգոստոս:

    Իմ ամենամեկուսացված, ամենապռոգռեսիվ ամառն էր: Ոչ մեկի հետ չէի շփվում, գնալով գիշատիչ էի դառնում: Աշխարհի չափ ֆիլմեր նայեցի ու գրքեր կարդացի: Աստվածաշունչը սկսեցի կարդալ` մանրակրկիտ նշումներ անելով, բայց կիսատ թողեցի: Սկսեցի անգլերեն պարապել ու կիսատ չթողեցի, լիքը նոր սիմվոլների մասին կարդացի: Անաթեմայի համերգն էր, որը տենց էլ կուլ չտվեցի: Ինձ նվեր-պատմվածք ուղարկեցին: Ամառվա վերջում դատարկված էի լրիվ: Փուլի վերջին շրջանը սկսվեց ու շատ շուտ էլ ավարտվեց: Դասերին տենց էլ չտրամադրվեցի



    Աշուն:

    Չեմ ուզում ամիսներն առանձին ասել, որովհետև աշունն ինձ համար շատ միատարր անցավ, իրար հետ կապված օրերով: Երկրորդ կեսերից ես նվեր-հրաշամանուկ ստացա, ում հետ սկսեցինք լիքը պլաններ կազմել ու աշխարհի չափ խոսել: Նորից վերականգնեցի թղթային նամակներ գրելու սովորությունս: Տատանումների եղանակ էր: Կառմեն ու Աիդա օպերաներին գնացինք: Լիքը սև ու զզվելի օրեր եղան, բայց դրանք էլ կարողացա հաղթահարել: Հին սերերից մեկին տեսա ու բոլոր հին զգացողությունները նորից վերապրեցի: Դասերի առումով անհաջող ամիսներ էին, լիքը կոնֆլիկտներ դասախոսների հետ, անարդարություններ, մրցակցություն ու էդպես շարունակ: Սկզբում ամեն օր գրում էի, հետո դա էլ թողեցի: Լավ գրքերից` To kill a mockingbird-ն ու Naive super-ը: Լիքը անիմեներ նայեցի, ավելի ճիշտ նայել տվեցին, լավ ֆիլմերից` Lost highway, Heathers, Babel, Sin city, XXY, The seasoning house ու Դոլանից մի քանի ֆիլմ:



    Դեկտեմբեր:

    Շատ արագ անցավ, երևի վերջը միշտ էդպես է լինում: Մի տարի տևած փուլը համարյա առանց հետքեր թողնելու ավարտվեց: Ինքնագնահատականս էլի կարգավորվեց: Մարդկանց աշխարհ հետ եկա, բայց ավելի սառեցի: Կատու նվեր ստացա: Նվեր-հրաշամանուկին կորցրի: Բայց իմ ցանկությամբ ու առանց ափսոսանքի:
    Blessed the poison which brings the end

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (31.12.2015), Զաքար (03.01.2016), Նիկեա (31.12.2015)

  21. #146
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.Ի՞նչ ես արել 2015-ին, որ նախկինում չես արել:


    Ահավոր շատ կարդացել եմ ու ֆիլմեր եմ նայել: Նորմալ ու առանց վախենալու հեծանիվ եմ քշել:



    2.Նոր տարվա որոշումներիդ հավատարի՞մ ես մնացել և արդյոք ավելի շատ որոշումներ կկայացնես հաջորդ տարի:


    Ոչ մի որոշումի էլ հավատարիմ չեմ մնացել, նույնիսկ ինքս իմ օրենքներին հավատարիմ չեմ մնացել: Թողել եմ, որ անսպասելի բաներ լինեն: Հաջորդ տարվա համար աշխարհի չափ որոշումներ ունեմ



    3.Քո մտերիմներից մեկը երեխա ունեցե՞լ է:


    Չգիտեմ, մարդկանցից կտրված տարի էր



    4.Քո մտերիմներից որևէ մեկը մահացե՞լ է:


    Ոչ



    5.Ո՞ր երկրներն ես այցելել:


    Գլխիս ու երազներիս մեջ` լիքը երկրներ, իրականում` ոչ մի



    6.Ի՞նչ կուզենայիր ունենալ 2016-ին, որ պակասում էր 2015-ին:


    Ներդաշնակ օրեր, քինդլ ու գրասեղան



    7.2015-ի ի՞նչ ամսաթիվ միշտ կմնա քո հիշողության մեջ և ինչու՞:


    Նոյեմբերի քսանվեցը` բանտ գնալու օրը



    8.Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը 2015-ին:


    Նորից վերականգնվելը



    9.Ո՞րն էր քո ամենամեծ անհաջողությունը:


    Լատիներեն սկսելն ու միանգամից կիսատ թողնելը



    10.Ի՞նչ հիվանդություն ես ունեցել:


    Ոչ մի լուրջ բան



    11.Ո՞րն էր քո գնած ամենալավ բանը:


    Բանը չէ, այլ բաները` լիքը գրքեր



    12.Ու՞մ վարքը կուզեիր գովել:


    Ոչ մեկին չեմ առանձնացնի



    13.Ու՞մ վարքը քեզ դեպրեսեց:


    Լիքը մարդկանց, հիմնականում ընկերներիս, դե մեկ էլ հրաշամանուկի



    14.Ի՞նչ ես արել փողերիդ մեծ մասը:


    Լիքը գիրք եմ առել ու շաուրմա կերել, մեկ էլ ահավոր շատ նվերներ եմ առել



    15.Ի՞նչն ամենաշատը քեզ ոգևորեց:


    Որ շատ հավես խմբեր եկան Հայաստան



    16.Ո՞ր երգը քեզ միշտ 2015-ը կհիշեցնի:


    Sopor-ի Under his light-ը



    17.Ի՞նչ կուզեիր ավելի շատ անել:


    Ինքս ինձնով զբաղվել, ամեն ինչ հասցնել



    18.Ի՞նչ կուզեիր ավելի քիչ անել:


    Էս տարվա պես ապրել



    19.Սիրահարվե՞լ ես 2015-ին:


    Ըհն, ցավոք



    20.Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը:


    To kill a mockingbird-ը



    21.Ո՞րն էր քո ամենամեծ երաժշտական հայտնագործությունը:


    Բյորքը ^_^



    22.Ի՞նչ էիր ուզում և ստացար:


    Վերականգնում



    23.Ի՞նչ էիր ուզում և չստացար:


    Անձնական կյանք



    24.Ո՞րն էր քո սիրելի ֆիլմն այս տարի:


    Երևի Բաբելոնը



    25.Ի՞նչն էր պակասում, որ տարիդ ավելի շատ բավարարեր քեզ:


    Խելամտությունը



    26.Ի՞նչը քեզ ողջամիտ պահեց:


    Դեպրեսիաներիս անվերջությունը ու իմ քիչ թե շատ հեռատեսությունը



    27.Ո՞վ էր ամենալավ մարդը, որի հետ ծանոթացար:


    Հրաշամանուկը



    28.Պատմիր 2015-ի ամենաարժեքավոր դասդ:


    Մյուս անգամ նման էշություններ չանել, ամեն մի գործողություն անելուց առաջ մի քանի անգամ վերլուծել, նոր անել, էլ ոչ մի անգամ էդքան շատ առաջին քայլ չանել



    29.Գրիր որևէ երգի բառեր, որոնք ամփոփում են քո 2015-ը


    In my room

    Where every night is the same

    I play a dangerous game

    I keep pretending she’s late

    And I sit and I wait




    Ինչ սպասելիքներ ունեմ տարվանի՞ց, լիքը, շատ լիքը: Ու մեկ էլ աշխարհի չափ պլաններ ունեմ: Գրելս կվերականգնեմ, ավելի շատ ինքնակատարելագործմամբ կզբաղվեմ, քան ինքնաքայքայմամբ, երգացանկս կթարմացնեմ: Հոդվածս նորմալ կգրեմ: Դասերն էլ ավելի գունավոր ու ոգևորված կսկսեմ: Հուսամ 2016-ը իմ տարին կլինի, ոչ մեկ ձեռքիցս իմ տարին չի խլի ու օգտագործի: Բլրակս նորից կթարմացնեմ, վաղուց չեմ եղել էդտեղ: Դե բլոգումս էլ հաճախ կերևամ: Ուզում եմ, որ էս տարին շատ ներդաշնակ, խաղաղ ու առանց ներքին կռիվների լինի, բայց միևնույն ժամանակ` գերհագեցած: Մի խոսքով մեռածներից հարություն առած Վոլտերան ամփոփեց իր տարին: Ես հույսս միշտ իր վրա եմ դնում:


    Ես արդեն պատրաստ եմ իմ տարվան ^^ ինչքան հնարավոր է մոտիվացնող առարկաներով

    Blessed the poison which brings the end

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (31.12.2015), Smokie (15.01.2016), unknown (01.01.2016), Yevuk (06.01.2016), Զաքար (03.01.2016), Մուշու (01.01.2016), Նիկեա (31.12.2015)

Էջ 10 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •