User Tag List

Նայել հարցման արդյունքները: ու որտեղի՞ց էդ անտեր մթությունն իմ մեջ

Քվեարկողներ
20. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ոչմիտեղից: դու ես հնարել իրեն

    4 20.00%
  • ռադ արա

    6 30.00%
  • ինքը քեզ հաճույք ա պատճառում

    3 15.00%
  • որովհետև հիստերիկ աննորմալ ես

    1 5.00%
  • մթությունը լավ բան ա: ես քո տեղը լինեի, կուրախանայի

    6 30.00%
  • դժոխքի կաթսաներում անվճար բաժանում են

    1 5.00%
  • ոչ թե ինքն է քո մեջ, այլ դու ես իր մեջ..տարբեր են

    1 5.00%
  • թարգի հա. էլի սկսեց

    2 10.00%
  • դու ես իրեն քո մեջ ընդունել: ուրեմն սուսուփուս դիմացի

    2 10.00%
  • մութդ պատրանք է...հենց լույսդ վառես, կանհետանա

    4 20.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 146 հատից

Թեմա: Վոլտերական Մինոր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գեղեցիկ կապույտ ծաղիկներով ու կանաչ մարգագետիններով մի ինչ-որ անտառանման վայր. դրախտ են կոչում: Ու մարգագետինների կենտրոնում բազմած լուսե պսակով մի ինչ-որ արարած. իրեն էլ Աստված են կոչում: Աստված էր ու դրախտը...ու ոչինչ էլ չկար:

    Աստված սիրում էր դրախտի կապույտ ծաղիկները, սիրում էր մարգագետնի կենտրոնը, բայց ամենաշատը Աստված սիրում էր խաղալ: Եթե անգամ ծաղիկներ չկային, եթե անգամ մարգագետինն էլ կենտրոն չուներ, եթե անգամ դրախտ էլ գոյություն չուներ. նա սիրում էր խաղալ անգամ սեփական լուսե պսակի հետ:
    Դրախտն էր, Աստված...մոռացա ասել. դրախտում հրեշտակներ կային՝ նույնատիպ սպիտակ լուսե պսակով արարածներ, որոնք բացի այդ նաև թևեր ունեին:
    Դրախտ, Աստված, հրեշտակներ ու խաղեր: Աստված սիրում էր խաղալ նաև հրեշտակների հետ: Գողանում էր նրանց լուսե պսակներն ու թաքցնում էր, իսկ հրեշտակները սկսում էին փնտրել: Ու այսպես ամեն անգամ: Չարաճճի էր Աստված ու սիրում էր խաղալ, գողանալ հրեշտակների պսակներն ու երկար տանջելուց հետո վերադարձնել, սիրում էր փշրել, վառել ու լիաթոք ծիծաղել: Սիրում էր Աստված ինքն իրեն, հրեշտակներին էլ էր սիրում, բայց ամենաշատը խաղալ էր սիրում...
    Մի անգամ, հերթական խաղերի ժամանակ Աստված թռցնում է հրեշտակներից մեկի Լուսե պսակը: Թռցնում է ու ոգևորված իր արարքից՝ սլանում է դրախտի երկնքով: Հրեշտակն ընկնում է Աստծո հետևից: Աստված տեսնում է իր հետևից ընկած հրեշտակին ու էլ ավելի է արագացնում թռիչքը: Խաղում է Աստված, խաղում է ու ծիծաղում... Իսկ հիմար հրեշտակը չի հասկանում, որ Աստված ընդամենը խաղում է: Հասնում է Աստծուն ու թևերով հարվածում է նրան: Հարվածից լուսե պսակն ընկնում է ներքև ու փշրվում է: Փշրվելուց ծիծաղի ձայն է գալիս: Իսկ ծիծաղից լուսե պսակի փշուրները վեր են ածվում ինչ-որ մի կերպարանքի: Ու տեսնում է Աստված իր սեփական ծիծաղից ստեղծված այդ նոր կերպարանքը ու հասկանում է որ դա իր չարաճճի ու խենթ խաղի ծնունդ է: Ու հասկանում է, որ դա Մարդն է:
    Իսկ հրեշտակ նայելով Մարդուն, սարսափից քարանում է: Աստված էլ տեսնելով հրեշտակի շփոթված ու վախեցած դեմքը՝ հանգստացնում է նրան.
    - Դե լավ, սա ընդամենը կատակ էր...
    ***
    Մի ինչ-որ լուսավոր ու կատակասեր արարածի ծնունդն է, ինչ-որ մեկի կատակը, ինչ-որ մի գոյության հեգնանքն է մարդը, ինչ-որ մեկի ծաղրը, քմծիծաղը...
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.04.2013), Sambitbaba (01.01.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •