Մի տեսակ ծուլությունս ա վերացել, անընդհատ ուզում եմ գրել... Ճիշտ ա, ինչ գրում եմ՝ կիսատ ա մնում, ու հետո պարզ էլ չի լինում, ես դրանք կշարունակեմ, թե չէ... Օրինակ հենց հիմա ես պատրաստ եմ միանգամից գրել վեպ, բանաստեղծություն, պոեմ, ստեղծել մի ամբողջ դրամատուրգիա.... Բնավորությունս էլ է այդպիսին դարձել. գրադարանից վերցնում եմ միանգամից մի քանի գիրք ու հասցնում եմ պրծնել O_oՀա, ես կարդալու հետ խնդիր չունեմ, բավական արագ եմ կարդում, բայց մեկ-մեկ զարմանում եմ, ոնց կարայի Երեք ընկերը մեկ ու կես օրում պրծնել, ու պլյուս դրա հետ մեկտեղ նաև Լևոն Խեչոյանի պատմվածքները: Ինչ-որ շատ չեմ ինձ դրել վունդերկինդի տեղ![]()
Էջանիշներ