User Tag List

Նայել հարցման արդյունքները: ու որտեղի՞ց էդ անտեր մթությունն իմ մեջ

Քվեարկողներ
20. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ոչմիտեղից: դու ես հնարել իրեն

    4 20.00%
  • ռադ արա

    6 30.00%
  • ինքը քեզ հաճույք ա պատճառում

    3 15.00%
  • որովհետև հիստերիկ աննորմալ ես

    1 5.00%
  • մթությունը լավ բան ա: ես քո տեղը լինեի, կուրախանայի

    6 30.00%
  • դժոխքի կաթսաներում անվճար բաժանում են

    1 5.00%
  • ոչ թե ինքն է քո մեջ, այլ դու ես իր մեջ..տարբեր են

    1 5.00%
  • թարգի հա. էլի սկսեց

    2 10.00%
  • դու ես իրեն քո մեջ ընդունել: ուրեմն սուսուփուս դիմացի

    2 10.00%
  • մութդ պատրանք է...հենց լույսդ վառես, կանհետանա

    4 20.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 146 հատից

Թեմա: Վոլտերական Մինոր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գոթիկա...
    Գեղեցիկ մռայլություն, մռայլ արվեստ, մութ անտառներ, գերեզմանատներ...
    Սրանք են առաջինն անցնում իմ մտքով, երբ լսում եմ այդ անունը։
    Գոթիկան գեղեցիկ է, գոթիկ մռայլությունը ոչ մի այլ բանի հետ համեմատել չես կարող։
    Պետք է պարզապես սիրել Գոթիկան։
    Գոթական գրականությունն ինձ փոխանցում է աննկարագրելի ու անփոխարինելի զգացմւնքներ։
    Գոթական երաժշտություն լսելիս ես մոռանում եմ ամեն ինչ,դրանք անբացատրելի զգացմունքներ են։
    Ես գոթ եմ, որովհետև ես սիրահարված եմ Գոթիկային, որովհետև ես ապրում եմ դրանով։
    Իսկ գոթերը... այսինքն ձեր պատկերացրած գոթերը, դրանք գերեզմանատներում թափառող անիմաստ կերպարներ են, որոնք ոչինչ չեն հասկանում։
    Իհարկե... մարդիկ գոթ ասելով պատկերացնում են արյուն խմող, սադիզմով լեցուն գերեզմանատներում թափառողներ, որոնք բացի թափառելուց նաև զբաղվում են սեքսով... Ես տանել չեմ կարողանում Այս տեսակին։
    Մարդիկ, խնդրում եմ մի վախեցեք գոթիկայից, ախր այնքան գեղեցիկ է իրական գոթիկան։
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 11.02.2014, 21:48:
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (05.01.2013), Sambitbaba (23.01.2013), Smokie (12.02.2013), Լեդի Վարդ (17.04.2013), Նիկեա (14.08.2013)

  3. #2
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պապայի հետ նստած ֆիլմ ենք ման գալիս, որ նայենք։
    – Ի՞նչ ժանրի ես ուզում։
    – Ես՞,– ինձ էշի տեղ դրած հարցնում եմ։ –Դե կարելի ա ասենք...նենց, որ ոչ դրամա լինի, ոչ մելոդրամա, նու կամեդիա չեմ սիրում, ֆանտաստիկա էլ էս վերջերս նայեցինք, մմ, պապ, ասում եմ... մի հատ ուժս չնայենք
    Եվ այդպես ամեն անգամ նույն խոսակցությունը։ Ու արդեն հինգ տարի է մենք այդպիսի զրույցից հետո նայում ենք ՈՒԺՍ
    Պապ, դե էլ մի հարցրու էլի ինչ ժանրի, ուֆֆֆ
    Blessed the poison which brings the end

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.01.2013), John (09.01.2013), Mephistopheles (22.01.2013), Rhayader (07.01.2013), Sambitbaba (23.01.2013), Smokie (12.02.2013), Նիկեա (28.03.2013), Վահ (06.01.2013)

  5. #3
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վոլտերա, Վոլտերա, տեսնես ինչի ես միշտ հրեշտակի դեմքով ինձ նայում, ոնց որ հենց նոր ես երկնքից իջել
    – Ես անմեղ հրեշտակ եմ, կյանքումս ոչ մի մեղք չեմ գործել։
    – Իրոք, չբռնեմ մի հատ ու ամբողջ ակումբով մեկ խայտառակ անեմ, հ՞ն
    Խնդրեմ, սիրելիս, ինչ ուզում ես արա։
    – Լավ, ասում ես անմեղ ես, հա?
    -
    - Լավ Ուրեմն կսկսեմ տասը պատվիրաններից։ Տեսնենք, ոնց ես տակից դուրս գալու։
    – Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար
    – Կյանքում այլ Աստվածներ չեմ ունեցել
    – Կուռքեր չշինես քեզ համար։
    – Ե՞ս, կուռքե՞ր, լսված բա՞ն է
    – Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես
    – Երբեք զուր տեղը չեմ արտասանել։ Մի հնարիր։
    – Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն
    – Միանշանակ այդպես էլ արել եմ։
    – Պատվիր քո հորն ու մորը
    – Բայց ես պատվում եմ
    – Մի սպանիր
    – Ու չեմ սպանի
    – Մի շնանար
    – Երբեք, ոչ մի տեղ
    – Մի գողանար
    – Ինձ ինչի տեղ ես դրել
    – Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր
    – Մենք հարևաններ չունենք
    – Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր
    – Դե էլ չասեմ
    Մմմ, լավ, ասում ես ոչ մի մեղք չես գործել հա... Բայց մի րոպե... Ասում ես կուռքեր չունես հա, իսկ քո սիրած խմբերն ինչ են քեզ համար, միայն չասես, որ կուռք չեն, դու չե՞ս, որ ամբողջ օրը մուննաթ ես գալիս մամայի վրա ու ձենդ գլուխդ գցում, չես սպանել ոչ ոքի՞ն, այդ ով էր փոքր ժամանակ մրջյուններին լցնում բանկայի մեջ ու վառում, հ՞ն, դե խոսիր, եվ երևի տատիկս էր, չէ՞ աչք դրել 13 տարեկան տղայի վրա ու դու չէիր, չէ՞, որ Օտտօ Դիկսի երգերի տողերը գողացել ու դրել էիր անձնական օրագրումդ Բռնվեցիր Վոլտերա ու այն էլ ամբողջ ակումբով մեկ...
    Լավ, հիմա անցանք յոթ մահացու մեղքերին.
    1. Հպարտություն– Վերևից ես նայում բոլոր ռաբիս լսողներին և շատ–շատերին
    2. Նախանձ– Նախանձում ես բոլորին, առանց բացառության
    3. Բարկություն– Ամբողջ օրը տնեցիք քո գոռգոռոցներն են լսում
    4. Ծուլություն– Ալարում ես գրել համատեղ պատմվածքի սկիզբը
    5. Ագահություն– Ունես 8 բլոգ և չես կշտանում, ու հլը մի բան էլ ուզում ես նորը սարքել
    6. Որկրամոլություն– Ուտում ես բոլորի նեռվերը
    7. Բղջախոհություն– Լսում ես ռամշտայն, դա արդեն բավական է։
    Էհ Վոլտերա, դու մաքուր դասական դժոխքի ապրանք ես, էլ ինչ ես ուզում
    Blessed the poison which brings the end

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (12.01.2013), John (09.01.2013), Meme (14.01.2013), Mephistopheles (22.01.2013), Ruby Rue (09.01.2013), Sambitbaba (23.01.2013), Smokie (12.02.2013), Անվերնագիր (09.01.2013), Արէա (09.01.2013), Նաիրուհի (10.01.2013), Ուլուանա (09.01.2013)

  7. #4
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն Վոլտերայի ետևում թաքնված ա Վոլտեր անունով տղա ու շատ հնարավոր ա, որ Վոլտերան տղայա։ Վերջերս եմ դա բացահայտել։ Էնպես որ մի խաբնվեք էդ խղճուկ ա–ին
    Blessed the poison which brings the end

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (22.01.2013), Sambitbaba (23.01.2013), Նաիրուհի (24.01.2013)

  9. #5
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վերջին անգամ էսպիսի տրամադրության մեջ էի
    Լավ, հղումն անեմ, թե չէ ինձ կուտեն
    Blessed the poison which brings the end

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (14.01.2013)

  11. #6
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես ինչ ա քո ուզածը
    Ինչ ես ուզում դու կյանքից?
    Իսկ ավելի ճիշտ ինչ ես ուզում ինձնից?
    Ախր քեզ համար ամեն ինչ անում եմ, որ դու քեզ լավ զգաս, բայց դու էլի դժգոհ ես բոլորից
    Անշնորհակալ!
    Ասել եմ ու էլի կասեմ:
    Blessed the poison which brings the end

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.01.2013), Mephistopheles (22.01.2013), Sambitbaba (23.01.2013)

  13. #7
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ ոչ մեկ չի սիրում, հոգնել եմ էս կյանքից, ուզում եմ մեռնեմ.... Վոլտեր, Մի քիչ էլ սենց ղզիկացար քեզ աքսորելու եմ Բլրակիցդ, էդ հինգիդ ռադ եմ անելու, Բլրակդ էլ վառելու եմ, պարզա
    Blessed the poison which brings the end

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.01.2013), Mephistopheles (22.01.2013), Rhayader (18.01.2013), Sambitbaba (23.01.2013), Նաիրուհի (24.01.2013)

  15. #8
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեզ հարկավոր չեն կիսամութ սենյակ, սպիտակ փոշոտ ծածկոց ու անկողին, մոմեր, փոքրիկ սեղան...այսօր մեզ խոտերն էլ կբավարարեն:
    Այսօր ինձ հոգիներ հարկավոր չեն, այսօր ես մարմին եմ ուզում՝ իսկական, տաք, փոքրիկ ու սպիտակ մարմին:
    Ու ես քեզ եմ ընտրում:
    Կգրկեմ քեզ, կնետեմ խոտերի մեջ, հետո կվերանամ: Դու ինձ թույլ կտաս, չէ՞...
    Այս անգամ ես հոգի՛ս կթողնեմ սառը հատակին ընկած, չէ՞ որ այսօր մարմինների օրն է... Այսօր մեզ հոգիներ հարկավոր չեն:
    Կհամբուրեմ սպիտակ պարանոցդ: Ես դա այնքան վաղուց էի ցանկանում: Մատներով կշոյեմ մարմինդ, հետո եղունգներով կճանկռեմ: Ես սովոր չեմ մարմիններ շոյել, սովոր չեմ խաղալ մարմինների հետ: Եղունգներով միշտ հոգիներ եմ ճանկռել, դրա համար էլ այսօր կոպիտ եմ մարմնիդ հետ:
    Կհամբուրեմ սպիտակ փոքրիկ մարմինդ: Դրան էլ սովոր չեմ: Ես միշտ հոգիներ եմ համբուրել: Դրա համար էլ մարմինդ համբուրելուց կդողամ:
    Ու այսօր դու ընդամենը մարմին ես: Աչքերդ էլ ինձ հարկավոր չեն: Դրանք հոգուդ հետ միասին կպահես, որ չտեսնեմ:
    Կպառկես խոտերի մեջ, լուռ, այնպես, որ չլսեմ շնչառությունդ: Կսկսեմ պարանոցից:
    Եթե ցավեցնեմ քեզ, ձայն չհանես: Եթե անգամ արյուն գա...լուռ կդիմանաս:
    Այսօր ես չեմ խոստանում նուրբ լինել: Ախր գիտես, որ մարմինների հետ խաղալ չգիտեմ: Ես միշտ հոգիների հետ եմ խաղում: Խաղում եմ ու ցավեցնում բոլորին: Դրա համար էլ նրանք ինձ չեն սիրում, վախենում են ինձնից: Իսկ դու ինձնից չես վախենում, չէ՞...ախր մարմին ես՝ իսկական, տաք, սպիտակ...
    Մատներս կանցնեն մարմնիդ վրայով, ես ոչ մի կետ բաց չեմ թողնի:
    Այսօր ես մարմին եմ, դու էլ ես մարմին: Իսկ մարմինները լի են մեղավոր մտքերով, դրա համար էլ մեզ չեն սիրում հոգիները...
    Իսկ հոգիս հատակին ընկած է, գուցե մեռած է... չգիտեմ...
    Բայց ինձ դուր է գալիս մարմին լինելը, մատներով այլ մարմին շոշափելը, մի փոքրիկ սպիտակ պարանոց համբուրելը... Դա ինձ այնքա˜ն է դուր գալիս...
    Մեզ հոգիներ հարկավոր չեն, այսօր մենք մարմիններն ենք....
    Blessed the poison which brings the end

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.04.2013), einnA (28.04.2013), Ruby Rue (17.04.2013), Sambitbaba (25.04.2013), Լեդի Վարդ (17.04.2013), Նաիրուհի (26.04.2013), Նիկեա (20.04.2013)

  17. #9
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էն որ ուզում ես գրկես ու բաց չթողնես... Ու լիքըը պաչես, դեմքը, բա թևերըըը ^_^ Սեղմես ու բաց չթողնես, ասես ոնց ես իրան սիրում ու էլի պաչես
    Blessed the poison which brings the end

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (28.04.2013), Mephistopheles (19.04.2013), Sambitbaba (25.04.2013), Smokie (29.04.2013), StrangeLittleGirl (19.04.2013), ԱնԱիդա (29.04.2013), Նաիրուհի (26.04.2013)

  19. #10
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)





    Գլենաֆոբիա ^_^
    Blessed the poison which brings the end

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.04.2013), Smokie (29.04.2013), Այբ (23.04.2013)

  21. #11
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ վաղը պիտի առավոտյան պարապմունքին վարողը դու լինես, ու էսօր 38 աստիճան ջերմությամբ կոմպի դիմացն ես նստել, գումարած կոկորդիցդ անհասկանալի հնչողությամբ ձայներ են գալիս, ու դու պիտի չայ խմես որ լավանաս, բայց դու չայ չես խմում, որովհետև ալարում ես քեզ տեղիցդ հանես ու գնաս խոհանոց: Այ ստեղ ես կհիշեմ մամայիս խոսքերը, որ ասում էին՝ բալեեես, հլը մայկայի եղանակը չի, բալեեեսս
    Blessed the poison which brings the end

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.04.2013), Sambitbaba (01.01.2014), Smokie (29.04.2013), ԱնԱիդա (29.04.2013)

  23. #12
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գունաթափություն


    Հիշողություն:
    Անգույն ծակոցներ:

    Մի տղա էր
    կապույտ-կանաչ աչքերով,
    սուր ծակոցներ ու
    մազեր:

    Դեղին դաշտերի
    ցողունները
    հավասար էին
    տղայի խոնավ
    ոտքերին:


    Մարդիկ էին,
    ժխոր,
    սենյակից եկող
    նրբերշիկի հոտ,
    սպիտակ բմբուլներ,
    կաթնաշոռ
    ու հասկ:

    Տղան էր
    փոքրիկ:

    Սեղանն էր:
    սփռոցի գույնն էլ
    նման էր
    տղայի
    կարմիր հագուստի
    վերջին կոճակին:

    Տղայի տարիքն էլ
    հավասար էր
    վերջին կոճակին
    ու ճանգոտ-հողոտ
    խողովակներին
    նստած բազմության
    հայհոյանքների
    թվի քանակին:

    Արև էր
    դեղին
    ու քրտին հանող
    քարոտ թեքություն:

    Սպիտակ կեպիով
    ու ցրիվ եկած
    էություններով
    ինչ-որ գոյություն,
    գունոտ մասնատում:

    Արևի դեղինն ու
    այն տղայի
    կոճակի թելի
    սպիտակ-վարդագույնն
    իր մեջ ամփոփած
    ինչ-որ մեծություն:

    Այն ժխորից
    ու բազմությունից
    դուրս եկած փուշը
    դիպավ տղային
    ու վարդագույնոտ
    այն գոյությանը:

    Իսկ ժխորից
    դուրս եկած
    սուրը
    դիպավ տղայի
    կանաչ բլուզի
    կոճակի թելին:

    Կոճակը պոկվեց,
    Ու ինչ-որ անձայն
    մի բան մասնատվեց:

    Սենյակից եկող
    նրբերշիկի հոտ:

    Ինչ-որ տեղ
    ինչ-որ մի բան
    դադարեց,
    մակարդում,
    կանգառ,
    թթված կաթնաշոռ,
    ու արևից խանձված
    անդարձելի հասկ:

    Խողովակային
    բազմություններում
    մարդիկ լռեցին:

    Իսկ այն վարդագույն,
    գունեղ էության
    վերջին մասնիկը
    հավասարվեց
    իր Պոի սիրած
    թռչնի գույներին...
    Blessed the poison which brings the end

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (28.04.2013), Sambitbaba (01.01.2014), Այբ (28.04.2013)

  25. #13
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որտեղից ենք մենք, ուր ենք գնում, ոնց ենք ստեղծվել, էդ ոնց ա տենց էղել, ընդհանրապես Աստված կա, թե Նիցշեի ասածը ճիշտ ա... Բա վաբշե սատանա կա? Հն? Բա եթե կա, հիմա ինքը ինչ ա անում....Կարող ա սատանան ա աստծո տեղը նստել ու սաղիս ֆռռցնում ա: Ու ոնց կարա տիեզերքը սահման չունենա: Ինչ ա նշանակում անսահմանություն, անմահություն: Ինչի ա որ էդ բառերը մարդը ոչ մի կերպ չի հասկանում: Կամ ընդհանրապես կյանք կա, թե մահն իրան դրել ա լավ տղու տեղ, մեզ էլ խաբում ա: Էհ, Վոլտեր, Վոլտեր, բա հենց հավեսն էդ ա, որ չգիտենք: Մեզ ընդեղ մի հատ մեծ անակնկալ ա սպասում: Դու սիրում ես չէ անակնկալներ:
    Համ էլ մեծ-մեծ փիլիսոփայելու փոխարեն բաղնիքից դուրս արի, սպասողներ կան:
    Ուֆֆ էէ այ մարդ...
    Blessed the poison which brings the end

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.07.2013), Sambitbaba (01.01.2014), Smokie (01.05.2013), Այբ (30.04.2013), մարիօ (01.05.2013), Մարկուս (11.05.2013), Մինա (04.05.2013), Նաիրուհի (22.05.2013), Նիկեա (03.05.2013)

  27. #14
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սև Թռչունները՝ վանդակում շղթայվածները,
    Մարգարեակա˜ն, մարգարեակա˜ն Սև Թռչունները՝
    Աստծո Ագռավները...
    Անիծվածնե˜րը...երկնքի˜ց, երկրի˜ց
    Չարից մերժվածներն ու Աստծուց լքվածները...

    Քաղաքով մեկ թռչում են Սև Թռչունները,
    Թռչունները.... խախտում են աստվածների
    Դե˜րը...
    Մարգարեակա˜ն են այդ Սև Թռչունները
    Մկրտված էլ չեն անիծվածնե˜րը...

    Սև Թռչունները երամներով են իջնում
    Աստծո˜ հետ, Տիրո˜ջ հետ կռվել են ուզում...
    Լացե˜րը
    Աղերսանքնե˜րը
    Ծածկում են երկինքները
    Այս վերջին՝ Փշե Պսակն են զարդարում
    Վարդե˜րը...

    Սև Թռչունները երկնքին են սիրահարվում
    Անիծված լռությունից...անդունդն են նետվում...
    Ջարդված հոգիները...
    Փետրահան թևերը...
    Այդպես էլ զոհվում են Սև Թռչունները՝
    Աստծո˜ Ագռավները
    Blessed the poison which brings the end

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (01.01.2014), Նիկեա (03.05.2013)

  29. #15
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նայիր դիմացիդ պատին: Տե՛ս: Ոչինչ չե՞ս տեսնում: Չնկատեցի՞ր արդյոք պատի վերևի անկյունում մի փոքրիկ սարդոստայն՝ իր սարդով: Եթե նկատեցիր այն, ուրեմն շարունակիր սա կարդալ: Գիտե՞ս, որ հենց նոր դու մեզ միացար, քանի որ նկատեցիր այդ փոքրիկ սարդոստայնն ու սարդը: Մարդիկ նայում են ու ոչինչ չեն տեսնում այնտեղ: Նրանց հետաքրքիր չէ, թե ինչ կա պատի անկյունում: Նրանց համար կարևորը սպիտակ ու անտաշ պատն է: Կարևորը միա՛յն պատն է: Եթե այդ պատի վրա մի փոքրիկ փոս առաջանա, նրանք անմիջապես կծածկեն այն, միայն թե ոչ ոք չտեսնի: Իսկ մենք ամբողջ պատից միայն այդ փոքրիկ փոսն ենք:
    Մենք պատի անկյունում գտնվող փոքրիկ սարդոստայնն ենք: Մենք պատը չենք: Մենք չենք կարող պատը լինել: Մարդիկ արհամարհում են փոքրիկ փոսերին ու սարդոստայններին: Մարդիկ ծածկում են մեզ, ոչնչացնում են, ջնջում են, բայց մենք նորից առաջանում ենք: Մենք չենք կարող չլինել: Իսկ գիտե՞ք ինչու առանձնացանք պատից ու փոս դարձանք: Ինչու՞ փոս ծնվեցինք: Որովհետև ատեցինք պատին ու իր օրենքները: Որովհետև նախընտրեցինք թաքնվել, բայց չհետևել պատին: Իսկ պատը կազմված է հարյուրավոր փոքրիկ փոսերից: Պատը կփլվի առանց այդ փոսերի: Եվ այդ նույն մարդիկ չե՞ն մտածում, որ մենք մի օր կարող ենք փոսացնել ամբողջ պատը: Որ մի օր կտարածենք մեր սարդոստայնի թելիկներն ու կտարածվենք ամբողջ պատով մեկ: Ու այդ ժամանակ մարդիկ չեն կարողանա ծածկել մեզ: Այդ ժամանակ կթաքնվեն հենց իրենք: Կփնտրեն պատին, բայց այն վաղուց արդեն չի լինի: Պատը, որքան էլ որ կանգուն լինի, մեկ է՝ չի դիմանա ու կփլվի: Իսկ մեր թելիկները կտարածվեն ամբողջ աշխարհով մեկ, ու էլ ոչ ոք չի կարողանա մեզնից փախչել: Էլ ոչ ոք մեզ չի ծածկի:
    Բայց մենք այդքան ուժ չունենք: Մենք դեռ թույլ ենք: Մեզ դեռ նոր-նոր սկսում են ծածկել:
    Մարդիկ ու պատերը:
    Դրանք երկուսն էլ սառն են, սպիտակ ու անտաշ: Նրանց ուշքն ու միտքը միայն պատն է ու պատի պես մեծ բաները: Իսկ մենք փոքրիկ ենք, փոքրիկ ենք ու աննկատ: Մենք չենք կարող մեծ լինել: Մենք սիրում ենք մեր փոքրիկ անկյուններն ու թելիկները: Մեզ դուր է գալիս մեր կյանքը: Իսկ նրանք մեզ չեն հասկանում: Նրանք բոլորն էլ թքած ունեն մեզ վրա: Նրանք ասում են, որ մենք փչացնում ենք պատը: Որ մենք պետք չենք: Ու այդ ամբողջը պատի պատճառով է: Ախր նրանք պատինն են, բոլորը: Նրանք մեզ չեն հասկանում : Նրանք մեզ չեն հավատում:
    Այդ մարդիկ ու պատերը...
    Blessed the poison which brings the end

  30. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.05.2013), Ingrid (08.05.2013), Mephistopheles (04.05.2013), Sambitbaba (01.01.2014), Smokie (07.05.2013), Այբ (04.05.2013), Մարկուս (07.05.2013), Մինա (04.05.2013), Նաիրուհի (22.05.2013)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •