- Մաա˜ր:
- Ի՞նչ:
- Ըըը, ինչ-որ բան ուզու՞մ ա սիրտդ:
- Դեեեե, միանգամից փորացավդ ասա: (Չգիտեմ հա անտանելի քրոջս, առանց շահի երբեք ոչինչ չի առաջարկի)
- Չէ, չէ, ինչ ես ասում, ոչ մի փորացավ էլ չունեմ: Ուղղակի... Մա˜րրրր, շարադրություն են տվել գրելու:
Ոչ, միայն ոչ դա: Անցած անգամ էլ իրեն ֆիզիկայից էին շարադրություն տվել: Իհարկե, ոնց որ միշտ ինձ տվեց, որ գրեմ: Ես էլ մի քանի ժամ անշարժ նստեցի ու մտքիս բան չեկավ գրելու: Ախր ի՞նչ է նշանակում շարադրություն ՖԻԶԻԿԱՅԻՑ: Վերջում էլ գոռացի վրան, հայհոյեցի իր ֆիզիկայի դասատուին ու գնացի քնելու, որ էլ ոչ մեկի նվնվոցն ու աղերսագին դեմքը չտեսնեմ:
- ինքն էլ չմերժեց, ասեց՝ լավ:
Մինչ ես մտածում էի ֆիզիկայի չստացված շարադրության մասին, քույրս ինչ-որ բան էր խոսում:
- Մի րոպե, մի րոպե: Ո՞վ չմերժեց ու հատկապես ի՞նչ չմերժեց:
-
- Լավ, լավ, նորից սկսիր, չէի լսում:
- Ինքն ասեց ձմռան մասին, մենք էլ էնքան խնդրեցինք, որ փոխեց միտքը:
- Ինքն ո՞վ է: Նորմալ խոսիր, ասացի՝ սկսզբից մինչև վերջ չեմ լսել ասածներդ:
- Լավ, ուրեմն... ինչ-որ բան ցանկանու՞մ ես:
- Դա լսել եմ, դրանից հետո ի՞նչ է գալիս:
- Պիտի շարադրություն գրես:
- Իրո՞ք: (Իբր թե ուրախացա այդ փաստից, համենայն դեպս ձևացրեցի այդպես):
- Հա: Աշնան մասին:
- Աշնաաա˜ն, ի՞նչ աշուն, հիմա ձմեռ է:
- Դե ասում եմ էլի, դասատուին համոզեցինք, որ ձմռան մասին չգրենք:
- Բայց ինչի՞, գրողը տանի:
- Դե որովհետև... չգիտեմ, էրեխեքով այդպես որոշեցինք: Ախր ձմռան մասին գրելը բարդ ա, դու էլ մի անգամ նմանատիպ արտահայտություն ես արել:
- Երբեք: Մի հնարիր: Ու ընդհանրապես անտանելի եք դուք ու ձեր դասատուն: Աշնա˜ն մասին.... Ինչքան գիտեմ եղանակների մասին գրելն արդեն դուրս է եկել մոդայից:
- Ի՞նչ անեմ:Իսկ դու ի՞նչ ես առաջարկում:
- Առաջարկում եմ աշնան մասին շարադրություն գրելու փոխարեն երկար ճառ գրես ճակատագրի անարդարությունների մասին, որոնք ստիպում են մարդկանց մինչև կյանքի վերջը գրել Աշնան մասին:
- Ցինիկ:
- Այո, բայց աշնան մասին հաստատ չեմ գրելու:
- Դե լավ, գոնե օգնիր ես գրեմ: Մի քանի բառ ասա:
- Հա, գրիր աշուն է: Տերևները տերևաթափ են եղել: Թռչունները չվել են տաք երկրներ, բերքահավաք է, երեխաները զմայլվում են աշնան գույներով, իսկ մեր ուսուցիչը տառապում է ֆարնինգիտով:
- Ինչո՞վ:
- Ֆա-րին-գի-տով:
- Իսկ ինչի՞ հենց ֆարինգիտով:
- Որովհետև աշուն է ու ցուրտ է:
- Դե վերջացրու:
- Ինքդ վերջացրու: Ու ընդհանրապես ես գրել չգիտեմ: Ի՞նչ ես ուզում ինձնից:
- Իհարկե, բլոգիդ համար դու <<տաղանդավոր>> գրող ես
- Բայց ո´չ երբեք աշնան շարադրությունների համար: Վե´րջ, քնել եմ ուզում, լիքը դաս ունեմ ու ես գրել չը-գի-տեմ:
Ճիշտ վարվեցի: Թող իրենց ուսուցիչը երբեմն մտածի, թե ինչ է հանձնարարում երեխաներին: Աշնան մասին շարադրությու˜ն![]()
-Անտաղանդ ու սահմանափակ, հենց էդպես էլ կհայտնես ուսուցչիդ ու կասես, որ դա ե´ս եմ ասել, ե´սսս, ու կասես որ քույրս հրաժարվեց գրել այդ շարադրությունը, որովհետև նրա <<պատվարժան>> կարծիքով, դա մոդայից դուրս է: Իսկ ուսուցչուհուդ խորհուրդ կտաս մի փոքր զբոսնել գույնզգույն տերևների միջով ու տեսնել, թե ինչպես են թռչունները չվում տաք երկրներ: Ու գուցե այդ ժամանակ ուսուցչուհիդ որոշի ինքն էլ չվել տաք երկրներ ու դադարի նմանատիպ անհամություններով զբողվել: Պա՞րզ էէէ:
Մեկ էլ էդ պահին քրոջս ոգևորված դեմքը տեսա:
- Մաաա˜ր, մերսիիիի շարադրության համար:![]()
Էջանիշներ