User Tag List

Նայել հարցման արդյունքները: ու որտեղի՞ց էդ անտեր մթությունն իմ մեջ

Քվեարկողներ
20. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ոչմիտեղից: դու ես հնարել իրեն

    4 20.00%
  • ռադ արա

    6 30.00%
  • ինքը քեզ հաճույք ա պատճառում

    3 15.00%
  • որովհետև հիստերիկ աննորմալ ես

    1 5.00%
  • մթությունը լավ բան ա: ես քո տեղը լինեի, կուրախանայի

    6 30.00%
  • դժոխքի կաթսաներում անվճար բաժանում են

    1 5.00%
  • ոչ թե ինքն է քո մեջ, այլ դու ես իր մեջ..տարբեր են

    1 5.00%
  • թարգի հա. էլի սկսեց

    2 10.00%
  • դու ես իրեն քո մեջ ընդունել: ուրեմն սուսուփուս դիմացի

    2 10.00%
  • մութդ պատրանք է...հենց լույսդ վառես, կանհետանա

    4 20.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 146 հատից

Թեմա: Վոլտերական Մինոր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վոլտերական Մինոր

    Ըհըն, վերջապես անձնական օրագիր բացելու ձևն էլ գտա: Ու քանի որ միշտ սիրել եմ ինքս փորփրել ու ամեն ինչն ինքնուրույն գտնել, դրա համար էլ կրակն եմ ընկել: Մի տարի առաջ էր, որ բլոգ բացեցի ու սկսեցի գժի պես սիրել էդ բլոգինգ կոչվածը: Մեր դասարանի բլոգ բացողն եմ. ահավոր բան է: Ճիշտ ա, հաճելի է, որ բոլորը քեզնից են կախված , բայց նաև շատ տհաճ է, որ հերիք չի բլոգ ես բացել, տվել իրենց ձեռքը, մի հատ էլ հարցնում են՝ ոնց գրառում անեմ, ոնց նկար դնեմ, ոնց դիզայնը փոխեմ: Ախր ես ոնց եմ ամբողջն ինքնուրույն գտել, հն Բայց դա կապ չունի, մեկ ա՝ սիրով եմ անում իմ գործը: Բա որ էդքան բլոգասեր ես, ինչու գրանցվեցիր ակումբում, ու հլը մի բան էլ ակումբում ավելի հաճախ ես լինում, քան բլոգումդ: Լավ հարց էր: Դե որովհետև բլոգում գրառում անելն ու էստեղ անելը տարբեր բաներ են: Ինձ վաղուց էր հարկավոր մի վայր, որտեղ կկարողանայի թեկուզ մի քանի բառով գրառում անել: Նախ վերջերս ինձ մոտ գրելու ճգնաժամա ա, էն անտեր մուսան չքվել ա: Իհարկե էդ բնորոշ ա համարյա թե բոլոր տեսակի մուսաներին, բայց իմ դեպքում շատ անարդար ա
    Հիմա մի քիչ իմ մասին:
    Անկեղծ ասած ինչքան էլ փորձեցի սկիզբս մի քիչ օրեգինալ գրել՝ չստացվեց, դե էն մուսայի պատճառով, արդեն գիտեք: Դրա համար էլ սենց եմ սկսում.
    Անունս Մարի ա, նաև Վոլտերա: Ասեմ տարբերությունը. էստեղ(այսինքն Երկիր մոլորակում) ինձ Մարի անունով գիտեն, իսկ Բլրակում՝ Վոլտերա անունով: Ու քանի որ իմ մեջ Բլրակը գերիշխում է, դրա համար էլ սա կլինի Վոլտերայի օրագիրը:
    Մի քիչ պատմեմ իմ մասին: Չեմ գրի ցուցակ լրացնելու պես, ցուցակից մենակ կասեմ, որ 17 տարեկան եմ ու սովորում եմ աշխարհի ամենալավ դպրոցում: Դպրոցիս մասին կարող եմ անընդհատ խոսել ու դադար չտալ, ու քանի որ ոչ ոք իմ նեռվերը չունի, դրա համար էլ կփորձեմ դպրոցիս թեմաներով շատ չխոսել: Ընդհանրապես վերջերս եմ ինձ բացահայտել, էն ժամանակ ինձ բացարձակ չէի ճանաչում, մենակ անունով ու տեսքով գիտեի: Ու հենց սկսեցի ինձ ճանաչել (ու կա մի բան, որի <<շնորհիվ>> դա եղավ), սկսեցի առանձնացնել իրական աշխարհն ու իմ աշխարհը: Նախ իմ աշխարհը Բլրակ կոչեցի, դրա մասին դեռ այնքաաան պիտի խոսեմ, դրանից հետո սկսեցի Բլրակը այսպես ասած իմ ուզած բաներով լցնել՝ մառախուղ, ձյուն և այլն, իսկ վերջում էլ էդտեղ տեղավորվեցի ու արդեն երկար ժամանակ է՝ չեմ ուզում հետ վերադառնալ:
    Երբ մարդկանց ասում եմ, որ չափից դուրս շատ սիրում եմ գոթիկա կոչվածը, սկսում են ինձնից կամ վախենալ, կամ չխոսել հետս, կամ էլ իրենց անիմաստ խորհուրդները տալ, որոնք մոտավորապես այսպիսի տեսք ունեն՝ գիտես էդ ինչ ա, գործ չունես, վայ, էս ուր էս ընկել, ինչի հենց դու... Իբր ես չգիտեմ, թե դա ինչ ա, ինչ գործ ունեմ դրա հետ, ուր եմ ընկել ու ինչի հենց ես,. շատ լավ էլ գիտեմ էդ չորս կետերն էլ:
    Սարսափի սիրահար եմ: Սրա համար էլ եմ երբեմն շատ անախորժությունների հանդիպում, բայց սարսափի սիրահարներն ինձ կհասկանան: Հետաքրքրություններիս մեջ գրել եմ՝ սարսափ, միստիկա, գոթիկա. սրանք իրար հետ շաատ կապված են, շատ տեղերում էլ նույնն են, բայց ես էդ երեք հոգեվիճակներն էլ առանձին եմ զգում: Դա մի կողմից լավ է ՝ ես զգում եմ դրանց տարբերությունը, իսկ տարբերություն զգալն էլ մի այլ հոգեվիճակ է: Լավ, չխորանամ:
    Երաժշտությունից ռոքն եմ նախընտրում, դասական էլ եմ շատ սիրում: Լսում եմ համարյա թե ամեն տեսակի ռոք, թե դասական, թե մետալ, թե ալտերնատիվ: Վերջերս Отто Дикс եմ շատ լսում, շատ եմ սիրում էդ խմբին
    Ինձ համար կա ևս մի բան. իմ մասին հատվածում գրել եմ Կլիմբատիկայի սեփականատերը: Իհարկե թող Բելովն ինձ ների, բայց դա այդպես է: Կլիմբատիկան ինձ համար ամենավերևում է գտնվում, ես միշտ վեր եմ բարձրանում, որ հասնեմ իրենց: Էս ամեն ինչը մի քիչ բարդ ու անհասկանալի է, բայց ես չեմ պատրաստվում Կլիմբատիկան այստեղ քննարկել: Չեմ ուզում այստեղ ձեր նեռվերը սղոցել, բայց ավելի վատ բան եմ մտածել: Ես պատրաստվում եմ մի առանձին օրագիր բացել հենց այդ մասին, որովհետև դա մի առանձին թեմա է, որն անընդհատ իմ մեջ է ու որից ազատվելն անհնար է, ցանկություն էլ չկա ազատվելու: Հա, ճիշտ հասկացաք Կլիմբատիկան խումբ է, իհարկե ձեզ համար ու բոլոր մնացած ֆանատների համար: Վերջ, էլ չեմ խոսելու, այս թեման առանձին եմ բացելու:
    Գրականություն: Այո, խելագարվում եմ գրականության համար: Վերջերս միայն գրքեր եմ կարդում, շատ եմ ծուլացել, ուրիշ ոչինչ չեմ անում: Ես ինձ առանց դրա չեմ պատկերացնում: Չեմ ուզում այստեղ խոսել իմ սիրելի հեղինակների մասին, դրանց դեռ շատ կանդրադառնամ:
    Սիրում եմ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: Ճիշտ է, աստղագիտությունից գիտելիքներս համարյա զրո են, բայց դա ինձ չի խանգարում սիրել այդ երևույթը, չգիտեմ ոնց անվանեմ: Երևի թե հենց դրանից էլ սկսվել է միստիկայի հանդեպ իմ սերը:
    Ֆիլմեր: Շատ-շատ սիրելի զբաղմունքներիցս մեկը: Սիրում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր, եթե դրանք ինձ դուր են գալիս, բայց ժանրերից առանձնացնում եմ սարսափը, ֆանտաստիկան ու երբեմն նաև թրիլլեր կոչվածը: Ու տանել չեմ կարողանում սիրային ֆիլմեր, գրականության մեջ մոռացա ասել, որ սիրային գրքեր էլ չեմ սիրում, դե չգիտեմ ինչի: Իմ ընկերներին, ծանոթներին զարմացնում է այդ փաստը ու իրենք ոչ մի կերպ չեն կարողանում դա հասկանալ:
    Ընկերներ: Չունեմ ոչ մի մտերիմ ընկեր: Ես վերջնականապես համոզվել եմ, որ ինձնից լավ ընկեր դժվար թե գտնեմ: Մենք իրար հետ համերաշխ ապրում ենք ու կարևորը հասկանում ենք իրար:
    Ուֆ ինչ երկար գրեցի: Լավ խոստանում եմ մյուս գրառումներս երկար չեն լինի:
    Մի խոսքով ես կգրեմ Վոլտերայի կողմից, իհարկե երբեմն Մարիին էլ կտեսնեք այստեղ, համենայն դեպս ես երկուսին էլ սիրում եմ:
    Բարի գալուստ Վոլտերայի օրագիր:
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 04.05.2015, 00:14:

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.12.2012), CactuSoul (23.12.2012), Chilly (27.12.2012), einnA (14.12.2012), enna (24.08.2013), erexa (16.12.2012), Freeman (16.12.2012), impression (13.12.2012), keyboard (28.08.2013), Moonwalker (16.12.2012), Quyr Qery (27.12.2012), Ruby Rue (13.12.2012), Sambitbaba (22.01.2013), Smokie (12.02.2013), StrangeLittleGirl (16.12.2012), Yevuk (16.12.2012), Արէա (14.12.2012), Դատարկություն (13.12.2012), Նաիրուհի (18.12.2012), Նիկեա (14.08.2013), Շինարար (14.12.2012), Ուլուանա (13.12.2012), Վահ (06.01.2013)

  3. #2
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Մաա˜ր:
    - Ի՞նչ:
    - Ըըը, ինչ-որ բան ուզու՞մ ա սիրտդ:
    - Դեեեե, միանգամից փորացավդ ասա: (Չգիտեմ հա անտանելի քրոջս, առանց շահի երբեք ոչինչ չի առաջարկի)
    - Չէ, չէ, ինչ ես ասում, ոչ մի փորացավ էլ չունեմ: Ուղղակի... Մա˜րրրր, շարադրություն են տվել գրելու:
    Ոչ, միայն ոչ դա: Անցած անգամ էլ իրեն ֆիզիկայից էին շարադրություն տվել: Իհարկե, ոնց որ միշտ ինձ տվեց, որ գրեմ: Ես էլ մի քանի ժամ անշարժ նստեցի ու մտքիս բան չեկավ գրելու: Ախր ի՞նչ է նշանակում շարադրություն ՖԻԶԻԿԱՅԻՑ: Վերջում էլ գոռացի վրան, հայհոյեցի իր ֆիզիկայի դասատուին ու գնացի քնելու, որ էլ ոչ մեկի նվնվոցն ու աղերսագին դեմքը չտեսնեմ:
    - ինքն էլ չմերժեց, ասեց՝ լավ:
    Մինչ ես մտածում էի ֆիզիկայի չստացված շարադրության մասին, քույրս ինչ-որ բան էր խոսում:
    - Մի րոպե, մի րոպե: Ո՞վ չմերժեց ու հատկապես ի՞նչ չմերժեց:
    -
    - Լավ, լավ, նորից սկսիր, չէի լսում:
    - Ինքն ասեց ձմռան մասին, մենք էլ էնքան խնդրեցինք, որ փոխեց միտքը:
    - Ինքն ո՞վ է: Նորմալ խոսիր, ասացի՝ սկսզբից մինչև վերջ չեմ լսել ասածներդ:
    - Լավ, ուրեմն... ինչ-որ բան ցանկանու՞մ ես:
    - Դա լսել եմ, դրանից հետո ի՞նչ է գալիս:
    - Պիտի շարադրություն գրես:
    - Իրո՞ք: (Իբր թե ուրախացա այդ փաստից, համենայն դեպս ձևացրեցի այդպես):
    - Հա: Աշնան մասին:
    - Աշնաաա˜ն, ի՞նչ աշուն, հիմա ձմեռ է:
    - Դե ասում եմ էլի, դասատուին համոզեցինք, որ ձմռան մասին չգրենք:
    - Բայց ինչի՞, գրողը տանի:
    - Դե որովհետև... չգիտեմ, էրեխեքով այդպես որոշեցինք: Ախր ձմռան մասին գրելը բարդ ա, դու էլ մի անգամ նմանատիպ արտահայտություն ես արել:
    - Երբեք: Մի հնարիր: Ու ընդհանրապես անտանելի եք դուք ու ձեր դասատուն: Աշնա˜ն մասին.... Ինչքան գիտեմ եղանակների մասին գրելն արդեն դուրս է եկել մոդայից:
    - Ի՞նչ անեմ: Իսկ դու ի՞նչ ես առաջարկում:
    - Առաջարկում եմ աշնան մասին շարադրություն գրելու փոխարեն երկար ճառ գրես ճակատագրի անարդարությունների մասին, որոնք ստիպում են մարդկանց մինչև կյանքի վերջը գրել Աշնան մասին:
    - Ցինիկ:
    - Այո, բայց աշնան մասին հաստատ չեմ գրելու:
    - Դե լավ, գոնե օգնիր ես գրեմ: Մի քանի բառ ասա:
    - Հա, գրիր աշուն է: Տերևները տերևաթափ են եղել: Թռչունները չվել են տաք երկրներ, բերքահավաք է, երեխաները զմայլվում են աշնան գույներով, իսկ մեր ուսուցիչը տառապում է ֆարնինգիտով:
    - Ինչո՞վ:
    - Ֆա-րին-գի-տով:
    - Իսկ ինչի՞ հենց ֆարինգիտով:
    - Որովհետև աշուն է ու ցուրտ է:
    - Դե վերջացրու:
    - Ինքդ վերջացրու: Ու ընդհանրապես ես գրել չգիտեմ: Ի՞նչ ես ուզում ինձնից:
    - Իհարկե, բլոգիդ համար դու <<տաղանդավոր>> գրող ես
    - Բայց ո´չ երբեք աշնան շարադրությունների համար: Վե´րջ, քնել եմ ուզում, լիքը դաս ունեմ ու ես գրել չը-գի-տեմ:
    Ճիշտ վարվեցի: Թող իրենց ուսուցիչը երբեմն մտածի, թե ինչ է հանձնարարում երեխաներին: Աշնան մասին շարադրությու˜ն
    -Անտաղանդ ու սահմանափակ, հենց էդպես էլ կհայտնես ուսուցչիդ ու կասես, որ դա ե´ս եմ ասել, ե´սսս, ու կասես որ քույրս հրաժարվեց գրել այդ շարադրությունը, որովհետև նրա <<պատվարժան>> կարծիքով, դա մոդայից դուրս է: Իսկ ուսուցչուհուդ խորհուրդ կտաս մի փոքր զբոսնել գույնզգույն տերևների միջով ու տեսնել, թե ինչպես են թռչունները չվում տաք երկրներ: Ու գուցե այդ ժամանակ ուսուցչուհիդ որոշի ինքն էլ չվել տաք երկրներ ու դադարի նմանատիպ անհամություններով զբողվել: Պա՞րզ էէէ:
    Մեկ էլ էդ պահին քրոջս ոգևորված դեմքը տեսա:
    - Մաաա˜ր, մերսիիիի շարադրության համար:

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.12.2012), enna (24.08.2013), Freeman (16.12.2012), Nimra (16.12.2012), Ruby Rue (14.12.2012), Sambitbaba (22.01.2013), Smokie (12.02.2013), StrangeLittleGirl (16.12.2012), Արէա (14.12.2012), Նաիրուհի (18.12.2012), Նիկեա (14.08.2013)

  5. #3
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Գիտեք չէ՞, ես երազների <<մասնագետ եմ>>:
    - Լու՞րջ, էն օրը երազումս ....
    - Ստօպպ, ես չասեցի երազահան
    Ու ընդհանրապես ես դեմ եմ երազահանությանը: Փոքր ժամանակ մեր տանը մի գիրք կար: Գրքում այբբենական կարգով բառեր էին ու գրված էր, թե ինչ է նշանակում, եթե այդ բառը տեսնում ես երազումդ:
    Դա ընդամենը գուշակություն է, իսկ երազները հրաշալի աշխարհներ են
    Ես երազներիս հետ շատ զգույշ եմ վարվում, դրանք ինձ համար շատ թանկ են:
    Ես իմ սեփական երազների տետրն ունեմ, այո, այնտեղ ԱՄԵՆ ՕՐ գրում եմ երազիս բովանդակությունը: Ինձ դրա համար գժի տեղ են դնում: Հա, արդեն երկու տարի ա ես գրում եմ իմ երազները, հետո ամեն ամիս հաղթող երազ եմ ունենում, իսկ տարվա վերջում էլ ինչ-որ երազ հաղթող է ճանաչվում: Ճիշտ է, մարդիկ բոլոր իրավունքներն ունեն ինձ գժի տեղ դնելու համար:
    Մի անգամ ինձ դոկտոր, պրոֆեսորի տեղ դրած երազների մասին <<գիտական թեզ էի>> գրում: Անգամ ինտերնետ էի խցկել: Խոստանում եմ, որ գտնեմ, թե ուր եմ դրել, անպայման ակումբում էլ կտեղադրեմ: Կարդացեք, մի քիչ էլ դուք ինձ գժի տեղ դրեք:
    Մեկ-մեկ ալարում եմ երազս առավոտը գրել, դրա համար մոռանում եմ: Իսկ մոռացած երազները տետրումս չհիշված պաշտոնն են ստանում: Ժամանակին գրում էի չհիշված, հիմա ալարում եմ տենց գրել, մի հատ իքս եմ դնում: Դե 21-րդ դարն ա, ամեն ինչը կարճ-կոնկրետ:
    Երազներս անգամ մակարդակներ ունեն՝ ցածր, միջին ու բարձր ու ես ամենայն արդարությամբ դասավորում եմ դրանք տետրում: Մեկ-մեկ դաղալություն եմ անում
    Ու սենց բաներ: Ու որ պարապ եմ մնում, կարդում եմ էն սկզբի երազները:
    Ախր շատ եմ է սիրում դրանց
    Վերջ, ակումբում խելագարի պաշտոնս ապահովագրված է:

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.12.2012), Freeman (16.12.2012), Nimra (16.12.2012), Sambitbaba (22.01.2013), Smokie (12.02.2013), StrangeLittleGirl (16.12.2012), Արէա (16.12.2012), Դատարկություն (15.12.2012), Նաիրուհի (18.12.2012), Ուլուանա (15.12.2012)

  7. #4
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն ես գնամ հասնեմ գրադարան ու գրադարանը փակ լինի
    Ուրեմն դու ԿԻՐԱԿԻ օրով գնաս հասնես գրադարան

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.12.2012), Meme (21.12.2012), Ripsim (17.12.2012), Sambitbaba (22.01.2013), Smokie (12.02.2013)

  9. #5
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    աաա.jpg
    Մաթեմիս ժամն անիմաստ չի անցնում, ես էլ սենց բաներով եմ զբաղվում: Մարդիկ 00111-ի տակ գրում են Սիրում է կամ հույս չկա, իսկ ես գրում եմ փոշի կամ գայլ: Ինչ անեմ, ես էլ էսպիսին եմ, իմ հետաքրքրություններն էլ սրանք են:
    Blessed the poison which brings the end

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (21.12.2012), Ripsim (17.12.2012), Sambitbaba (18.06.2014), մարիօ (06.05.2013), Նիկեա (14.08.2013)

  11. #6
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անգամ մի հատ նյութ էի գրել էն մասին, թե ինչպես կարելի ա ֆիզիկական հաճույքը դարձնել հոգևոր: (http://uoltera.blogspot.com/2012/12/blog-post.html) Փաստորեն հատակի, մի քիչ մթության ու սառնության օգնությամբ կարելի ա մարմնից հոգի տեղափոխել ցանկացած զգացմունք: Ու քանի որ էս վերջերս սկսել եմ շատ փիլիսոփայել, դրա համար հատակին պառկելն ու գալարվելն իմ պարագայում շատ բնական ա
    Էն օրը էդ փիլիսոփայությունս էի կարդում ու մի բան անցավ մտքովս. եթե կարելի ա որոշ զգացմունքներ մարմնից տեղափոխել հոգի կամ հակառակը, ուրեմն կարելի ա նաև նույնը ցավի հետ վարվել:
    Բաղադրությունը մնում ա նույնը՝ հատակ, հանգցրած լույս, ցուրտ, մի խոսքով: Հոգևոր ցավն ավելի սարսափելի ա, քան մարմնինը: Դրա համար հոգևոր ցավը հավաքում ենք հոգու մի հատվածում ու իմ նշած արագությամբ անմիջապես փոխանցում ենք մարմնին: Արդյունքում՝ դուք ազատվում եք հոգևոր ցավից, իսկ ֆիզիկական ցավի դեպքում կարելի ա անալգին խմել կամ դիմել բժշկի, նայեք ձեր հարմարությանը: Էս եղանակով կարելի ա իրականացնել ցանկալի ինքնասպանություն, եթե հոգևոր ցավը շաաատ կտրուկ փոխանցեք մարմնին, դժվար թե կարողանաք ողջ մնալ. արդյունքում՝ դուք ինքնասպան կլինեք, բայց ոչ ոք չի կարողանա ապացուցել, որ դուք ինքնասպանություն եք գործել: Արդյունքում՝ դուք դժոխք չեք գնա, ձեր գերեզմանի վրա կաղոթեն ու ձեր մահը կարձանագրեն որպես դժբախտ պատահար: Իհարկե վերջին կետը վերաբերում էր նրանց, ովքեր ցանկանում են ինքնասպան լինել, բայց ես ձեզ դա խորհուրդ չէի տա, եթե ինձ հարցնեք:
    Սա էլ իմ վերջին ցնդաբանություն-փիլիսոփայություններից:
    Երբեմն մարդկանց մտքով իրոք անցնում են նմանատիպ մտքեր ու ... երբեմն սրանք իրական են լինում:
    Իսկ այն նյութը գրելու օրը ես իրոք զգացել եմ հոգևոր հաճույքը...ու հատակին պառկած.... ու մթության մեջ:
    Դաաա ԱՍՏՎԱԾԱՅԻՆ զգացողություն է:
    Աննկարագրելի...
    Սարսափելի...
    Blessed the poison which brings the end

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.12.2012), Sambitbaba (23.01.2013), Արէա (19.12.2012), Նիկեա (14.08.2013), Ուլուանա (18.12.2012)

  13. #7
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկական սերիալների ռեժիսորներ, ձեզ ոնց բացատրեմ, որ արյունը ԿԱՐՄԻՐ գույնի ա, ոչ թե նարնջագույն ու վարդագույնն իրար հետ խառնած եսիմինչ, փոխեք ձեր գրիմի գույնը , (գրիմ ա տոմատ ա ինչա) ու մի հատ նորմալ կարմիր գույն <<արտադրեք>>:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (18.12.2012), Sambitbaba (18.06.2014), Ամմէ (18.12.2012), Արէա (17.12.2012)

  15. #8
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օօօօ, Էսպիսի երազներ քիչ են լինում Երազումս, իբր ես նարկոման էի դարձել, միթե սա է իմ ապագան
    -Ինչի քո երազներն ապագան են ցույց տալիս, մդա...
    Blessed the poison which brings the end

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (22.12.2012), Sambitbaba (18.06.2014)

  17. #9
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ նորից Երևանյան լիճը կանչում էր, չեմ հասկանում ինչ ա ուզում ինձնից Մեկ ա ջուրը չեմ մտնելու, ինչքան էլ ստիպի
    Blessed the poison which brings the end

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (23.12.2012), Meme (23.12.2012), Sambitbaba (18.06.2014)

  19. #10
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ինչի մասին ա նոր պատմվածքդ լինելու?
    - Աստծո և Սատանայի որդիների մասին:
    - Մդա, ուրեմն լուրջ բան ա լինելու, բայց քեզ սազում ա որ տենց լուրջ բաներ գրելը
    - Հա,մի տեսակ լրջությունս բռնել ա
    Blessed the poison which brings the end

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (27.12.2012), Mephistopheles (27.12.2012), Sambitbaba (18.06.2014), Արէա (27.12.2012), Վահե-91 (27.12.2012)

  21. #11
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Ուր են գնում մարդիկ մեռնելուց հետո?
    - Դրախտ, կամ դժոխք:
    - Չէ, օրինակ ես մեռնելուց հետո Բլրակ եմ գնալու: Բլրակն իմ աշխարհն ա, ու բոլոր մարդիկ մեռնելուց հետո գնում են իրենց աշխարհները:
    - Իսկ եթե չունեն սեփական աշխարհ?
    - Այ հենց դրա համար էլ ստեղծված են դրախտն ու դժոխքը: Ստեղծված են նրանց համար, ովքեր չունեն սեփական աշխարհ:
    - Ուրեմն դրախտն ու դժոխքը ստանդարտ աշխարհներ են?
    - Դե, հա:
    Blessed the poison which brings the end

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.12.2012), Claudia Mori (30.12.2012), Sambitbaba (18.06.2014), StrangeLittleGirl (30.12.2012)

  23. #12
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    –Մաամ, վոփշմ ես Բղյուսով չեմ տալիս։ Էդ իմ տեղը չի։
    –Հերիք չի րոպեն մեկ միտքդ փոխես
    Blessed the poison which brings the end

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (07.01.2013), Ruby Rue (05.01.2013), Sambitbaba (18.06.2014)

  25. #13
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երթուղային մեջ երգ էի լսում, մեկ էլ տենամ սաղ պտտվել ինձ են նայում, պարզվում ա Օտտօյի հիստերիկ ձենից են վախեցել... Աման, էս ինչեր ա լսում
    Blessed the poison which brings the end

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.01.2013), Meme (17.01.2013), Sambitbaba (18.06.2014)

  27. #14
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերը թթվել ունի
    Blessed the poison which brings the end

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (24.01.2013), Mephistopheles (24.01.2013), Sambitbaba (18.06.2014), Yevuk (25.01.2013)

  29. #15
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու հեռու է մինչև մարդը իմ ճամփան...
    Blessed the poison which brings the end

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (07.02.2013), Sambitbaba (18.06.2014), Ամմէ (08.02.2013)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •