Էս շոգին մարդու գրելը չի գալիս:Մուսաները շոգ չեն սիրում: Իմ մուսաները որ հաստատ: Զաթո գիշերն ինձ հանգիստ չեն տալիս: Այ մարդ թողեք քնեմ, էլի: Չեք կարա առավոտը գալ: Չէ, իրենց գալու ժամը գիշերն է: Ինչ ուզում ես արա: Հիմա ես էդ գիշերվա կեսին որտեղից թուղթ գրիչ ճարեմ: Գոնե գալիս եք, պատրաստված եկեք:
Ով ա ասել, որ մուսան արվեստագետ ա, մուսան մենակ ձեռ առնել ու մարդու վրա ղժժալ գիտի: Դե իր պաշտոնն էլ էդ ա, ինչ եք ուզում: Մարդուն հույս տալն ու վրայից թռնելը:
Մուսաներից հանկարծ հավատարմություն չպահանջեք: Դրանք ուր, հավատարմությունն ուր, ոնց որ ասենք ես ու դիմացիս հարևանի լվացքի պարանին փռած ռոզվի տռուսիկը: Հա լուրջ եմ ասում: Զզվելի լպրծուն բաներ են դրանք:
Անմուսա կյանք եմ ցանկանում ձեզ, ժողովուրդ, թե չէ որ ընկաք դրանց ձեռը, վսյո էլ պրծում չկա: Հաջողություն ասեք խաղաղ կյանքին ու մարշ տանջվելու![]()
Էջանիշներ