User Tag List

Նայել հարցման արդյունքները: ու որտեղի՞ց էդ անտեր մթությունն իմ մեջ

Քվեարկողներ
20. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ոչմիտեղից: դու ես հնարել իրեն

    4 20.00%
  • ռադ արա

    6 30.00%
  • ինքը քեզ հաճույք ա պատճառում

    3 15.00%
  • որովհետև հիստերիկ աննորմալ ես

    1 5.00%
  • մթությունը լավ բան ա: ես քո տեղը լինեի, կուրախանայի

    6 30.00%
  • դժոխքի կաթսաներում անվճար բաժանում են

    1 5.00%
  • ոչ թե ինքն է քո մեջ, այլ դու ես իր մեջ..տարբեր են

    1 5.00%
  • թարգի հա. էլի սկսեց

    2 10.00%
  • դու ես իրեն քո մեջ ընդունել: ուրեմն սուսուփուս դիմացի

    2 10.00%
  • մութդ պատրանք է...հենց լույսդ վառես, կանհետանա

    4 20.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 146 հատից

Թեմա: Վոլտերական Մինոր

  1. #61
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գունավոր, բազմագույն, գունագեղ...մարդիկ են: Սովորական անհասցե ամբոխ է, սովորական շոգ օր է՝ անտանելի արևով: Ու շնչել չի լինում: Գունագեղությունից գլուխս պտտվում է՝ ես սովոր չեմ դրան, արևից էլ ամբողջ տեսողական ու նյարդային համակարգս է խառնվում՝ ատում եմ արևն էլ, ամբոխն էլ, իր մարդկաց էլ...

    Դիմացս կանգնած է երկարաոտ գունագեղ արևոտ ամբոխային մի ինչ-որ ներկայություն, կերպարանք... Ուսումնասիրում եմ կերպարանքի ոտքերը: Մարմնագույն ռետուզանման կտորի տակից պարզ երևում են աղվամազերը, իսկ ավելի վերև դուրս ցցված երակները: Ու ես ամբոխում, շոգենման կեսօրին, կանգնած ուսումնասիրում եմ անկերպար դիմացինիս կերպարային ոտքերի գունագեղ երակները: Այդ պահին երակներն ինձ ավելի հետաքրքիր են, քան իր գունագեղ տերը: Երակներն ունեն ինչ-որ մի բան, որը չունի իր տերը, որը պակասում է ամբոխում, ու որից ես ունեմ: Երակներն ամբոխից չեն: Հասկանում եմ, որ պետք է լինել առնվազն երակային ինչ-որ մի բան, թեկուզև գունագեղ, քան թե արևային ու անհասցե ամբոխ՝ անկերպար ներկայություններով լի: Հետո սկսում եմ նոր երակներ ու ռետուզանման այլ ոտքեր փնտրել: Ու ես չեմ գտնում: Փոխարենը գտնում եմ միապաղաղ գունագեղություն, մեռելային տաքություն փոխանցող արև, նույնչափ մեռելային ամբոխ, որն անգամ հասցե չունի, ուր մնաց երակներ: Հետո աչքիցս կորցնում եմ ռետուզով ոտքերը: Սկսում եմ երկաներն իմ ներսում փնտրել: Ու գտնում եմ: Բացահայտում եմ, որ ներսումս երակային ցանց կա: Փորձում եմ ցանցից ներս խցկվել, բայց ոչինչ չի ստացվում: Ու նորից դուրս եմ գալիս աներակ միջավայր, զզվելի գունագեղ ու տաք ամբոխ, նույնչափ էլ զզվելի տերերով լի: Կողքից լսում եմ մի քանիսի փռշտոցները, ովքեր փռշտում են գուցե արևից, կամ հնարավոր է հաճույքից դրդված: Չգիտեմ: Փռշտոցի կաթիլներն այս ու այն կողմ են ցրվում: Օդի մեջ պարզ տեսնում եմ դրանք: Ցանկություն եմ ունենում ինքս էլ փռշտալու ու միանալու կողքիններիս զվարճանքին: Ինձ ոչ ոք չի նկատում: Ոչ ոք չի տեսնում ներսիս երակային ցանցը, որն անընդհատ պայթել է ուզում: Ոչ ոք չի տեսնում, որովհետև արև է, ու անհասցեությամբ տառապող ռետուզային գունավորիկ ամբոխ: Ոչ ոք չի զգում այն սարսափելի հոտը, որը տարածվել է ամբոխով մեկ, ու որը ես զգում եմ: Ես չեմ հասկանում, թե որտեղից է այդ հոտը, ու ինչու չեմ կարողանում շնչել: Հետո արևին եմ նայում...ախր մոռացել էի...ախր արևը մեռած է, ու հոտն էլ այդտեղից է փչում՝ մեռած արևի հոտը, մեռելային գունավորիկը...արևը...

    Ամբոխ...անհասցե արև, մեռած երակներ, ավելի ճիշտ երակներ, որոնք գոյություն չունեն, որոնք երբեք էլ չեն եղել, որոնց ես տեսել եմ միայն այն ռետուզավոր երկարաոտի մոտ, ու մեկ էլ իմ ներսում... հաճույքից դրդված փռշտացողներ ու մեկ էլ մեռած արև...

    Սա է ձեր գունավոր ու անհասցե ամբոխը...

    Սա է ձեր մեռած գունավորիկը...
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.04.2013), Ruby Rue (08.04.2013), Sambitbaba (01.01.2014), StrangeLittleGirl (08.04.2013), Այբ (08.04.2013), Նիկեա (09.04.2013)

  3. #62
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ էնքան փնփնթացի արևի վրա, որ եսօր գնացել ա, չկա... ուռռաաաա..հաղթանակ. իմ սիրած եղանակն ա՝ գորշ, կիսաանձրևոտ, մթոտ ու կարևորը մոխրագույն, բա արև ձյաձյա գիտես մենակ դու ես
    Blessed the poison which brings the end

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.04.2013), erexa (09.04.2013), Ruby Rue (09.04.2013), Sambitbaba (01.01.2014), Stranger_Friend (10.04.2013), Այբ (09.04.2013), Դատարկություն (09.04.2013), Լեդի Վարդ (09.04.2013), Նիկեա (09.04.2013)

  5. #63
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գեղեցիկ կապույտ ծաղիկներով ու կանաչ մարգագետիններով մի ինչ-որ անտառանման վայր. դրախտ են կոչում: Ու մարգագետինների կենտրոնում բազմած լուսե պսակով մի ինչ-որ արարած. իրեն էլ Աստված են կոչում: Աստված էր ու դրախտը...ու ոչինչ էլ չկար:

    Աստված սիրում էր դրախտի կապույտ ծաղիկները, սիրում էր մարգագետնի կենտրոնը, բայց ամենաշատը Աստված սիրում էր խաղալ: Եթե անգամ ծաղիկներ չկային, եթե անգամ մարգագետինն էլ կենտրոն չուներ, եթե անգամ դրախտ էլ գոյություն չուներ. նա սիրում էր խաղալ անգամ սեփական լուսե պսակի հետ:
    Դրախտն էր, Աստված...մոռացա ասել. դրախտում հրեշտակներ կային՝ նույնատիպ սպիտակ լուսե պսակով արարածներ, որոնք բացի այդ նաև թևեր ունեին:
    Դրախտ, Աստված, հրեշտակներ ու խաղեր: Աստված սիրում էր խաղալ նաև հրեշտակների հետ: Գողանում էր նրանց լուսե պսակներն ու թաքցնում էր, իսկ հրեշտակները սկսում էին փնտրել: Ու այսպես ամեն անգամ: Չարաճճի էր Աստված ու սիրում էր խաղալ, գողանալ հրեշտակների պսակներն ու երկար տանջելուց հետո վերադարձնել, սիրում էր փշրել, վառել ու լիաթոք ծիծաղել: Սիրում էր Աստված ինքն իրեն, հրեշտակներին էլ էր սիրում, բայց ամենաշատը խաղալ էր սիրում...
    Մի անգամ, հերթական խաղերի ժամանակ Աստված թռցնում է հրեշտակներից մեկի Լուսե պսակը: Թռցնում է ու ոգևորված իր արարքից՝ սլանում է դրախտի երկնքով: Հրեշտակն ընկնում է Աստծո հետևից: Աստված տեսնում է իր հետևից ընկած հրեշտակին ու էլ ավելի է արագացնում թռիչքը: Խաղում է Աստված, խաղում է ու ծիծաղում... Իսկ հիմար հրեշտակը չի հասկանում, որ Աստված ընդամենը խաղում է: Հասնում է Աստծուն ու թևերով հարվածում է նրան: Հարվածից լուսե պսակն ընկնում է ներքև ու փշրվում է: Փշրվելուց ծիծաղի ձայն է գալիս: Իսկ ծիծաղից լուսե պսակի փշուրները վեր են ածվում ինչ-որ մի կերպարանքի: Ու տեսնում է Աստված իր սեփական ծիծաղից ստեղծված այդ նոր կերպարանքը ու հասկանում է որ դա իր չարաճճի ու խենթ խաղի ծնունդ է: Ու հասկանում է, որ դա Մարդն է:
    Իսկ հրեշտակ նայելով Մարդուն, սարսափից քարանում է: Աստված էլ տեսնելով հրեշտակի շփոթված ու վախեցած դեմքը՝ հանգստացնում է նրան.
    - Դե լավ, սա ընդամենը կատակ էր...
    ***
    Մի ինչ-որ լուսավոր ու կատակասեր արարածի ծնունդն է, ինչ-որ մեկի կատակը, ինչ-որ մի գոյության հեգնանքն է մարդը, ինչ-որ մեկի ծաղրը, քմծիծաղը...
    Blessed the poison which brings the end

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.04.2013), Sambitbaba (01.01.2014)

  7. #64
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչի համար ես տենց հագնվում, ինչի քո շորերի մեջ անպակաս է գանգը, սուր-սուր բաները, ինչի ես միշտ սև հագնում, հն... ախր աղջիկ ես չէ, բա էլ ինչ աղջիկ, որ կաբլուկ չհագնի.........ու նույն բաները ամեն անգամ ես լսում եմ: Էն ժամանակ մամաս էլ էր ասում, բայց արդեն հույսը կտրել ա, որ կփոխվեմ: Դասարանում էլ նույն բանը...անընդհատ... էն օրն էլ հայոցի ժամին ուզում էինք ինչ-որ բան քննարկել, մեր էրեխեքից մեկն էլ առաջարկեց էս թեման՝ ինչու է Մարին միշտ սև հագնում: (Չէ, նախ Մարին միշտ սև չի հագնում, էդ լրիվ ուրիշ հարց ա): Ու իրանք իրանց վերլուծում են, որ Մարին միշտ սև ա հագնում, որովհետև Մարին Էդգար Պոյա սիրում: Լավ իսկականից ժողովուրդ, ինչի եմ ես գանգեր սիրում ու ինչի եմ Պո սիրում: Սամա նիզնայու: Էդ տենց ա: Ուղղակի ես տենց եմ: Երկու տարի առաջ ես տենց չէի, հետո տենց դառա, չգիտեմ լավ ա թե վատ: Բայց ես իրոք էդքան էլ վատը չեմ, հա լուրջ եմ ասում Ես ինձ շատ եմ սիրում, ամենաշատը ես ինձ եմ սիրում, հետո նոր մնացածին: բայց դրա հետ մեկտեղ ես էգոիստ չեմ, դրանք լրիվ ուրիշ բաներ են:
    Իսկ ինչի եմ սենց հագնվում...որովհետև տենց ինձ դզում ա, ես ինձ տենց լավ եմ զգում, հա ինչ, իմ համար եմ հագնում, որ ինձ լավ զգամ: Սկզբից էդ սուր-սուր բաները դնում էի, որ ասեի տեսեք ժողովուրդ, ես ռոք սիրում եմ, որ ասեի ես էլ էն առաջվա պոպսայի տակ մնացածը եսիմով չեմ, ես կարամ ռոք լսեմ... Հետո էդ ժամանակն անցավ: Դրա հավեսը կորավ: Հիմա ռոքն էլ եմ իմ համար լսում եմ, եթե պետք լինի իմ համար ռաբիս էլ կլսեմ, հարցեր??? Ու եթե էն ժամանակ նեղվում էի մարդկանց հայացքներից, հիմա չեմ էլ նկատում, ոչ մեկին: Լավ չի, ճիշտ ա չեմ ասում որ լավ ա, ուղղակի հիմա ես ապրում եմ ԻՄ համար, ոչ թե ձեր, ոչ թե մարդկանց: Ու մարդիկ ինձ սիրում են: Հա, զարմանալի է բայց ինձ սիրում են:
    Blessed the poison which brings the end

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.04.2013), einnA (28.04.2013), erexa (12.04.2013), Meme (12.04.2013), Mephistopheles (12.04.2013), Sambitbaba (01.01.2014), Smokie (11.04.2013), Արևհատիկ (04.05.2013), Դատարկություն (11.04.2013), Նաիրուհի (26.04.2013)

  9. #65
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են մարդը միշտ վերև ա ձգտում, միշտ բարձրին ա ձգտում....Չէ, ինձ մոտ հակառակն ա: Հիմա ես ուզում եմ իջնել: Էստեղ ոչ մեկ չկա ու շատ ցուրտ ա: Ուզում եմ գոնե մի քանի ժամով ներքև իջնել: Կօգնեք ինձ? Իջացրեք ինձ ներքև, խնդրում եմ....
    Blessed the poison which brings the end

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (14.04.2013), Meme (12.04.2013), Sambitbaba (01.01.2014), Այբ (12.04.2013), Նիկեա (12.04.2013)

  11. #66
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեզ հարկավոր չեն կիսամութ սենյակ, սպիտակ փոշոտ ծածկոց ու անկողին, մոմեր, փոքրիկ սեղան...այսօր մեզ խոտերն էլ կբավարարեն:
    Այսօր ինձ հոգիներ հարկավոր չեն, այսօր ես մարմին եմ ուզում՝ իսկական, տաք, փոքրիկ ու սպիտակ մարմին:
    Ու ես քեզ եմ ընտրում:
    Կգրկեմ քեզ, կնետեմ խոտերի մեջ, հետո կվերանամ: Դու ինձ թույլ կտաս, չէ՞...
    Այս անգամ ես հոգի՛ս կթողնեմ սառը հատակին ընկած, չէ՞ որ այսօր մարմինների օրն է... Այսօր մեզ հոգիներ հարկավոր չեն:
    Կհամբուրեմ սպիտակ պարանոցդ: Ես դա այնքան վաղուց էի ցանկանում: Մատներով կշոյեմ մարմինդ, հետո եղունգներով կճանկռեմ: Ես սովոր չեմ մարմիններ շոյել, սովոր չեմ խաղալ մարմինների հետ: Եղունգներով միշտ հոգիներ եմ ճանկռել, դրա համար էլ այսօր կոպիտ եմ մարմնիդ հետ:
    Կհամբուրեմ սպիտակ փոքրիկ մարմինդ: Դրան էլ սովոր չեմ: Ես միշտ հոգիներ եմ համբուրել: Դրա համար էլ մարմինդ համբուրելուց կդողամ:
    Ու այսօր դու ընդամենը մարմին ես: Աչքերդ էլ ինձ հարկավոր չեն: Դրանք հոգուդ հետ միասին կպահես, որ չտեսնեմ:
    Կպառկես խոտերի մեջ, լուռ, այնպես, որ չլսեմ շնչառությունդ: Կսկսեմ պարանոցից:
    Եթե ցավեցնեմ քեզ, ձայն չհանես: Եթե անգամ արյուն գա...լուռ կդիմանաս:
    Այսօր ես չեմ խոստանում նուրբ լինել: Ախր գիտես, որ մարմինների հետ խաղալ չգիտեմ: Ես միշտ հոգիների հետ եմ խաղում: Խաղում եմ ու ցավեցնում բոլորին: Դրա համար էլ նրանք ինձ չեն սիրում, վախենում են ինձնից: Իսկ դու ինձնից չես վախենում, չէ՞...ախր մարմին ես՝ իսկական, տաք, սպիտակ...
    Մատներս կանցնեն մարմնիդ վրայով, ես ոչ մի կետ բաց չեմ թողնի:
    Այսօր ես մարմին եմ, դու էլ ես մարմին: Իսկ մարմինները լի են մեղավոր մտքերով, դրա համար էլ մեզ չեն սիրում հոգիները...
    Իսկ հոգիս հատակին ընկած է, գուցե մեռած է... չգիտեմ...
    Բայց ինձ դուր է գալիս մարմին լինելը, մատներով այլ մարմին շոշափելը, մի փոքրիկ սպիտակ պարանոց համբուրելը... Դա ինձ այնքա˜ն է դուր գալիս...
    Մեզ հոգիներ հարկավոր չեն, այսօր մենք մարմիններն ենք....
    Blessed the poison which brings the end

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.04.2013), einnA (28.04.2013), Ruby Rue (17.04.2013), Sambitbaba (25.04.2013), Լեդի Վարդ (17.04.2013), Նաիրուհի (26.04.2013), Նիկեա (20.04.2013)

  13. #67
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն որոշել եմ...նեռվերս չեմ քայքայելու էն անտիկ վախտերից էկած մսակեր ու անդուր գոյությունների վրա, որոնց անունը եսիմով մարդ ա դրել
    Blessed the poison which brings the end

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (19.04.2013), Sambitbaba (18.06.2014), Նիկեա (20.04.2013)

  15. #68
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էն որ ուզում ես գրկես ու բաց չթողնես... Ու լիքըը պաչես, դեմքը, բա թևերըըը ^_^ Սեղմես ու բաց չթողնես, ասես ոնց ես իրան սիրում ու էլի պաչես
    Blessed the poison which brings the end

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (28.04.2013), Mephistopheles (19.04.2013), Sambitbaba (25.04.2013), Smokie (29.04.2013), StrangeLittleGirl (19.04.2013), ԱնԱիդա (29.04.2013), Նաիրուհի (26.04.2013)

  17. #69
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)





    Գլենաֆոբիա ^_^
    Blessed the poison which brings the end

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.04.2013), Smokie (29.04.2013), Այբ (23.04.2013)

  19. #70
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միակ գորշությունը, որը տանել չեմ կարողանում. քսանչորսյան մռայլ երկինքը կրկնվում է ամեն տարի: Օդն էսօր ուրիշ հոտ ունի, անգամ ջրի մեջ եմ զգում ինչ-որ թունավոր համ: Շուրջն էլ տարածվել ա խնկի հոտն ու պատարագի ձայները:
    Ոչ մի երաժշտություն չի լինելու այսօր:
    Օդի մեջ ուրախություն չկա, թունավորված ա
    Blessed the poison which brings the end

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.04.2013), Meme (24.04.2013), Sambitbaba (18.06.2014), unknown (24.04.2013), Այբ (24.04.2013)

  21. #71
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ վաղը պիտի առավոտյան պարապմունքին վարողը դու լինես, ու էսօր 38 աստիճան ջերմությամբ կոմպի դիմացն ես նստել, գումարած կոկորդիցդ անհասկանալի հնչողությամբ ձայներ են գալիս, ու դու պիտի չայ խմես որ լավանաս, բայց դու չայ չես խմում, որովհետև ալարում ես քեզ տեղիցդ հանես ու գնաս խոհանոց: Այ ստեղ ես կհիշեմ մամայիս խոսքերը, որ ասում էին՝ բալեեես, հլը մայկայի եղանակը չի, բալեեեսս
    Blessed the poison which brings the end

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.04.2013), Sambitbaba (01.01.2014), Smokie (29.04.2013), ԱնԱիդա (29.04.2013)

  23. #72
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գունաթափություն


    Հիշողություն:
    Անգույն ծակոցներ:

    Մի տղա էր
    կապույտ-կանաչ աչքերով,
    սուր ծակոցներ ու
    մազեր:

    Դեղին դաշտերի
    ցողունները
    հավասար էին
    տղայի խոնավ
    ոտքերին:


    Մարդիկ էին,
    ժխոր,
    սենյակից եկող
    նրբերշիկի հոտ,
    սպիտակ բմբուլներ,
    կաթնաշոռ
    ու հասկ:

    Տղան էր
    փոքրիկ:

    Սեղանն էր:
    սփռոցի գույնն էլ
    նման էր
    տղայի
    կարմիր հագուստի
    վերջին կոճակին:

    Տղայի տարիքն էլ
    հավասար էր
    վերջին կոճակին
    ու ճանգոտ-հողոտ
    խողովակներին
    նստած բազմության
    հայհոյանքների
    թվի քանակին:

    Արև էր
    դեղին
    ու քրտին հանող
    քարոտ թեքություն:

    Սպիտակ կեպիով
    ու ցրիվ եկած
    էություններով
    ինչ-որ գոյություն,
    գունոտ մասնատում:

    Արևի դեղինն ու
    այն տղայի
    կոճակի թելի
    սպիտակ-վարդագույնն
    իր մեջ ամփոփած
    ինչ-որ մեծություն:

    Այն ժխորից
    ու բազմությունից
    դուրս եկած փուշը
    դիպավ տղային
    ու վարդագույնոտ
    այն գոյությանը:

    Իսկ ժխորից
    դուրս եկած
    սուրը
    դիպավ տղայի
    կանաչ բլուզի
    կոճակի թելին:

    Կոճակը պոկվեց,
    Ու ինչ-որ անձայն
    մի բան մասնատվեց:

    Սենյակից եկող
    նրբերշիկի հոտ:

    Ինչ-որ տեղ
    ինչ-որ մի բան
    դադարեց,
    մակարդում,
    կանգառ,
    թթված կաթնաշոռ,
    ու արևից խանձված
    անդարձելի հասկ:

    Խողովակային
    բազմություններում
    մարդիկ լռեցին:

    Իսկ այն վարդագույն,
    գունեղ էության
    վերջին մասնիկը
    հավասարվեց
    իր Պոի սիրած
    թռչնի գույներին...
    Blessed the poison which brings the end

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (28.04.2013), Sambitbaba (01.01.2014), Այբ (28.04.2013)

  25. #73
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որտեղից ենք մենք, ուր ենք գնում, ոնց ենք ստեղծվել, էդ ոնց ա տենց էղել, ընդհանրապես Աստված կա, թե Նիցշեի ասածը ճիշտ ա... Բա վաբշե սատանա կա? Հն? Բա եթե կա, հիմա ինքը ինչ ա անում....Կարող ա սատանան ա աստծո տեղը նստել ու սաղիս ֆռռցնում ա: Ու ոնց կարա տիեզերքը սահման չունենա: Ինչ ա նշանակում անսահմանություն, անմահություն: Ինչի ա որ էդ բառերը մարդը ոչ մի կերպ չի հասկանում: Կամ ընդհանրապես կյանք կա, թե մահն իրան դրել ա լավ տղու տեղ, մեզ էլ խաբում ա: Էհ, Վոլտեր, Վոլտեր, բա հենց հավեսն էդ ա, որ չգիտենք: Մեզ ընդեղ մի հատ մեծ անակնկալ ա սպասում: Դու սիրում ես չէ անակնկալներ:
    Համ էլ մեծ-մեծ փիլիսոփայելու փոխարեն բաղնիքից դուրս արի, սպասողներ կան:
    Ուֆֆ էէ այ մարդ...
    Blessed the poison which brings the end

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.07.2013), Sambitbaba (01.01.2014), Smokie (01.05.2013), Այբ (30.04.2013), մարիօ (01.05.2013), Մարկուս (11.05.2013), Մինա (04.05.2013), Նաիրուհի (22.05.2013), Նիկեա (03.05.2013)

  27. #74
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած, որ սկզբից դու մեծամիտ ու ինքնասիրահարվածի տպավորություն ստեղծեցիր, բայց ես մեկա քեզ սիրահարվեցի հեռվից հեռու, առանց մտածելու, որ դու էն չես, ինչ ես եմ մտածում: Ես կարդացի քո գրածներն ու ինձ թվաց, որ գտել եմ երազանքներիս տղային, ես նայում էի քո նկարին ու աչքերս փակ երազում էի մեր հետագա կյանքի մասին, որը համոզված էի, որ իմ ուզածով է լինելու...Ես մտածում էի քո մասին ու վստահ էի, որ դու իմն ես լինելու, մինչև որ...մի օր պարզվեց, որ դու իրականում աղջիկ ես, Ռուբիիիի, ու որ մեր մեջ ոչինչ չի կարող լինել, ու որ իրականում դա քո նկարը չէր....
    Blessed the poison which brings the end

  28. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.05.2013), CactuSoul (07.05.2013), erexa (01.05.2013), Ruby Rue (01.05.2013), Sambitbaba (01.01.2014), Smokie (01.05.2013), StrangeLittleGirl (13.06.2013), Դատարկություն (02.05.2013), մարիօ (01.05.2013), Մարկուս (07.05.2013), Մինա (04.05.2013), Նաիրուհի (22.05.2013), Նիկեա (03.05.2013), Ուլուանա (01.05.2013)

  29. #75
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սև Թռչունները՝ վանդակում շղթայվածները,
    Մարգարեակա˜ն, մարգարեակա˜ն Սև Թռչունները՝
    Աստծո Ագռավները...
    Անիծվածնե˜րը...երկնքի˜ց, երկրի˜ց
    Չարից մերժվածներն ու Աստծուց լքվածները...

    Քաղաքով մեկ թռչում են Սև Թռչունները,
    Թռչունները.... խախտում են աստվածների
    Դե˜րը...
    Մարգարեակա˜ն են այդ Սև Թռչունները
    Մկրտված էլ չեն անիծվածնե˜րը...

    Սև Թռչունները երամներով են իջնում
    Աստծո˜ հետ, Տիրո˜ջ հետ կռվել են ուզում...
    Լացե˜րը
    Աղերսանքնե˜րը
    Ծածկում են երկինքները
    Այս վերջին՝ Փշե Պսակն են զարդարում
    Վարդե˜րը...

    Սև Թռչունները երկնքին են սիրահարվում
    Անիծված լռությունից...անդունդն են նետվում...
    Ջարդված հոգիները...
    Փետրահան թևերը...
    Այդպես էլ զոհվում են Սև Թռչունները՝
    Աստծո˜ Ագռավները
    Blessed the poison which brings the end

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (01.01.2014), Նիկեա (03.05.2013)

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •