Ըհըն, վերջապես անձնական օրագիր բացելու ձևն էլ գտա: Ու քանի որ միշտ սիրել եմ ինքս փորփրել ու ամեն ինչն ինքնուրույն գտնել, դրա համար էլ կրակն եմ ընկել: Մի տարի առաջ էր, որ բլոգ բացեցի ու սկսեցի գժի պես սիրել էդ բլոգինգ կոչվածը: Մեր դասարանի բլոգ բացողն եմ. ահավոր բան է: Ճիշտ ա, հաճելի է, որ բոլորը քեզնից են կախված, բայց նաև շատ տհաճ է, որ հերիք չի բլոգ ես բացել, տվել իրենց ձեռքը, մի հատ էլ հարցնում են՝ ոնց գրառում անեմ, ոնց նկար դնեմ, ոնց դիզայնը փոխեմ: Ախր ես ոնց եմ ամբողջն ինքնուրույն գտել, հն
Բայց դա կապ չունի, մեկ ա՝ սիրով եմ անում իմ գործը: Բա որ էդքան բլոգասեր ես, ինչու գրանցվեցիր ակումբում, ու հլը մի բան էլ ակումբում ավելի հաճախ ես լինում, քան բլոգումդ:
Լավ հարց էր: Դե որովհետև բլոգում գրառում անելն ու էստեղ անելը տարբեր բաներ են: Ինձ վաղուց էր հարկավոր մի վայր, որտեղ կկարողանայի թեկուզ մի քանի բառով գրառում անել: Նախ վերջերս ինձ մոտ գրելու ճգնաժամա ա, էն անտեր մուսան չքվել ա: Իհարկե էդ բնորոշ ա համարյա թե բոլոր տեսակի մուսաներին, բայց իմ դեպքում շատ անարդար ա
Հիմա մի քիչ իմ մասին:
Անկեղծ ասած ինչքան էլ փորձեցի սկիզբս մի քիչ օրեգինալ գրել՝ չստացվեց, դե էն մուսայի պատճառով, արդեն գիտեք: Դրա համար էլ սենց եմ սկսում.
Անունս Մարի ա, նաև Վոլտերա: Ասեմ տարբերությունը. էստեղ(այսինքն Երկիր մոլորակում) ինձ Մարի անունով գիտեն, իսկ Բլրակում՝ Վոլտերա անունով: Ու քանի որ իմ մեջ Բլրակը գերիշխում է, դրա համար էլ սա կլինի Վոլտերայի օրագիրը:
Մի քիչ պատմեմ իմ մասին: Չեմ գրի ցուցակ լրացնելու պես, ցուցակից մենակ կասեմ, որ 17 տարեկան եմ ու սովորում եմ աշխարհի ամենալավ դպրոցում: Դպրոցիս մասին կարող եմ անընդհատ խոսել ու դադար չտալ, ու քանի որ ոչ ոք իմ նեռվերը չունի, դրա համար էլ կփորձեմ դպրոցիս թեմաներով շատ չխոսել: Ընդհանրապես վերջերս եմ ինձ բացահայտել, էն ժամանակ ինձ բացարձակ չէի ճանաչում, մենակ անունով ու տեսքով գիտեի: Ու հենց սկսեցի ինձ ճանաչել (ու կա մի բան, որի <<շնորհիվ>> դա եղավ), սկսեցի առանձնացնել իրական աշխարհն ու իմ աշխարհը: Նախ իմ աշխարհը Բլրակ կոչեցի, դրա մասին դեռ այնքաաան պիտի խոսեմ, դրանից հետո սկսեցի Բլրակը այսպես ասած իմ ուզած բաներով լցնել՝ մառախուղ, ձյուն և այլն, իսկ վերջում էլ էդտեղ տեղավորվեցի ու արդեն երկար ժամանակ է՝ չեմ ուզում հետ վերադառնալ:
Երբ մարդկանց ասում եմ, որ չափից դուրս շատ սիրում եմ գոթիկա կոչվածը, սկսում են ինձնից կամ վախենալ, կամ չխոսել հետս, կամ էլ իրենց անիմաստ խորհուրդները տալ, որոնք մոտավորապես այսպիսի տեսք ունեն՝ գիտես էդ ինչ ա, գործ չունես, վայ, էս ուր էս ընկել, ինչի հենց դու... Իբր ես չգիտեմ, թե դա ինչ ա, ինչ գործ ունեմ դրա հետ, ուր եմ ընկել ու ինչի հենց ես,. շատ լավ էլ գիտեմ էդ չորս կետերն էլ:
Սարսափի սիրահար եմ: Սրա համար էլ եմ երբեմն շատ անախորժությունների հանդիպում, բայց սարսափի սիրահարներն ինձ կհասկանան: Հետաքրքրություններիս մեջ գրել եմ՝ սարսափ, միստիկա, գոթիկա. սրանք իրար հետ շաատ կապված են, շատ տեղերում էլ նույնն են, բայց ես էդ երեք հոգեվիճակներն էլ առանձին եմ զգում: Դա մի կողմից լավ է ՝ ես զգում եմ դրանց տարբերությունը, իսկ տարբերություն զգալն էլ մի այլ հոգեվիճակ է: Լավ, չխորանամ:
Երաժշտությունից ռոքն եմ նախընտրում, դասական էլ եմ շատ սիրում: Լսում եմ համարյա թե ամեն տեսակի ռոք, թե դասական, թե մետալ, թե ալտերնատիվ: Վերջերս Отто Дикс եմ շատ լսում, շատ եմ սիրում էդ խմբին![]()
Ինձ համար կա ևս մի բան. իմ մասին հատվածում գրել եմ Կլիմբատիկայի սեփականատերը: Իհարկե թող Բելովն ինձ ների, բայց դա այդպես է: Կլիմբատիկան ինձ համար ամենավերևում է գտնվում, ես միշտ վեր եմ բարձրանում, որ հասնեմ իրենց: Էս ամեն ինչը մի քիչ բարդ ու անհասկանալի է, բայց ես չեմ պատրաստվում Կլիմբատիկան այստեղ քննարկել: Չեմ ուզում այստեղ ձեր նեռվերը սղոցել, բայց ավելի վատ բան եմ մտածել: Ես պատրաստվում եմ մի առանձին օրագիր բացել հենց այդ մասին, որովհետև դա մի առանձին թեմա է, որն անընդհատ իմ մեջ է ու որից ազատվելն անհնար է, ցանկություն էլ չկա ազատվելու: Հա, ճիշտ հասկացաք Կլիմբատիկան խումբ է, իհարկե ձեզ համար ու բոլոր մնացած ֆանատների համար: Վերջ, էլ չեմ խոսելու, այս թեման առանձին եմ բացելու:
Գրականություն: Այո, խելագարվում եմ գրականության համար: Վերջերս միայն գրքեր եմ կարդում, շատ եմ ծուլացել, ուրիշ ոչինչ չեմ անում:Ես ինձ առանց դրա չեմ պատկերացնում: Չեմ ուզում այստեղ խոսել իմ սիրելի հեղինակների մասին, դրանց դեռ շատ կանդրադառնամ:
Սիրում եմ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: Ճիշտ է, աստղագիտությունից գիտելիքներս համարյա զրո են, բայց դա ինձ չի խանգարում սիրել այդ երևույթը, չգիտեմ ոնց անվանեմ: Երևի թե հենց դրանից էլ սկսվել է միստիկայի հանդեպ իմ սերը:
Ֆիլմեր: Շատ-շատ սիրելի զբաղմունքներիցս մեկը: Սիրում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր, եթե դրանք ինձ դուր են գալիս, բայց ժանրերից առանձնացնում եմ սարսափը, ֆանտաստիկան ու երբեմն նաև թրիլլեր կոչվածը: Ու տանել չեմ կարողանում սիրային ֆիլմեր, գրականության մեջ մոռացա ասել, որ սիրային գրքեր էլ չեմ սիրում, դե չգիտեմ ինչի: Իմ ընկերներին, ծանոթներին զարմացնում է այդ փաստը ու իրենք ոչ մի կերպ չեն կարողանում դա հասկանալ:
Ընկերներ: Չունեմ ոչ մի մտերիմ ընկեր: Ես վերջնականապես համոզվել եմ, որ ինձնից լավ ընկեր դժվար թե գտնեմ: Մենք իրար հետ համերաշխ ապրում ենք ու կարևորը հասկանում ենք իրար:
Ուֆ ինչ երկար գրեցի: Լավ խոստանում եմ մյուս գրառումներս երկար չեն լինի:
Մի խոսքով ես կգրեմ Վոլտերայի կողմից, իհարկե երբեմն Մարիին էլ կտեսնեք այստեղ, համենայն դեպս ես երկուսին էլ սիրում եմ:
Բարի գալուստ Վոլտերայի օրագիր:
Էջանիշներ