User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Ի՞նչ մուլտեր են դիտում մեր երեխաները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Ի՞նչ մուլտեր են դիտում մեր երեխաները

    Ժողովուրդ, ձեր երեխաներն ի՞նչ մուլտեր են նայում։ Պատմեք նաև այդ մուլտերի ունեցած ազդեցությունների մասին, եթե էդպիսիք նկատվել են։ Ո՞ր տիպի մուլտերն են հետաքրքրությամբ նայում։ Մուլտերի մեջ գերակշռում են հայկակա՞ն, ռուսակա՞ն, թե՞ այլ երկրների մուլտերը։ Ճիշտն ասած՝ ինձ էս պահին ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ մուլտեր են նայում մոտավորապես 1-3 տարեկանները, քանի որ տղաս շուտով երկու տարեկան կդառնա։ Բայց, իհարկե, ցանկացած տարիքի երեխաներ ունեցողների գրառումներն էլ հետաքրքիր կլինեն։

    Մենք հայկական մուլտեր ահագին քաշել էինք, բայց դրանց մեծ մասն էս տարիքում դիտելու չեն ոնց որ։ Միայն երեք մուլտ կա, որ համարյա ամեն օր նայում ենք հավեսով. «Գտնված երազը», «Պինգվին Վինը» և «Պույ–Պույ մուկիկը»։ Իսկ էն ժողովրդական հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտերի մեծ մասը պատկերների առումով սարսափ–ֆիլմեր են հիշեցնում ու առնվազն էս տարիքի համար, իմ կարծիքով, հարմար չեն։ Եթե գիտեք ոչ սարսափ ու հետաքրքիր հայկական ուրիշ մուլտեր (նշածս երեքից բացի), մեզ էլ լուսավորեք, նայենք ։

    Դրա համար տղայիս նայած մուլտերի մեծ մասը ռուսական են, չեխական, լեհական, մի քանիսն էլ՝ ամերիկյան։

    Տղայիս սիրելիներից է նաև ռուսական «Վիննի Պուխը» ։ Ես զարմանում եմ, թե էդ ամերիկյան անհամ Winnie the Pooh–ի հիման վրա ո՞նց է ռուսականի ռեժիսորը հաջողացրել էդքան համով կերպար ու համապատասխանաբար համով մուլտ ստեղծել։ Սկզբում, երբ Winnie the Pooh–ի միայն տեսքին էի ծանոթ, շատ անհամ, չուտվող տիպ էր թվում, բայց չգիտեի, որ մուլտի մեջ տեսնելուց հետո էդ կարծիքս ավելի է ամրապնդվելու, հատկապես ձայնի շնորհիվ։

    Լավ, ես որ միանամ, վերջ չի ունենա ։ Մի քիչ էլ դուք գրեք, պատմեք ։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (14.12.2012), keyboard (13.12.2012), kivera (14.12.2012), Valentina (14.12.2012), Աթեիստ (13.12.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորհուրդ ենք տալիս դիտել (մուլտեր)
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.11.2016, 01:58
  2. Հայկական մուլտեր
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 57
    Վերջինը: 12.04.2013, 23:21
  3. Մուլտ/Moolt- Հայկական մուլտեր
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.05.2011, 01:44
  4. Փսիխոդելիկ մուլտեր
    Հեղինակ՝ impression, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.08.2009, 23:16
  5. Հայաստանն ու աշխարհը դիտում են Ա1+
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 24.06.2008, 22:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •