Ցանկացած հոգեբանի համար այստեղ հոգեբանական ուսումնասիրությունների մի ամբողջ աշխարհ կա (ես ինքս հոգեբան չեմ, բայց հոգեբանությամբ էլ եմ հետաքրքրվում): Բոլոր գրառումները կարդալով` ինձ ամենից շատ զարմացրեց այն, որ բոլորիդ մոտ ներքին և արտաքին աշխարհըները իրարից այդքան տարբեր են: Որտեղից այդքան տարբերություններ... միգուցե դուք նույնիսկ ձեր ներքին աշխարհը լավ չեք ճանաչում: Փորձեք ճանաչել ձեր ներքին աշխարհի "ստվերոտ" կողմը, այն կողմը, որից ինքներդ վախենում եք և այդ պատճառով էլ համարում եք, որ այն գոյություն չունի, բայց ուղղակի դրանով իսկ զբաղվում եք ինքնախաբեությամբ: Երբ որ ճանաչեք ինքներդ ձեզ, համոզված եղեք, որ դուք կդառնաք ՄԵԿ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ և պետք չէ ներքին աշխարհը առանձնացնել արտաքինից: Միշտ հիշեք, որ արտաքին աշխարհում ձեր պահվածքը ընդամենը ձեր ներքին աշխարհի պրոեկցիան է, ուրիշ ոչինչ....