User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Բում

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քլունգս վերցրի, էկա

    Ուրեմն նախ լավից սկսեմ: Ասեմ, որ բավական հեշտ էր կարդացվում (էստեղ դժգոհություններ եղան բարդ կարդացվող լինելու հետ կապված, բայց հասկանում եմ՝ ինչու են տենց մտածում, էդ հետո): Թեման հետաքրքիր էր: Դրվագներ կային, որ բավական դիպուկ էին:

    Հիմա անցանք դիտողություններին
    1. Սկզբի մասը: Ուրեմն էդ սկիզբը լրիվ հանել, շպրտել ա պետք: Չգիտեմ՝ նպատակը որն ա, բայց ահագին անդուր ա էդ նույնը նորից մեջտեղներում տեսնելը: Բացի դրանից, մի տեսակ վառում ա ինչի մասին լինելը, ու ոնց որ Դայուշն արդեն նշեց, միանգամից կռահում ես՝ վերջում ինչ ա լինելու:
    2. Երկխոսությունները տեղ-տեղ ավելորդ էին: Գրելիս պետք ա քեզ հարց տաս՝ էս երկխոսությունը որ գրում եմ, ինչքանո՞վ կապ ունի պատմվածքիս ընդհանուր նպատակի հետ: Ասենք, էն կտրոն բերելու բազարի մի մասը հանգիստ կարելի ա հանել ու դուրս գցել, ու դրանից պատմվածքը մենակ կշահի:
    3. Ինչքանո՞վ էր արդարացված Մանուշի գրական լեզուն, դեռ մի բան էլ դրա համար բացատրություն տալը: Ընդհանուր պատմվածքի մեջ նրա՝ հայերենի դասատու լինել-չլինելը բան չէր փոխում:
    4. Վերջի կանխատեսելիության մասին: Ուրեմն հեչ վատ չի, որ վերջը կանխատեսելի ա լինում, բայց ավելի կայֆ ա լինում, երբ ընթերցողին խաբում ես, չնայած ես եմ սիրում տենց անել, ու ոչ բոլորին ա դա դուր գալիս: Բայց ամեն դեպքում, որպես ընթերցող, կնախընտրեի, որ վերջն անակնկալ լիներ:
    5. Բացատրությունը, թե ոնց ա պարզվում՝ ում կտրոնն ա, մի տեսակ արհեստական էր, ոնց որ զոռով ինչ-որ ավելորդ ինֆորմացիա փոխանցվեր:
    6. Մեկ էլ հասանք Ֆինլանդիային: Շահող կտրոնն իսկականի՞ց Ֆինլանդիայում հանգիստ ա խաղարկում Մի տեսակ հավատս չի գալիս, որովհետև Ֆինլանդիան ոչ միայն գնալու տեղ չի հանգստանալու համար, այլև Հայաստանից էնտեղ հասնելը բավական դժվար ա: Ու եթե վերցնենք հինգ օրը, Հելսինկիի համար շատ ա, Լապլանդիա հասնելու համար՝ քիչ: Հա, մեկ էլ չհավատացի պապիկի սերը Ֆինլանդիայի հանդեպ: Ախր Ֆինլանդիան Ֆրանսիա չի, որ դիֆոլթով բոլորը սիրում են: Ինչ-որ շատ հատուկ, պատմվածքում գրվածներից էլ ավելի հատուկ պատճառ պետք ա լինի, որ մեկի հիսուն տարվա երազանքը լինի:
    7. Մեկ էլ օտարալեզու արտահայտությունների պահը: Ասենք, ավելի լավ կլիներ՝ նու-ն հայատառ գրվեր, ոչ թե կիրիլիկ: Նույնն էլ բայ-բայը, հատկապես երբ անգլերեն տառասխալով ա գրված: Ընդհանրապես, եթե օտարալեզու արտահայտություններն առանձին բառեր են, առավելևս որևէ լեքսիկալ իմաստ չպարունակող, ցանկալի ա տառադարձելը:
    8. Հա, տոմսի պահը: Ուրեմն շահող կտրոնի էլեկտրոնային դարում այլևս չկան ֆիզիկական տոմսեր, ու կարելի ա մեկնել առանց տոմսը ֆիզիկապես ունենալու: Բացի դրանից, ինչքան էլ եղբայրը երկվորյակ լիներ, պետք էր բացատրել նաև, թե ոնց ա Հայկի անձնագիրը գողանում: Ասեմ ավելին՝ բիձա տարիքում երկվորյակներն այլևս էդ աստիճանի նման չեն, ու մի քիչ դժվար կլիներ պասպորտ կոնտրոլում խաբելը:

    Ֆու, ոնց որ պրծա որ էլի բաներ հիշեմ, քլունգս կառնեմ, կգամ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (12.12.2012), Mephistopheles (12.12.2012), Գալաթեա (12.12.2012), Ուլուանա (12.12.2012)

  3. #17
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Բյուր ջան, շատ շնորհակալություն կարծիքի, դիտողությունների համար: Ասեմ, որ առաջին մասի հետ կապված ես էլ գրեթե նույն կարծիքի եմ, եթե էլի լինեն կարծիքներ, որ գործողությունները ուղղակի իրենց բնական հունով գնան, ես այդ մասը կհանեմ:
    Երկխոսությունները մեկ-մեկ ավելի ծավալուն եմ դարձրել, որպեսզի խոսակցությունը ավելի բնական լինի: Մտածում էի,որ հակառակ դեպքում կստացվի շատ միտումնավոր:
    Երրորդ՝ ես շատ եմ սիրում գրական հայերենը, ու այդ քայլը օգտագործեցի, որ գոնե այդ հերոսս այդպես խոսի:
    Չորրորդ՝ դե, ինչ ասեմ:
    Հինգերորդ՝ էլի ասելու բան չունեմ, որովեհտև այլ ձևով եմ մտածել, բայց եթե ընթերցողն այլ բան է տեսել՝ ի՞նչ ասեմ:
    Վեցերորդ՝ ուղղակի մեզ մոտ շատերն են Սովետի ժամանակ երազել Եվրոպա գնալու մաիսն, իսկ թե ինչու Ֆինլանդիա, էլի պապաներից, ձյաձյաներից եմ եմ լսել, որ այդ ժամանկ որոշ մարդիկ գործուղվել են Ֆինլանդիա, հետ եկել լավ ապրաքններով, մնացածն էլ երազել գնալու մասին: Գրող Նորիկի պահն էլ իրականությունից է վերցրած է. մեր դասախոսն էր, ՀԳՄ-ի անդամ լինելով՝ գնացել էր Ֆինլանդիա գրողների հետ հանդիպումների, երկար պատմում էր մեզ իր յուրահատուկ ուղևորության ու տպավորությունների մասին:
    Յոթերորդ՝ լրիվ համաձայն եմ: Կփոխեմ հայատառ:
    Ութերորդ՝ դե, ինչքան էլ էլ. տաբերակը կա, շատ կան մարդիկ, ովքեր գնում և վերցնում են: Իսկ անձնագրի հետ կապված, թե ինչ էր եղել, այդ պահը չկա, որովեհտև չկա նաև տոմսի հանձնման պահը, որը գուցե եղբայրը վերցրել էր անձնագրի հետ միասին, որ իբր հարցերը ավելի արագ լուծի: Երկվորյակների տարբերությունների մաիսն էլ ծեր հասակում, ինչ ասեմ, գուցե կան առանձին մարդիկ , ովքեր շատ են նման, հետո էլ անձնագրի նկարը կարող են մի հինգ տարի առաջ նկարել, հետո փոխվել այդ տարիների ընթացքում:
    Ինչևէ, Բյուր ջան, լավ խորհուրդները շատ էին: Մի քանիսից անպայման կօգտվեմ:

  4. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հինգերորդի պահով հասկանում եմ՝ ինչ ես ուզել ասած լինել: Ուզում էիր ասել, որ դա պուճուր տղու կտրոնն էր, զոռով նենց ա դասավորվում, որ պապը գնա, հետն էլ ախպերը գողանում ա:

    Ինչ վերաբերում ա երկխոսությունների հաշվին ընթացքը բնական սարքելուն, ապա տենց լիներ, պետք կլիներ պատմել նաև, որ Հայկ պապն առավոտը զարթնեց, վեր կացավ, գնաց զուգարան, ատամները լվաց և այլն... Հատկապես պատմվածքներում ընթերցողը չի ներում ավելորդ ինֆորմացիան: Մեկ էլ տոմսի պահով... սաղ հարցն էն ա, որ ինքը տոմսը վերցնելու կարիք չուներ: Որևէ բան փոխելու համար ինքը տոմսն ունենալու կարիք չուներ: Հասկանու՞մ ես՝ ուղղակի համոզիչ չի, որ Հայկի փոխարեն ախպերն ա թռնում: Ու ամենախնդալուն էն ա, որ համ համոզիչ չի, համ էլ հենց սկզբից էլ գիտես՝ ինչ ա լինելու:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (12.12.2012)

  6. #19
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ingrid ջան ուրեմն սենց
    Նախ, եթե դիտողություններս Բյուրի գրածի հետ համընկնեն՝ ներող, ես իր գրածը դեռ չեմ կարդացել, որոշեցի ես գրեմ, հետո, որ իր գրածները իմ կարծիքի վրա չազդեն:
    Շատ երկար էր: Ես ինքս լակոնիկ ոճի մեծ սիրահար եմ: Հատկապես երբ ասելիքդ շատ չի:
    Ընդհանարպես չհասկացա երկու եղբայրների խոսակցությունն ինչու էիր կրկնել: Անգամ կինո նայելուց, որ մեկը սկսում ա հիշել մի բան ու կրկնում են կադրը, հոգնացնում ու ձանձրացնում ա: Իսկ դու բավականին մեծ հատված կրկնել էիր: Պետք ա ընտրել՝ կամ ժամանակը հետուառաջ ես նկարագրում, կամ հերթով, բայց չես գնում-գալիս-գնում: Կամ գալիս-գնում-գալիս
    Հետո, "նու"-երը: Շատ անբնական տեղերում էին...նու հեչ իրենց տեղերում չէին Խցկած էր: Ու չարժեր ռուսատառ գրել:
    Հետո Հայկիկի /ի դեպ, էդ Հայկիկն էլ անբնական հնչեց, կյանքում չեմ լսել, որ էդ անունը տենց դարձնեն փաղաքշական/ անգլերեն բայ-բայը հեչ տեղին չէր: Չհավատացի, որ "արա"-ով ընկերոջ հետ խոսող տղեն վերջում ասեր՝ բայ-բայ: Ափլոուդն ու դաունլոուդն էլ առանձնապես հավատ չավելացրեցին:
    Մանուշը: Մանուշի գրականը, հատկապես ամուսնու խիստ խոսակցականի մոտ շատ արհեստական էր սարքված: Երբ երկու մարդ էնքան են իրար հետ ապրում, որ տատ ու պապ են դառնում, իրենք մի ձև են սկսում խոսել: Այսինքն կամ Հայկը պետք ա նույն ոսկեղենիկով տժժցներ, կամ Մանուշը նույն խոսակցականով:
    Ու հենց գրականի պահը, չափից դուրս էր: Մամաս, օրինակ, հայոցի ուսուցչուհի ա, բայց նա տանը խոսելուց չի ասում "ըստպահանջի": Հատկապես, որ տենց բառ չկա հայերենում, միասին գրվող: Կա "ցպահանջ":
    Ինքը, սյուժեն, վատը չէր: Ժամանակի հետ խոսում եր:
    Բայց երկխոսությունների վրա ուշադրություն դարձրու: Դրանք պետք ա պատմվածքի ամենահեշտ կարդացվող ու կենդանի մասը լինեն: Քեզ մոտ էդպես չի: Մոտս հա էն միտքն էր թե, "Էս ինչ շատ են սրանք խոսում, այ մարդ":
    Ես տենց էլ էդ մարդկանց չկարողացա տեսնեմ: Չկենդանացրիր:

    Հա, ու Ֆինլանդիան:
    Տնաշեն, էդ ղեյամաթ երկրում ի՞նչ կա, որ մի հատ էլ երկու ախպերով իրանց կոտորում էին էնտեղ գնալու համար:
    Հատկապես Սահակը

    Շնորհակալություն ստեղծագործության համար, Ինգրիդ ջան
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 12.12.2012, 22:03:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (12.12.2012), Mephistopheles (12.12.2012), StrangeLittleGirl (12.12.2012), Ուլուանա (12.12.2012)

  8. #20
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալ, էս դու հաստա՞տ իմ գրածը չես կարդացել

    Ի դեպ, ինչ վերաբերում ա իրարից տարբեր խոսելուն, ապա կա տենց բան իմ տատը սաղ կյանք ոսկեղենիկ ա խոսացել, իսկ պապս՝ խոսակցական: Ու ես հա զարմանում էի, թե ինչու ա տատս է-երով խոսում, պապս՝ ա-երով: Երկուսն էլ հայոց լեզվի մասնագետ Ամեն դեպքում, համաձայն եմ, որ պատմվածքի մեջ արհեստական էր էդ պահը:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (12.12.2012), Գալաթեա (12.12.2012)

  10. #21
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Գալ, էս դու հաստա՞տ իմ գրածը չես կարդացել

    Ի դեպ, ինչ վերաբերում ա իրարից տարբեր խոսելուն, ապա կա տենց բան իմ տատը սաղ կյանք ոսկեղենիկ ա խոսացել, իսկ պապս՝ խոսակցական: Ու ես հա զարմանում էի, թե ինչու ա տատս է-երով խոսում, պապս՝ ա-երով: Երկուսն էլ հայոց լեզվի մասնագետ Ամեն դեպքում, համաձայն եմ, որ պատմվածքի մեջ արհեստական էր էդ պահը:
    Բյուր, ուղղակի հայացք եմ նետել գրածիդ, այսպես կայծակնային
    Իրականում, դիտողությունները շատ խորքային պատճառներ չունեին, դրա համար էլ մեծ մասամբ համընկան Շատ անկհայտ էին:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (12.12.2012)

  12. #22
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ingrid ջան ուրեմն սենց
    Նախ, եթե դիտողություններս Բյուրի գրածի հետ համընկնեն՝ ներող, ես իր գրածը դեռ չեմ կարդացել, որոշեցի ես գրեմ, հետո, որ իր գրածները իմ կարծիքի վրա չազդեն:
    Շատ երկար էր: Ես ինքս լակոնիկ ոճի մեծ սիրահար եմ: Հատկապես երբ ասելիքդ շատ չի:
    Ընդհանարպես չհասկացա երկու եղբայրների խոսակցությունն ինչու էիր կրկնել: Անգամ կինո նայելուց, որ մեկը սկսում ա հիշել մի բան ու կրկնում են կադրը, հոգնացնում ու ձանձրացնում ա: Իսկ դու բավականին մեծ հատված կրկնել էիր: Պետք ա ընտրել՝ կամ ժամանակը հետուառաջ ես նկարագրում, կամ հերթով, բայց չես գնում-գալիս-գնում: Կամ գալիս-գնում-գալիս
    Հետո, "նու"-երը: Շատ անբնական տեղերում էին...նու հեչ իրենց տեղերում չէին Խցկած էր: Ու չարժեր ռուսատառ գրել:
    Հետո Հայկիկի /ի դեպ, էդ Հայկիկն էլ անբնական հնչեց, կյանքում չեմ լսել, որ էդ անունը տենց դարձնեն փաղաքշական/ անգլերեն բայ-բայը հեչ տեղին չէր: Չհավատացի, որ "արա"-ով ընկերոջ հետ խոսող տղեն վերջում ասեր՝ բայ-բայ: Ափլոուդն ու դաունլոուդն էլ առանձնապես հավատ չավելացրեցին:
    Մանուշը: Մանուշի գրականը, հատկապես ամուսնու խիստ խոսակցականի մոտ շատ արհեստական էր սարքված: Երբ երկու մարդ էնքան են իրար հետ ապրում, որ տատ ու պապ են դառնում, իրենք մի ձև են սկսում խոսել: Այսինքն կամ Հայկը պետք ա նույն ոսկեղենիկով տժժցներ, կամ Մանուշը նույն խոսակցականով:
    Ու հենց գրականի պահը, չափից դուրս էր: Մամաս, օրինակ, հայոցի ուսուցչուհի ա, բայց նա տանը խոսելուց չի ասում "ըստպահանջի": Հատկապես, որ տենց բառ չկա հայերենում, միասին գրվող: Կա "ցպահանջ":
    Ինքը, սյուժեն, վատը չէր: Ժամանակի հետ խոսում եր:
    Բայց երկխոսությունների վրա ուշադրություն դարձրու: Դրանք պետք ա պատմվածքի ամենահեշտ կարդացվող ու կենդանի մասը լինեն: Քեզ մոտ էդպես չի: Մոտս հա էն միտքն էր թե, "Էս ինչ շատ են սրանք խոսում, այ մարդ":
    Ես տենց էլ էդ մարդկանց չկարողացա տեսնեմ: Չկենդանացրիր:

    Հա, ու Ֆինլանդիան:
    Տնաշեն, էդ ղեյամաթ երկրում ի՞նչ կա, որ մի հատ էլ երկու ախպերով իրանց կոտորում էին էնտեղ գնալու համար:
    Հատկապես Սահակը

    Շնորհակալություն ստեղծագործության համար, Ինգրիդ ջան
    Գալաթեա ջան, շատ շնորհակալություն կարդալու և դիտողությունների համար: Ճիշտ ես, շատ դիտողություններ համընկնում են քո և Բյուրի, դրանից հետևություն, որ պետք է դրանք հաշվի առնել: Հիմա պատասխանները այստեղ էլ տեղադրեմ:
    Առաջին մասի հետ կապված ես էլ գրեթե նույն կարծիքի եմ, եթե էլի լինեն կարծիքներ, որ գործողությունները ուղղակի իրենց բնական հունով գնան, ես այդ մասը կհանեմ:
    Օտար բառերը, ճիշտ եք, ավելի ճիշտ է գրել հայատառ: Իսկ անբնական տեղերի հետ այնքան էլ համաձայն չեմ, որովհետև հորեբայրս նու-երով է խոսում ու միշտ շատ տարբեր տեղերում խցկում, ուղղակի գուցե առօրյայում դա բնական է, բայց ստեղծագործության մեջ պիտի կարողանալ համոզել:
    Հայկ հորեբորս անունն է, իր թոռներից մեկն էլ Հայկիկն է, մինչև 16 տարեկան իրեն այդպես են դիմել: Նաև շատ ծանոթ փոքրիկներ կան, որ Հայկիկ են կոչվում:
    Իմ մայրն էլ է հ. լեզվի ուսուցչուհի, խոսակցական տարբերություններ կան մորս ու հորս մոտ, սակայն եթե Մանուշը կիսով չափ գրական խոսեր, կիսով չափ՝ ոչ գրական, կհամարվեր , որ հեղինակը մոռացել է, թե հերոսիբերանը ինչ լեզու է դրել:
    Մեզ մոտ շատերն են Սովետի ժամանակ երազել Եվրոպա գնալու մաիսն, իսկ թե ինչու Ֆինլանդիա, էլի պապաներից, ձյաձյաներից եմ եմ լսել, որ այդ ժամանկ որոշ մարդիկ գործուղվել են Ֆինլանդիա, հետ եկել լավ ապրաքններով, մնացածն էլ երազել գնալու մասին: Գրող Նորիկի պահն էլ իրականությունից է վերցրած է. մեր դասախոսն էր, ՀԳՄ-ի անդամ լինելով՝ գնացել էր Ֆինլանդիա գրողների հետ հանդիպումների, երկար պատմում էր մեզ իր յուրահատուկ ուղևորության ու տպավորությունների մասին:
    Շնորհակալ եմ գործնական խորհուրդների համար:

  13. #23
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ կխնդրեի, որ ուշադրություն դարձնեիք վերանգրին: Երևի ամենադժվար ու պատասխանատու բաներից մեկն էլ ճիշտ վերնագիր ընտրելն է: Ես ոնց որ չհավանեմ վերնագիրը, բայց դեռ ավելի լավ տարբերակներ չունեմ:

  14. #24
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ կխնդրեի, որ ուշադրություն դարձնեիք վերանգրին: Երևի ամենադժվար ու պատասխանատու բաներից մեկն էլ ճիշտ վերնագիր ընտրելն է: Ես ոնց որ չհավանեմ վերնագիրը, բայց դեռ ավելի լավ տարբերակներ չունեմ:
    Հա վայ, ես ուզում էի հարցնեի, մոռացա:
    Ինքնաթիռի տրաքելու Բումն է՞ր:

  15. #25
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա վայ, ես ուզում էի հարցնեի, մոռացա:
    Ինքնաթիռի տրաքելու Բումն է՞ր:
    Ոչ միայն ինքնաթիռի տրաքելու, այլև այս ամբողջ պատմության: Ուղղակի բառն ինքը ինձ դուր չի գալիս, իսկ իմաստը վատը չէ, համընկնում է մի քանի կողմից:

  16. #26
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հինգերորդի պահով հասկանում եմ՝ ինչ ես ուզել ասած լինել: Ուզում էիր ասել, որ դա պուճուր տղու կտրոնն էր, զոռով նենց ա դասավորվում, որ պապը գնա, հետն էլ ախպերը գողանում ա:

    Ինչ վերաբերում ա երկխոսությունների հաշվին ընթացքը բնական սարքելուն, ապա տենց լիներ, պետք կլիներ պատմել նաև, որ Հայկ պապն առավոտը զարթնեց, վեր կացավ, գնաց զուգարան, ատամները լվաց և այլն... Հատկապես պատմվածքներում ընթերցողը չի ներում ավելորդ ինֆորմացիան: Մեկ էլ տոմսի պահով... սաղ հարցն էն ա, որ ինքը տոմսը վերցնելու կարիք չուներ: Որևէ բան փոխելու համար ինքը տոմսն ունենալու կարիք չուներ: Հասկանու՞մ ես՝ ուղղակի համոզիչ չի, որ Հայկի փոխարեն ախպերն ա թռնում: Ու ամենախնդալուն էն ա, որ համ համոզիչ չի, համ էլ հենց սկզբից էլ գիտես՝ ինչ ա լինելու:
    Իսկ եթե այդ առաջին պարբերությունը չի լինում, հարցն ավելի մեղմանո՞ւմ է:

  17. #27
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ingrid, իհարկե, կարելի ա ինչ-որ բաներ իրականությունից վերցնել, ու երբ դիտողություն ա արվում, իրականությունը մեջ գցել, բայց եթե ընթերցողի աչքը ծակում ա, ուրեմն մի բան կա: Ես մի օրինակ բերեմ: Իմ գործերից մեկում սենց արտահայտություն կար. «Լավ չեմ, երևի հոգեթերապևտի դիմեմ»: Երբ վորքշոփի ժամանակ կարդացին ժողովուրդը, ասեցին՝ կեղծ ա էդ նախադասությունը, հանի: Դե ես իրանց ասեցի, որ ամբողջ գործի մեջ մենակ էդ դրվագն էր իրականությունից քոփի-փեյսթ արած, բայց փաստորեն գեղարվեստական տեքստում չէր նայվում:

    Նույն էդ Ֆինլանդիայի պահն էլ: Տես, դու դնում, սենց բացատրում ես, բայց պատմվածքի մեջ չես հասունացրել Ֆինլանդիայի նկատմամբ տենց սեր, որ ընթերցողը հավատա քեզ: Ավելի լավ կլիներ՝ էդ անիմաստ երկխոսությունների փոխարեն որևէ կերպ հիմնավորել Ֆինլանդիայի նկատմամբ սերը:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (13.12.2012), Գալաթեա (12.12.2012)

  19. #28
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե այդ առաջին պարբերությունը չի լինում, հարցն ավելի մեղմանո՞ւմ է:
    Կրկնության ու սահունության պահերով՝ հա, երկխոսությունների մասով՝ չէ: Պետք ա դրանք մի լավ կրճատել:

  20. #29
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ միայն ինքնաթիռի տրաքելու, այլև այս ամբողջ պատմության: Ուղղակի բառն ինքը ինձ դուր չի գալիս, իսկ իմաստը վատը չէ, համընկնում է մի քանի կողմից:
    Բումն ուղղակի հայերեն չի էդքան:
    Մենք տրաքելու ձայնին դեռ Փոքր Մհերի ժամանակներից Գըմփ ենք ասել:
    Անգլերենում էդ բառը ! նշանով ա միշտ գրվում ու տենց ավելի բնական ա:
    Այ որ էն "Խե՛՛՛նթ"-ի շեշտով գրեիր...

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (12.12.2012), Դավիթ (13.12.2012)

  22. #30
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մի բան էլ, Ինգրիդ, էն սմայլիկե՞րն ինչի էիր շարել տենց բոլ-բոլ:

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բում-բո՜ւմ, boooooooom-ն է ծնվել :bux:
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 14.06.2014, 16:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •