User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: StrangeLittleGirl-ի, Գալաթեայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    StrangeLittleGirl-ի, Գալաթեայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. StrangeLittleGirl-ը սկսում է, Գալաթեան՝ շարունակում, տեսիլքն-ն՝ ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ:

    Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (14.12.2012), StrangeLittleGirl (10.12.2012), Նաիրուհի (11.12.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց սկզբից Լիլիի ներկայությունն անտանելի էր: Ամեն կերպ արդարացումներ էր փնտրում. մշակութային, կենսագրական, կրթական, բնավորության, նախասիրությունների տարբերություններ, ուրիշի հետ ապրելու փորձի բացակայություն: Բայց չէ, միևնույն է, գժվում էր: Ամեն առավոտ արթնանում էր ու թաքնվում անկողնում, որ չլսի կողքի սենյակից եկող մլավոց հիշեցնող «բարի լույսը»: Ուտելու ժամերը փոխել էր, որ խոհանոցում չհանդիպի նրան: Չէ, առաջին օրերին լավ էր տրամադրված: Հետո կամաց-կամաց սկսեց խուսափել նրա հետ շփումից:

    Ներվայնանում էր, որ Լիլին ձվերը սառնարանում չէր պահում, որ ուտելուց հետո փայտիկները չէր լվանում, որ կարող էր կիսատ մակարոնն օրերով անսառնարան թողնել՝ մինչև բորբոս կկապեր: Լողարանում նրա սև-սև մազերն էին վխտում: Ինչքան էլ ասում էր՝ քեզնից հետո հավաքիր, հաջորդ օրը տեսնում էր՝ նույն վիճակն է: Բայց մաքրությունը կամ ավելի ճիշտ դրա բացակայությունը միակ խնդիրը չէր:

    Լիլին հենց բռնացնում էր նրան, սկսում էր խոսել, կյանքն էր պատմում, դժգոհում էր գյուղից, թե՝ ձանձրալի է, թե՝ ցուրտ է, թե՝ մարդիկ վատն են, թե՝ կյանքը թանկ է: Լուռ լսում էր ու մի կերպ զսպում իրեն, որ չգոռա, թե՝ գիտե՞ս, ես էլ եմ էս գյուղում, բայց զբաղմունք գտնում եմ, իսկ ցրտից ոչ թե պետք է բողոքել, այլ պաշտպանվել, թանկության մասին էլ մինչև էստեղ գալդ գիտեիր, չգայիր:

    Ախր ինչու՞ էր կատաղում: Չէ, սխալ է էսպես, մտածում էր: Մինչև Լիլիի հետ ապրելը կարծում էր, թե ինքն աշխարհի ամենախաղաղասեր ու հանդուրժող մարդն է: Իսկ հիմա ամեն անգամ նրա նվնվոցը լսելով ուզում է կաթսայով գլխին խփել, տափակ չինական դեմքը ծեփել պատին, որ ավելի տափակի, կամ էլ ուղարկել էն մոլորակը, որտեղից եկել էր, որովհետև կամաց-կամաց համոզվում էր, որ չինացիներն այլմոլորակայիններ են:

    Մի երեկո էլ, երբ կարծում էր, թե Լիլին տանը չէր, գնաց խոհանոց, որ ուտելու բան սարքի:
    - Ընթրիքին ի՞նչ ես ուտելու,- հարցրեց Լիլին:
    Անակնկալի եկավ: Գլուխը բարձրացրեց և ուր որ է՝ կաթսան շպրտելու էր նրա ուղղությամբ, երբ նկատեց Լիլիի կարմրած-հենց-նոր-լացած աչքերը:

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (14.12.2012), Freeman (18.12.2012), ivy (14.12.2012), Quyr Qery (23.12.2012), Ripsim (18.12.2012), Sagittarius (18.12.2012), Sambitbaba (19.12.2012), Արէա (13.12.2012), Գալաթեա (13.12.2012), Դավիթ (19.12.2012), Շինարար (13.12.2012), Ուլուանա (13.12.2012)

  5. #3
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրական լացած չինացի դեռ տեսած չկար: Միայն՝ Բրյուս Լիի ու Ջեկի Չանի ֆիլմերում: Առանց այն էլ նեղ, անթարթիչ աչքերը հազիվ էին երևում ուռած կոպերի տակից:
    - Ի՞նչ է եղել, Լիլի:
    - Դե, ուզում եմ իմանալ՝ ի՞նչ ես ուտելու:
    - Դա չեմ հարցնում: Ինչո՞ւ ես լացել:
    Լիլին գլուխը կախեց ու իր փոքր մարմինը թաքցրեց սառնարանի դռան հետևում:
    - Չեմ լացել,- նվնվաց՝ սառնարանի մեջ եղած չեղածը շխկշխկացնելով ու զնգզնգացնելով:
    Խնդրեմ: Ուրիշ ժամանակ, երբ բոլորովին ցանկություն չուներ Լիլիի կյանքի այս կամ այն մանրամասնին ծանոթանալու, նա կվերցներ ու կպատմեր: Իսկ հիմա ինքն էր հարցնում ու պատասխանը՝ բացահայտ ու անիմաստ սուտ: Համենայն դեպս կաթսան տարավ դրեց դարակի մեջ և դուռն ամուր փակեց:
    Լիլին սառնարանից հանեց երեկվա եփած մակարոնը, որ բնականաբար ինքը չէր դրել ներս:
    Տասը րոպե հետո, երբ առանց որևէ բառ փոխանակելու յուրաքանչյուրը ծամում էր իր ուտելիքը, Լիլիի խեղղված լացախառը հևոցը լսեց:
    Ձեռքերով ծածկել էր դեմքը: Ուսերը ցնցվում էին՝ բարձրաձայն լացը զսպելուց:
    Չդիմացավ:
    - Լիլի, - անսպասելի քնքշանք կար ձայնի մեջ,- հանգստացիր լա՞վ: Ու ասա ինչ է եղել:
    Ձգվեց ու մեղմ հետ քաշեց Լիլիի ձեռքերը դեմքի վրայից:
    - Ես ավելի վատը չեմ, քան մնացածը մեր կուրսում, ինչո՞ւ է կպել ինձնից:
    Քանի որ Լիլիի հետ տարբեր կուրսեր էին վերցնում, չհասկացավ՝ ինչի մասին է խոսքը: Բայց որոշեց թողնել՝ Լիլին պատմի, առանց հարցեր տալու:
    - Առաջին օրվանից տարօրինակ էր նայում վրաս, բայց ուշադրություն չէի դարձնում: Մտածում էի, տղամարդ է, թող նայի, հո չկերավ: Բայց քանի գնում ավելի բաց էր դառնում հայացքը: Դասախոսությունը կարդալիս միայն ինձ էր նայում, հարցեր տալուց կարծես միայն ես լինեի լսարանում: Իսկ այսօր կանչեց իր աշխատասենյակ ու հայացքը ոտքերիցս չկտրելով հայտարարեց, որ չի նշանակելու ինձ: Որ ես լավ չգիտեմ իր առարկան: Ամենավատն եմ կուրսում:
    Լիլին էլ չէր լացում: Խռոված, վախեցած, անկյուն մտցրած երեխայի ու միաժամանակ վիրավորված կնոջ հայացք ուներ:
    - Ասաց, որ անհատական քննություն կվերցնի ինձնից: Իր տանը: Եթե չեմ ուզում հրաժեշտ տամ ինստիտուտին ու դիպլոմին:
    - Ո՞վ է Լիլի, - կատաղությունից եռում էր:
    - Ջենկինսը: Մշակույթի պատմության:
    Թվաց՝ սխալ է լսել: Երազեց, որ սխալ լսած լիներ:
    Գրեգ Ջենկինսն իր դիպլոմայինի ղեկավարն էր: Իսկական դասախոսի և իսկական տղամարդու իր իդեալը:

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (14.12.2012), Freeman (18.12.2012), ivy (14.12.2012), Quyr Qery (23.12.2012), Ripsim (18.12.2012), Sambitbaba (19.12.2012), StrangeLittleGirl (14.12.2012), Արէա (14.12.2012), Դավիթ (19.12.2012), Նաիրուհի (14.12.2012), Շինարար (14.12.2012), Ուլուանա (14.12.2012)

  7. #4
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Ղեկավարդ տե՞ղյակ է էս ամենից, - վերջապես մտքերը ի մի բերելով՝ հարցրեց նա։
    -Ոչ, դու առաջինն ես ում այս մասին պատմեցի, - արդեն հանգստացած պատասխանեց Լիլին։
    -Շատ իզուր, որ ղեկավարիդ մինչ այժմ ոչինչ չես ասել։
    -Ինչո՞ւ, - Լիլիի հարցական հայացքը բացատրություններ էր ակնկալում։
    -Դե եթե ղեկավարիդ տեղյակ պահեիր այդ մասին, կադրերի բաժինը արդեն կսկսեր քայլեր ձեռնարկել քո պատմածների ուղղությամբ ու երբ այդ ամենը պարզվեր, ապա նրան համալսարանից կվտարեին և նա կարող էր իր ակադեմիական կարիերային մնաս բարով ասել, - բերանում անդուր դառնություն զգաց։
    Լիլիի աչքերը, որ մինչ այդ թաքնվել էին ուռած կոպերի տակ, զարմանքից կլորացան և քիչ էր մնում, որ ակնակապիճներից դուրս գային։
    -Մի՞թե նման բան հնարավոր է, - հուզմունքը չթաքցնելով՝ հարցրեց Լիլին։
    -Իհարկե։ Նման դեպքերում սկսում են տարբեր քայլեր ձեռնարկել, հարցաքննում են նախկին ու ներկա ուսանողներին։ Դու ինքդ էլ ասացիր որ, դասախոսությունը կարդալիս միայն քեզ էր նայում։ Այնպես որ կուրսեցիներդ հարկ եղած դեպքում կարող են ցուցմունքներ տալ Ջենկինսի դեմ և նա այլևս արդարանալու տեղ չի ունենա։
    -Իսկ ես կարծում էի թե ամեն ինչ կորած է, նույնիսկ մտածում էի ետդարձի տոմս գնելու մասին, - Լիլին լրիվ կերպարանափոխվել էր, դեմքին նույնիսկ ժպիտ հայտնվեց, - վաղն ևեթ ղեկավարիս ամեն ինչ կպատմեմ։
    Լիլին ոգևորված վերսկսեց ուտել իր մակարոնը, իսկ նա ճաշը դեռ չվերջացրած, ափսեն աղբամանում դատարկելուց հետո գնաց իր սենյակ։ Լիլին չգիտեր, որ Ջենկինսը իր ղեկավարն էր։ Այնքան տարված էր ինքն իրենով, որ չնշմարեց իր դեմքի զարմանքը, զայրույթը ու հիասթափությունը, երբ տվեց Ջենկինսի անունը։ Բայց նա էական չհամարեց Լիլիին տեղեկացնելու, որ Ջենկինսը իր ղեկավարն էր, որ եթե վերջինս բացահայտվեր իր դիպլոմայինը օդում կախված էր մնալու։ Նա ամեն ինչից վեր մարդու բարոյականությունն էր գնահատում, այդ պատճառով էլ մի վարկյան անգամ չվարանեց Լիլիին ճիշտ ճանապարհ ցույց տալու համար։ Գիտեր՝ իր խորհուրդներով վտանգի էր ենթարկում իր իսկ դիպլոմայինը, բայց նա համոզված էր, որ դա է ճիշը և իրեն երբեք չէր ների, եթե այդպես չվարվեր։ Զգաց, որ դողում է։ Շտապ փոխվեց, անկողին մտավ մի լավ ծածկվեց, բայց դողը այդպես էլ չանցավ։ Ներսում ինչ որ բան կոտրվել էր, ու սկսեց անձայն լաց լինել։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.12.2012), Sambitbaba (19.12.2012), Արէա (17.12.2012), Գալաթեա (17.12.2012)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,019
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրի սկիզբն ինձ դուր եկավ. հավես էր գրված ու լիքը տեղ էր տալիս շարունակելու: Միայն մի խնդիր կար՝ գլխավոր հերոսի անդեմությունը, ինչը կոնկրետ Բյուրի համար հեչ էլ խնդիր չէր, հանգիստ շարադրել էր, որովհետև վարժ գրող է:
    Ուղղակի երբ գործը երրորդ դեմքով է գրված, ու երկու գործող անձ կա, որոնցից մեկն անդեմ է, ապա կարող է հեշտությամբ շփոթություն առաջանալ «նա»-ի և դրա հոլովումների ժամանակ՝ չհասկացվելով, թե խոսքը կոնկրետ ում մասին է: Վերջին հեղինակը հենց էդ ծուղակն էլ ընկել է. որոշ տեղերում, եթե նախորդ կոնտեքստից կտրվես, չես հասկանա, թե ում նկատի ունի՝ «նա» ասելով:

    Գալաթեան շատ լավ էր շարունակել: Երկրորդ հեղինակի գործը լրիվ հաջողությամբ կատարել էր՝ սյուժեն հետաքրքիր ձևով զարգացնելով: Ու դե ինչպես միշտ ընտիր շարադրված էր. կարդալուց աչք էր շոյում: Գլխավոր հերոսի անդեմությանը չէր կպել. ոնց կար էնպես թողել էր, դե որովհետև ինքն էլ դրա հետ խնդիր չուներ: Բայց դե ես թաքուն հույս ունեի, որ գոնե ինքը կվերացնի էդ անդեմությունը...

    Տեսիլքի հատվածն էլ էր հաջողված, մենակ թե ինձ մի քիչ գեղարվեստականությունը չհերիքեց: Էն մասը, որտեղ ասվում է, թե ինչ պիտի արվի դասախոսի հարցերը լուծելու համար, էդքան էլ պատմվածքային չէր, ավելի շուտ նման էր արևմտյան ակադեմիական համակարգում նման դեպքերի մասին լավ տեղեկացված մարդու չոր-ցամաք շարադրանքի: Ընտրած ճանապարհն էլ «ճիշտն» ու «բարոյականն» էր, բայց դե ստեղծագործության մեջ ինձ ավելի շատ հետաքրքիրն ու անսպասելին է գրավում, թեև դա էլ ուղղակի ճաշակի հարց է...

    Ընդհանուր առմամբ, ինձ դուր եկավ եռյակը, գործն էլ լավ կարդացվեց:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (18.12.2012), Գալաթեա (17.12.2012)

  11. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրի սկզբի վրա ահագին լռվել եմ:
    Չինացին ինչի պետք ա լացի, հա մտածում էի Բոյֆրենդի հետ կապելը շատ ստանդարտ կլիներ, տնեցիքին էս անգամ չուզեցա սպանեմ:
    Լատենտ վավաշոտ Ջենկինսն ամենահարմարը թվաց:
    Բայց ես Տեսիլքի պես չէի շարունակի: Իմ մտքով անցնում էր սենց մի բան՝ Լիլին ու անդեմը // միավորվեին, մի լավ խաղ խաղային դրա գլխին: Նույնիսկ ուզում էի դրա հիմքը դնել, բայց մտածեցի՝ պարտադրել կստացվի:

    Այվ, էդ անդեմի պահը ուզում էի փոխել, հենց սկզբից, բայց վախեցա շատ կտրուկ լինի դեպի "ես" անցումը: Բյուրի սկզբում վառ էր արտահայտված երրորդ դեմքը:

    Հավես էր, ապրենք մենք
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 17.12.2012, 15:09:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.12.2012), ivy (17.12.2012), Sambitbaba (19.12.2012), StrangeLittleGirl (18.12.2012)

  13. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,019
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալ, չէի ասում՝ երրորդ դեմքից առաջին անցնեիր՝ «ես» մտցնելով: Մտածում էի՝ գուցե հնարավոր լիներ անուն-մանուն տալ էդ անդեմին, մի քիչ շոշափելի կերպար դարձնել: Բայց դե սենց էլ վատ չէր:

  14. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,019
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ վերջին` երրորդ մասում, երևի կարելի էր գոնե ինչ-որ ձևով անդրադառնալ Բյուրի նկարագրած վերաբերմունքին. անդեմը հո տանել չէր կարող Լիլիին. էդ պահը բաց մնաց...

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.12.2012), StrangeLittleGirl (18.12.2012)

  16. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,019
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    տնեցիքին էս անգամ չուզեցա սպանեմ
    Լավն էր

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (17.12.2012)

  18. #10
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,726
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    տենց մի հատ անդեմ էլ միաձակիի մոտ կար՝ Spirited away մուլտում
    իմ ամենասիրած կերպարն էր
    պատմվածքը դեռ չեմ կարդացել, բան չեմ կարող ասել, ուղղակի ասեցի էդ պահը նշեմ էլի
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (18.12.2012)

  20. #11
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրաքննադատ չեմ, ուղղակի պատմվածքի մասին առաջին տպավորությունով կիսվեմ: Առաջին հեղինակը ծանոթ էր ուսանողական հանրակացարանի, գերմաներեն ասած՝ WG, կյանքին: Մի քանի բառով շատ դիպուկ ներկայացրել էր իրավիճակը, մթնոլորտը: Տրամադրությունը լրիվ փոխանցվել էր:

    Մնացած հեղինակների մոտ չզգացի էտ տրամադրությունը... մի տեսակ «իրա» կաշվի մեջ չէին: Կրթական համակարգի «մոդելն» էր լրիվ խառնեց ինձ իրար: Ո՞վ էր դասախոսը, «ղեկավա՞րը», կադրերի բաժի՞նը, ո՞րն էր իրանց դերը, ո՞րն էր Լիլիի դերը, ո՞նց էին նշանակում կամ «չնշանակում», ի՞նչ կապ ուներ «անհատական քննությունը» /հա, հասկանում եմ ինչ էր դրանով ակնարկվում, բայց դե մեկ ա, չեմ հասկանում ոնց էր էտ անտեր համալսարանի գնահատման սիստեմը /, ու ոնց կարար մի առարկայի համար «հրաժեշտ տար համալսարանին /բայց խի՞ ինստիտուտին/ ու դիպլոմին: Մի խոսքով էս բոլոր հարցերը ինձ խառնեցին ու բուն պատմությունից ուշադրությունս շեղեցին:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (18.12.2012), Ամմէ (18.12.2012)

  22. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն հերոսի անդեմության մասին հատուկ էի տենց արել, որ շարունակողներին լիքը տարածք տամ: Նույնիսկ հատուկ սեռն էլ չէի շեշտել:

    Գալի շարունակությունը սպանեց Ուրեմն ասեմ, որ էդ չինացուն իրականությունից եմ վերցրել (իրան դուք շատ կհանդիպեք իմ ապագա պատմվածքներում ), ու նենց տոչնի էր գրել, լրիվ ոնց որ ինքը լիներ:

    Տեսիլքը մի քիչ հիասթափեցրեց: Ամեն դեպքում, էդպիսի վերջ չէի գրի:

    Հա, Sagittarius-ը ճիշտ նկատեց, բայց ոչինչ, բան չկա: Իմ մեղավորությունն էր, որ նենց թեմա էի ընտրել, որը մի քիչ դժվար ա պատկերացնելը: Բայց կադրերի բաժինը լրիվ սպանեց

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.12.2012), Գալաթեա (18.12.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լուսանդրի, John-ի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.11.2017, 19:29
  2. ivy-ի, Sambitbaba-ի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 14.08.2017, 18:44
  3. Արձակ. KarineIonesyan-ի, Գալաթեայի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 02.02.2015, 21:34
  4. Արձակ. Dayana-ի, Գալաթեայի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 61
    Վերջինը: 02.03.2013, 02:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •