Սկսենք նրանից, որ կրակը նույնիսկ օբյեկտ չի, այն արագ օքսիդացման պրոցես է, որն ուղեկցվում է երևույթներով, ինչպիսիք են բոցը, ծուխն, ածխացումն ու մոխրացումըբոցն ինքը օքսիդացման քիմիական ռեակցիայի արդյունք է, որն իրենից ներկայացնում է շիկացած գազեր, պլազմա, լուսային ու ջերմային ճառագայթում:
Կյանքը պետք է ունենա ժառանգականության մեխանիզմ: Դրանով օժտված են նույնիսկ կյանքի պարզագույն ձևերը՝ վիրուսները: Ժառանգականության պահպանման ու փոխանցման մեզ հայտնի օրգանական մեխանիզմները նուկլեինաթթուների մակրոմոլեկուլներն են: Եթե ստեղծվի սինթետիկ կյանք, ապա մենք կունենանք այլ մեխանիզմի գոյության նախադեպ՝ էլեկտրամագնիսական ժառանգականություն: Հետաքրքիր է, բայց համակարգչային վիրուսները (նամանավանդ պոլիմորֆիկները) իրենց կոնտեքստում օժտված են կյանքի ձևի որոշ հատկանիշներով (վիրտուալ ժառանգականության մեխանիզմներ): Եվ այլն, և այլն:
Էջանիշներ