User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 86 հատից

Թեմա: Տիեզերագնաց աստվածները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    ա) Վեներայի վրա կյանք լինելու հավանականությունը կախված ա Վեներայի վրա հեղուկ ագրեգատային վիճակում ջրի առկայությունից: Վեներայի մթնոլորտային ճնշումը 92 մթնոլորտ է, ջերմաստիճանը՝ 460 աստիճան ըստ ցելսիուսի: Օգտվենք այս հաշվիչից: 1atm ~ 1bar, մի քիչ պակաս (92 bar ճնշումը մեծ է 92 մթնոլորտից): Այս գրաֆիկից.
    Գործից ուշանում եմ, արի Վեներայի մասին մի քիչ պատմեմ, հետո օրվա ընթացքում էն մնացած հարցերին էլ կանդրադառնամ:

    Արի տեսնենք, թե ինչ է պատմում Կարլ Սագանը Վեներայի մասին: Թարգմանում եմ մի հատված.


    Ջեմաստիճանը Վեներայի մակերևույթին կազմում է 480C, ճնշումը՝ 90 մթնոլորտ:

    Սովետական Միության և Միացյալ Նահանգների ավելի քան տասնյակ տիեզերական սարքերի հաջողվել է մտնել Վեներայի խիտ մթնոլորտ ու անցնել ամպերի հսկայական շերտի միջով: Նրանցից մի քանիսին հաջողվել է մնալ Վեներայի մակերևույթին մի քանի ժամ: Սովետական երկու "Վեներա" ապարատներին հաջողվել է երկիր ուղարկել Վեներայի մակերևույթի լուսանկարներ. սովորական տեսանելի լույսի տակ, կարելի է տեսնել Վեներայի դեղնավուն ամպերը, բայց այնքան հարթ են նրանց ստորին մակերևույթները, որ դժվար է հայացքը բևեռել որևէ կոնկրետ հատվածի վրա, սակայն ուլտրամանուշակագույն տիրույթում աշխատող տեսախցիկները թույլատրում են դիտել մթնոլորտի վերին շերտերում գտնվող, 100 կմ/վ արագությամբ սլացող քամիների զարմանահրաշ պատկերները:

    Եկեք հետևենք վերը նշված ապարատներին և մտնենք Վեներայի մթնոլորտ:

    Վեներայի մթնոլորտը 96%-ով կազմված է ածխաթթու գազից: Կա աննշան քանակությամբ ազոտ, ջրային գոլորշի, արգոն և այլ գազեր, սակայն ածխածնի և ածխաջրերի քանակը չի գերազանցում 0,00001%-ը: Վեներայի ամպերը, ինչպես պարզվեց, հիմնականում իրենցից ներկայացնում են ծծմբաթթվի խիտ լուծույթ: Տեսանելի ամպային շերտի վրա, մոտ 70 կմ բարձրության վրա մշտապես առկա է մանրագույն մասնիկներից կազմված շերտ: 60կմ բարձրության վրա կախված է խիտ ածխաթթվի կաթիլներից բաղկացած ամպը, մակերևույթին մոտենալիս կաթիլներն ավելի ու ավելի խոշոր են դառնում: Մթնոլորտի ներքին շերտերում ծծմբի երկօքսիդի հետքեր կան: Այն, ամպերից վերև բարձրանալով, ընկնում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման տակ և ջրի հետ ռեակցիայի մեջ մտնելով առաջացնում է ծծմբաթթու, որը կոնդենսացվում է մանր կաթիլների, իջնում է ներքև, և ի շնորհիվ մակերևույթի ներքին շերտերի տաքացման, նորից տարանջատվում է SO2-ի և ջրի, ու նորից սկսում է նույն շրջապտույտը: Վեներայի վրա մշտապես տեղում են ծծմբաթթվային անձրևներ, սակայն վերը նշված շրջապտույտի հետևանքով, ոչ մի կաթիլ մակերևույթին չի հասնում:

    Դեղին ծծմբային մշուշը շարունակվում է մինչև 45 կմ բարձությունը, որից հետո սկսվում է մթնոլորտի խիտ, սակայն բյուրեղյա թափանցիկ տիրույթը, որտեղ մթնոլորտային ճնշումն այնքան բարձր է, որ մակերևույթը տեսնել դեռևս հնարավոր չէ: Արևի լույսը, ամբողջովին ցրվելով մթնոլորտի մասնիկներից ծածկում է այն: Այստեղ չկա փոշի, չկան ամպեր, ուղղակի մոլորակի գազային թաղանթը դառնում է անսպասելի խիտ:

    Անտանելի շոգը, կործանիչ ճնշումը, թունավոր գազերն ու չարագուշակ կարմրավուն լույսը Վեներան ավելի դժոխքի են նմանեցնում, քան սիրո աստվածուհու: Վեներան մեզ համամոլորակային աղետի օրինակ է ցույց տալիս: Հիմա արդեն հայտնի է, որ մակերևույթի բարձր ջերմաստիճանը հզոր ջերմոցային էֆֆեկտի հետևանք է: Արևի ճառագայթներն անցնում են մթնոլորտի և ամպերի միջով և հասնում են մակերևույթին: Տաքացած մակերևույթը փորձում է ճառագայթման միջոցով ջերմությունը փոխանցել տիեզերքին: Քանի որ Վեներան բավականին սառն է արևից, այն ճառագայթում է հիմնականումսպեկտրի ինֆրակարմիր տիրույթում: Սակայն Վեներայի մթնոլորտում առկա ածխաթթու գազը և ջրային գոլորշիները, համարյա ամբողջովին կլանում են ինֆրակարմիր ճառագայթումը, արևի տաքությունը հայտնվում է ծուղակում, և մակերևույթի ջերմաստիճանը սկսում է աճել այնքան ժամանակ, քանի դեռ այն ինֆրակարմիր ճառագայթման այն փոքր չափաբաժինը, որին հաջողվում է դուրս գալ հզոր մթնոլորտից չի հավասարակշռել մակերևույթի կողմից կլանված արևի ջերմությունը:


    Իսկ հնարավո՞ր է, որ եկիրն արժանանա նույն ճակատագրին, կամ որ նույնն է, հնարավո՞ր է, որ Վեներան ժամանակին Երկրի կրկնօրինակն է եղել.

    Գոյություն ունի մեկ կարևոր գործոն, որը կարող է փոխել մոլորակի լանդշաֆտն ու կլիման - դա բանական կյանքի առկայությունն է, որն ի վիճակի է էականորեն փոխելու շրջակա միջավայրը: Ինչպես Վեներայի վրա, մեր երկրի վրա նույնպես կա ածխաթթու գազի և ջրային գոլորշու ստեղծած ջերմոցային էֆֆեկտը: Եթե չլիներ այն, երկրի գլոբալ ջերմաստիճանը կիջներ ջրի սառման աստիճանից ցածր: Ի շնորհիվ այդ ջերմոցային էֆֆեկտի, օվկիանոսները շարունակում են մնալ հեղուկ վիճակում և Երկրի վրա հնարավոր է կյանք: Փոքր քանակությամբ ջերմոցային էֆֆեկտը լավ բան է:
    Երկրի վրա գործնականում կա այնքան ածխաթթու ինչքան Վեներայի, այն կհերիքի 90 մթնոլորտ ճնշում ապահովելու համար, բայց այդ ածխաթթուն գտնվում է կապված վիճակում երկրի ընդերքում կրաքարի և այլ կարբոնատների տեսքով, ոչ թե մթնոլորտում: Եթե երկրի ջերմաստիճանը մի փոքր բարձրանա, դա կհանգեցնի CO2-ի անջատմանը երկրի մակերևույթին մոտ գտնվող ապարներից, և կմեծացնի ջերմոցային էֆֆեկտը հանգեցնելով երկրի մակերևույթի հետագա տաքացմանը: Տաք մակերևույթում առկա կարբոնատները կարտազատեն ավելի մեծ քանակությամբ CO2, և բացառված չէ, որ այդ պրոցեսն անդառնալի ընթացք կստանա: Հենց դա էլ ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել Վեներայի վրա: Վեներան իրենից ներկայացնում է նախազգուշացում հնարավոր աղետի մասին, որը կարող է պատահել մեր մոլորակին բավականին նման ցանկացած այլ մոլորակի հետ:




    Իսկ ի՞նչ, եթե հենց սա՛ է պատահել Վեներայի հետ տասնյակ հազարավոր տարիեներ առաջ: Հնարավո՞ր է, թե՞ ոչ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.12.2012), Malxas (12.12.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Շանթի «Հին Աստվածները»
    Հեղինակ՝ Aida, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 16.03.2010, 12:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •