Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Միայն թե այն տարբերությամբ, Ֆրիման ջան, որ այդ ես էի պնդողը, որ գերբնական ոչինչ չկա, որ ամեն ինչ հնարավոր է: Հիմա դու ասում ես, որ ես պլացեբոին գերբնական հատկություննե՞ր եմ տալիս…
Հա, ուղղակի դու ասում ես, որ էդ Պլացոբո չի, եսիմինչ ա ես էլ ասում եմ, որ եսիմինչ չի

Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Էս խոսակցությունը սենց բանի նմանվեց.

Ես - Ես սովորել եմ գլխացավի դեղը խմելու փոխարեն այն ձեռքիս պահել, և դա՝ օգնում է: Պարզվում է, որ դրանում գերբնական ոչինչ չկա:
Դու - Չէ, դրանում գերբնական ոչինչ չկա: Դեղահաբերի փոխարեն կարող են քարկտիկի քարեր էլ լինել, ու նրանք քեզ կօգնեն, եթե դու մտածում ես, որ դրանք դեղեր են:
Ես - Ուրեմն, եթե ես թույն խմեմ ու չիմանամ, որ թույն եմ խմում, - նշանակու՞մ է արդյոք դա, որ ես չեմ թունավորվի:
Դու - Չէ, որ թույն խմես, կարող է թունավորվես, կարող է չթունավորվես: Պլացեբոն միշտ չի, որ աշխատում է:
Հա, բայց ախր տեցն ա է Պլացեբոն էլ կարա աշխատի, կարա չէ, կախված ա տվյալ մարդուց, ում բուժում ես, հիմա քո մոտ միշտ աշխատել ա, մարդ կա, ոչ մի անգամ չի աշխատում, ոնց-որ ցանկացած այլ բուժում, ուղղակի իրական դեղերով բուժումները հիմնակաբնում ավելի արդյունավետ են ու շատ հազվադեպ չեն աշխատում, ի տարբերություն Պլացեբոյի

Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց այն ընկերս բժիշկ չէր, նա դերասան էր: Իսկ հիվանդանոցում աշխատում էր որպես համոզող: Ինչու նա՞… Երևի որովհետև բժիշկներն այդ անել չէ՞ին կարողանում:
Թատրոնում մեջքս լավ վնասել էի ու մոտ վեց տարի առավոտյան անկողնուցս հազիվ էի վեր կենում: Երբ այդ մասին այս ընկերս իմացավ, քսան րոպեում ցավը հանեց: Հազար տարի է անցել այն օրից, իսկ ես այն ցավի մասին հիշում եմ, միայն նրա մասին պատմելիս:
Իրա մասնագտությունը կարևոր չի, կարևորը որ մարդիկ հավատացել են, իհարկե էդ էլ սահման ունի ու մաքսիմում կարա օժանդակ էֆեկտ ունենա, ոչ թե փոխարինի լրիվ բուժմանը:

Իսկ դու քո մեջքի ցավն ու իրա անցնելը ինչո՞վ ես բացատրում: կարծում ես, որ կար ինչ-որ կոտրվածք կամ այլ օրգանական պատճառ, որը վերացե՞լ ա

Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Եկ ավելի մոտ բաներից խոսենք: Օրինակ ի՛նձ հետ կատարված "հրաշքներից": Այստեղ http://www.akumb.am/showthread.php/60784, ցանկության դեպքում կարող ես ծանոթանալ նրանց հետ: Եթե հանկարծ դա պատահի, ասա, դրանցից ո՞ր մեկը "նորմալ բնական, ֆիզիոլոգիական հիմքեր ունի":
Ճիշտն ասած, բացեցի էդ թեման, ծավալը տեսա, էլի փակեցի, ամեն դեպքում, եթե քո հետ կատարված հրաշքները ուզում ես բացատրել, պետք ա ամեն մեկն առանձին ուսումնասիրել, իսկ եթե դու կարծում ես, որ նորմալ բացատրություն չունեն, ինչո՞վ ես դու բացատրում դրանք:Էս հարցնում եմ, որտև ինչը որ ասում եմ գերբնական չի, նորմալ ա, դու էլ ես ասում` հա բա, նորմալ ա: Ստացվում ա, որ ջուր ենք ծեծում, դրա համար դու քո կարծիքն ասա դեղերի տուփը բռնելով բուժվելու մասին, որ ես էլ քննարկեմ

Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ, կչոն չի: Չասես…
Չնայած իմ համոզվածությանը, որ կրոն ա, բայց եթե չես ուզում, չեմ ասի