Արդյո՞ք աստվածներն իրականում տիեզերագնացներ են եղել:
Թեման ստեղծելուս հիմք են հանդիսացել Էրիխ ֆոն Դենիկենի գրքերը՝ «Հիշողություն ապագայի մասին», «Աստվածների անվակառքը», «Աստվածները տիեզերագնացներ են եղել» և այլն:
Սրանք գիտաֆանտաստիկա չեն, հիմնված են երկարատև հետազոտությունների վրա և բավականին համարձակ տեսակետ են ներկայացնում մարդկանց վաղ շրջանի պատմության և աստվածների «առաջացման» վերաբերյալ:
Ծանո՞թ եք այս աշխատություններին, ի՞նչ կարծիք ունեք: Անչափ հետաքրքիր են թե հավատացյալների, թե աթեիստների կարծիքները:
Ըստ Դեննիկենի. Աստվածաշնչի, Վեդաների, հնագույն լեգենդների ու ավանդույթների բոլոր անհասկանալի ու հակասական մասերի վրա կարելի է լույս սփռել ընդամենը ընդունելով որ հնագույն ժամանակաշրջանում երկիր են այցելել առավել զարգացած այլմոլորակային էակներ, որոնց էլ այդ ժամանակաշրջանի պարզունակ մարդիկ ընդունել են որպես աստվածներ:
Եվ այսպես.
Ի՞նչ ուխտի տապանակ էր Աստված հանձնարարել կառուցելու Մովսեսին: Ինչո՞ւ են այդքան կարևոր տապանակի առանձին մասերի նյութն ու չափսերը, և ինչո՞ւ էր նրան ձեռք տված մարդը մահանում, ասես կայծակնահար եղած: Արդյո՞ք խոսքը ինչ-որ էլեկտրական սարքի մասին չէ:
Ո՞ւմ հետ է իրականում խոսել Մովսեսը Սինայ լեռան վրա: Ինչո՞ւ էր լեռը ցնցվում երբ Աստված իջավ նրա վրա, ինչո՞ւ էր Աստված ծխի ու կրակի միջով իջնում: Արդյո՞ք խոսքը տիեզերանավի վայրէջքի մասին չէ՞:
Ո՞ւմ է տեսել իրականում Եզեկիելը: Ովքեր էին իջնում երկնքից կրակի ու ծխի միջով, ի՞նչ որոտ էր նրանց իջնելուց ու ինչո՞ւ էր ցնցվում երկիրը:
Ինչո՞ւ են հրեշտակնեը թռչում, ինչո՞ւ են աստվածներն ապրում երկնքում, ինչպե՞ս են կարողանում հեռվից պատժել, ոչնչացնել մարդկանց, կործանել քաղաքներ, ի՞նչ զենքով, ի՞նչ զորությամբ:
Աստվածաշնչում հարյուրավոր այսպիսի օրինակներ կան:
Ի՞նչ սարքերով են թռչում վեդաների հերոսները, ի՞նչ զենքերով են օդային մարտեր մղում միմյանց դեմ, ինչո՞ւ աստվածները վայրկյան անգամ չեն երկմտում հազարավոր մարդկանց կործանելուց առաջ:
Ի՞նչ են վկայում տիեզերագնացներ ու տիեզերանավեր հիշեցնող ժայռապատկերները: Ո՞ւմ համար են նախատեսված Նասկայի պատկերները, բուրգերը, կիկլոպյան շինությունները:
Մի խոսքով, կարծիքներ, տեսակետներ: Խնդրեմ:
Էջանիշներ