Լուսնալույսի պես թափանցիկ հուշեր
Տարակույսի պես վաղանցիկ մշուշ
Ուզում եմ սահել մինչև ուշ գիշեր
Վազում եմ ասես ես էլ էի հուշ։
Մառախուղի պես խճճող մտքեր
Ու դագաղի պես անելանելի
Չգրված երգեր, չգրված գրքեր,
Չքվում եմ ասես ոչ էլ լինեի։
Վաղորդայնի պես վերացող լույսեր,
Վարար հոսանքով ինձ տարան հեռու,
Մնաք բարով իմ երազներ ու սեր,
Մնաս բարով եմ և ինձ ասելու․․․





Մեջբերել
Էջանիշներ