Մի գունատ գիշեր արտասվեց թաքուն,
Արտասվեց մթին երկինքը խավար,
Մի թախծոտ ուրու գտավ ինձ անքուն
Ու հուշիկ երգեց միայն ինձ համար:
Քամու շրշյունով նա խոսեց ինձ հետ,
Անձրևի ձայնով երգեց ողջ գիշեր,
Բայց չքվեց ուրուն, հեռացավ հավետ`
Թողնելով թախիծ, մենություն, հուշեր:
Այժմ ես գիտեմ, երբ քամի դառնամ,
Երբ անձրևի հետ իջնեմ երկնքից,
Ես էլ այն աշնան ուրույի նման
Կբերեմ ինձ հետ լուսավոր թախիծ:
Վ. Տերյանի հիշատակին
Էջանիշներ