Շուրջս պատն էր այն՝
Անտեսանելի,
Գլխացավի պես համառ,
Ու հարվածի պես կարծր,
Սառը պատը:
Եվ բաժանում էր պատն ինձ աշխարհից՝
Ազատությունից,
Ապրելուց, սիրուց,
Մնում էր միայն երազելը:
Ոչինչ չէր փշրում
Իմ մենությունը,
Չկար կարեկից:
Շուրջս պատն էր այն,
Որ ես փշրեցի,
Ու զրնգոցով հատակին ընկա:
Ու թպրտալով մեռավ ձկնիկը,
Երբ իրեն բանտած
Ապակե տարան
Իր կամքի ուժով փշուրներ դարձրեց:
Ու մահը համարեց ազատությունը,
Քանզի ծնվել էր անազատ
Ու երբևէ չէր ճանաչել
Իր օվկիանոը:
Էջանիշներ