Sambitbaba, ինձ ներեցեք, մինչ կպատասխանեի Արեաին, Դուք էլ եք մեկնաբանել, միայն նոր կարդացի: Ուրախ սանդալները բավական պարզ է՝ մանկական հագուստի խանութի ցուցափեղկն ուրախ գույների խառնուրդ է, ակամա այդ իրերը իրենց երանգներով պայծառ տրամադրություն են հաղորդում, դրանք ուրախ իրեր են, միչդեռ դագաղագործի կրպակի շուրջ ակամա մռայլություն ես զգում: Ու երբ մռայլ խորհուրդ ունեցող իրերը սկսեն վառ գունավորել, դա անհեթեության աստիճանի ուրախը կդառնա, ինչպես ինձ մոտ պատերազմի սուրհանդակի սանդալներն էին: Մյուս կողմից, եթե դա կարդացել ու չեք հասկացել, նշանակում է դա իմ թերությունն է, ես չեմ կարողացել ինչպես հարկն է ներկայացնել, դրա համար կլսեմ բոլոր կարծքիներն ու կհղկեմ![]()
Էջանիշներ