Մորմոքն ի՞նչ ա: Իսկ մռայլ մորմո՞քը: Հասկանում եմ, որ անամոքի համար ա էդ մորմոքն եկել էդտեղ, բայց մորմոքն էլ, անամոքն էլ էդտեղ անելիք չունեն: Տերյանը երբ օգտագործում էր մորմոք ու անամոք բառերը, գեղեցկության ու հանգի համար չէր անում, նա առօրյաում էլ էր էդ բառերն օգտագործում, իր նամակներում շատ կան նման արտահայտություններ, բայց դու դրանք իրականում չես օգտագործում չէ՞: Անձամբ ես չեմ կարողանում էդ բառերի խորությունը զգամ ու ինձ որևէ զգացմունք չեն փոխանցում դրանք, որովհետև խորթ են ինձ էդ բառերը, համոզված էմ՝ խորթ են նաև քեզ, ուրեմն ի՞նչներիս են պետք դրանք:
Շարունակությունը շատ վատ չէր, բայց էլի վերացական պատկերներ են ինչ-որ, անձամբ ես որևէ կերպ չկարողացա պատկերացնել էդ ապտկերները, բառերը շատ են, ու խանգարում են: Սա իհարկե չափազանց սուբյեկտիվ կարծիք է: Երևի ես ուղղակի չեմ կարողանում ամբողջովին զգալ իմաստն ու խորությունը:
Էջանիշներ