User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: ***

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում ***

    Հարավային քամին
    Իր թևերինն առավ
    Սակուռայի տերևները:
    Լուսնի տակ պարեցին
    Թերթերը,
    Քամին
    Ու գարունը:
    Հանամին անցավ
    Առանց
    Վարդագույն ու ճերմակ
    Ծաղիկների:
    Պատվազրկված գարունը
    Լոկ մի ելք գիտեր՝
    Խարակիրի:
    Ժամանակներում,
    Որ մոռացվել են արդեն,
    Սպիտակ էին
    Սակուռայի ծաղիկները:
    Լուսնի կախարդանքը
    Խառնվեց գարնան
    Կարմիր մահին,
    Հոսեց հողի սիրտը,
    Սակուռայի արմատներով
    Ծառի սիրտը բարձրացավ…
    …ու այդուհետ,
    Մարդիկ ամեն անգամ
    Հանամիի ժամանակ
    Կարող են դիտել
    Ծաղկաթերթերից ծնված
    Վարդագույն ու ճերմակ
    Ամպերի հրաշքը:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.12.2012), Ամմէ (03.01.2013), Ամպ (14.03.2013), Մուշու (22.11.2014), Նիկեա (06.11.2014), Վոլտերա (17.12.2012)

  3. #2
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դատարկում ես զարդատուփը,
    Ու հերթով դեն նետում իրեր,
    Որոնք սիրում էիր կրել…
    Մի պահ ձեռքերդ դողում են,
    Շոյում ես ծանոթ մատանին,
    Մի պահ, լոկ մի պա՜հ հապաղում են,
    Բայց միտքդ ուզածը կանի:
    Դատարկում ես զարդատուփը,
    Ու դեն նետում տանջող հուշեր,
    Ինչպես արևը՝ գիշեր:
    Դեն ես նետում ծանո՜թ հուշեր,
    Որ փայփայել էիր կյանքում,
    Որ հետ կգան ինչպես փշեր՝
    Ծակծկվելով սմքած հոգում:
    Դատարկում ես զարդատուփը՝
    Դեն նետելով երազանքներ,
    Որոնք քեզ նա էր նվիրել…

    Դատարկում ես զարդատուփը,
    Աղմուկով փակում ես խուփը,
    Ինքդ քեզ՝ բարի գիշեր…

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (18.12.2012), Sambitbaba (09.12.2012), Ամմէ (03.01.2013), Արևածագ (09.12.2012), Մուշու (22.11.2014), Նիկեա (06.11.2014), Վոլտերա (17.12.2012)

  5. #3
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեռավ լուսաբացը,
    Դիտորդ էր մի խեղճ,
    Առանց ձգտումի,
    Առանց չարության,
    Նա անցորդ էր լոկ,
    Որ անցավ, տեսավ,
    Թե ինչես մեռավ իր լուսաբացը:
    Կեսօրին երկար անձրև էր տեղում,
    Անձրևանոցը մոռացել էր լուսաբացում,
    Ու մերկ ուսերով բարակ շրջազգեսը հագին
    Անձրևի հետ դողում էր ու սպասում նոր լուսաբացի,
    Որ երբեք չէր գալու:
    Իրիրկուն չեկավ,
    Անձրևի հետ,
    Կորավ կեսօրին,
    Մինչդեռ մեռած էր
    Դեռ լուսաբացին:
    Թաղման թափորը ձգվում էր երազանքից իրականություն,
    Ներկա էին ուրվականներ ու վհուկներ,
    Կային հատուկենտ տխրադեմ մարդիկ ու լուսաբացը,
    Այո, լուսաբացի ուրվականը ևս եկել էր՝
    Մասնակցելու սեփական հուղարկավորությանը,
    Որ նայի իր բարակ, թաց շրջազգեստին.
    Անձրևի աշխարհում
    Հենց այդ շրջազգեստը մեզավոր ճանաչի
    Իր մահվան համար,
    Ու դժոխքում հոգու փոխարեն շրջազգեստ վառվի:
    Մեռավ լուսաբացը:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նիկեա (06.11.2014), Վոլտերա (17.12.2012)

  7. #4
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կղզիացել էր բանականությունն ու միայնակ էր,
    Ձեռնոցը նետված էր աշխարհի դեմքին,
    Պատերազմ էր գուժում սուրհանդակը:
    Սուրհանդակի կանաչ սանդալներն անհեթեթության աստիճան ուրախ էին,
    Բնության զարթոնքի խորհուրդ ունեին նորաբաց գարնան երանգով սանդալները,
    Մարդն ատում էր պատերազմի սուրհանդակին, կանաչ սանդալներն ու գարունը:
    Պատմում էին հեռավոր երկրի քաղաքի մասին,
    Քաղաք, ուր չկար ոչ ցավ, ոչ կռիվ, ոչ մի պատերազմ,
    Քաղաք- կղզի…
    Այն հորինել էր խելագար բանականությունը չգժվելու համար:
    Քաղաք-կղզի…
    Կղզիացել էր բանականությունն ամբոխի ճիրաններում,
    Ու արդեն սրտում էր ապրում, միմիայն սրտում՝
    Աչառու ուղեղից դավաճանված բանականությունը վերացարկվել էր խղճի:
    Պատերազմ էր աշխարհում ու միայն մի քաղաք կար,
    Որ հրաժարվում էր աշխարհամարտին իր դրոշը բարձրացնել,
    Իր սպիտակ դրոշը՝ անկյունում աղավնի պատկերաված՝
    Աշխարհի վերջին սև աղավնին սպիտակ դրոշի անկյունում:
    Քաղաք-կղզի…
    Բոլոր ինքնասպանները հայտնվում եմ քաղաք կղզում,
    Ուր վերապրում են իրենց զգացած ցավն ու այն ցավը,
    Որ վասն իրենց ուրիշները կրեցին սրտերում,
    Սրտերո՜ւմ
    Ուր թաքնվել էին հույզերն ու բանականությունը:
    Մի տար մարդուն քաղաք-կղզի, ծուռ ճանապարհ,
    Մարդուն հայտնի է ճշմարտությունը,
    Որ լոկ թույլերն ու հիրավի հզորներն են
    Օճառած պարանից կամովին հրաժարվում:
    Երեկ նա թույլ էր,
    Այսօր՝ հզոր,
    Պետք չէ արդեն քաղաք-կղզի,
    Եթե անգամ աշխարհում պատերազմ է՝
    Բոլորի պատերազմը բոլորի դեմ:
    Կանաչ սանդալներով սուրհանդակը հերթական գարունն է բերում…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (06.11.2014)

  9. #5
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձրև է հոսում ճաքճքած հողի տապ երակներում,
    Ամպերը վաղուց լուսինն ամրակուռ զնդան են նետել,
    Դեռ որոնում է ամառն իր հյութեղ, պայծառ ներկերում
    Այն առեղծվածը, որ պողպատաձույլ գութանն էր հերկել:
    Արևոտ ներկեր…
    Հարբած լուսինը լողում է քամու պաղ պոռթկումներում,
    Ամպեղեն նյութի այս շղարշները պարզապես ջուր չեն.
    Երբ բնությունն է դառնում խավարին խղճուկ նվիրում,
    Վերջին պատառում վերջին անուրջի իջնում է գիշեր:
    Անձրևոտ հուշեր…
    Երկնային հեռվում մի հին ուրվական աստղերն է հերկում,
    Հետո հնձում է մեռած աստղերի լույսը դեռ ապրող,
    Առեղծվածների ու հրաշքների մոգական երկրում
    Ոգին սահում է, ոգին թռչում է, ոգին՝ լուսաշող:
    Ես դառնում եմ հող…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.12.2012), Նիկեա (06.11.2014)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ճիշտ եմ անում, որ գրում եմ, բայց կեսերից ուղեղս կախում ա, չեմ հասկանում ինչի մասին ա խոսքը: Ամեն ինչ շատ բարդ, խճճված ու խորթ ա: Հասարակ մահկանացուների մասին ու համար գրված գործեր ունե՞ս: Կկարդայի մեծ հաճույքով:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (09.12.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •