Ցինիկ բանստեղծություն
ներքին երազողն ու
դիմակ պրագմատիկն
իրար հետ չունեն
դե հիմա արի
սրանց բացատրի
որ նույն երամի
ցանցառ թռչուն են:
բայց երազողը
շատ թույլ տեսակ է
ու պրագմատիկը
նրան կուլ կտա,
ու կուլ կգնա,
իմ երազողը,
դիմակի ներսում
որ հետո դառնա
ներքին պրագմատիկ...
մի քանի հատիկ
բարակ ծխախոտ,
հետո կդնի
մի կողմ կնետի
իր մատիտներն ու
չլարած կիթառը:
թափ կտա կյանքից
ժանգի չոր փառը
ու լվաքը մեքենա կնետի
ու արանքում ձանձրալի պտույտի
հարկային օրենսգիրք կկարդա,
ոչ թե էն գիրքը,
որ անգիր գիտի:
Էջանիշներ