User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: ***

  1. #46
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ սենյակի տանիքը ծակ է…
    Ես դիտավորյալ փշրեցի առաստաղն ու սպասեցի,
    Որ ձմեռվա սառույցը ներս թափանցի առաստաղից
    Մինչ ոսկորներս,
    Որ հասկանամ ես թշվառությունը մարդկային,
    Որ հասկանամ ցավերն անտանիք որբերի,
    Որ հասկանամ…
    Ցրտի փոխարեն իմ տանիքի բացվածքից
    Աստղերը ներս լցվեցին,
    Թափանցեցին մինչև ոգիս
    Ու ես հասկացա երջանկությունը:
    Երևակայությունս ինձ տարավ այնտեղ,
    Ուր նյութը արդեն գահընկեց էր արված,
    Ուր անտանիք որբերը երանելի էին դարձել…
    Հետո ես ետ եկա աշխարհ,
    Ուր սենյակիս տանիքը ծակ էր,
    Սենյակս լուռ էր ու մռայլ,
    Իսկ շուրջս ապերախտ տառապանք էր…
    Իմ ծակ տանիքից ներս էր թափանցել
    Ցուրտը ձմեռվա…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (22.11.2014), Sambitbaba (01.06.2014), Smokie (07.06.2014), unknown (24.11.2014), Նիկեա (06.11.2014)

  3. #47
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ երբ հասկանան, որ մենք կողք կողքի

    Կարող ենք հաղթել անգամ դժոխքին,

    Մեզ տարբեր դժոխքներ կուղարկեն...

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (20.01.2015), unknown (24.11.2014), Մուշու (22.11.2014), Նիկեա (11.12.2014), Վոլտերա (20.01.2015)

  5. #48
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներս թող ինձ…
    կնստեմ պատուհանի գոգին,
    վարագույրից այն կողմ
    չեմ խանգարի,
    կնկարեմ, կկարդամ, կգրեմ,
    այս ամենը լռին,
    առաց հոգոցների…
    ներս թող ինձ,
    ոչինչ,
    որ չեմ ների,
    որ ոչ մի արև երբեք չեմ բերի,
    որ նկարներս կլինեն խղճուկ
    սև ու անճարակ,
    որ մոխիրներում
    չի լինի կրակ,
    ներս թող,
    թող մնամ
    մի քանի վայրկյան
    լուռ քեզ կնայեմ
    կլացեմ մի քիչ
    ու կհեռանամ՝
    անդարձ ու անձայն…

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (20.01.2015), Sambitbaba (20.01.2015), Smokie (20.01.2015), Ուլուանա (23.01.2015), Վոլտերա (20.01.2015)

  7. #49
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներս թող ինձ
    Ինչ լավն էր...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.01.2015), Sambitbaba (20.01.2015)

  9. #50
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվ, էմոցիոնալ վայրիվերումներից էս ա մնում )))

  10. #51
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ, էմոցիոնալ վայրիվերումներից էս ա մնում )))
    Ուրեմն վայրիվերիր, եթե այսքան լավն են վայրիվերումներդ:
    Ու շնորհակալ եղիր վայրիվերումներիդ նման գանձերի համար...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (20.01.2015)

  12. #52
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպոնտան անհեթեթություն...




    Այսօր ես լավ եմ…
    ինչ-որ տեղ
    առանց ինձ,
    դու մենակ ես,
    լքված,
    ընկճված…
    քո աշխարհի
    դատարկությունը
    էլ չի լցնում
    իմ անիմաստ
    ու անհեթեթ…
    իմ ծիծաղի
    ոչ մի հնչյուն…
    այսօր ես լավ եմ,
    քինախնդիր…
    որ առանց ինձ
    դու քո հեռվում
    ինձանից շատ ես տառապում…

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (23.01.2015), Մուշու (23.01.2015), Նիկեա (06.03.2016), Ուլուանա (23.01.2015)

  14. #53
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դատարկ սենյակում վախերից անդին
    Քո անունն է դեռ կախվել մտքերից,
    Ու վհատության ինձ սպանող ճամփին,
    Քո անունն եմ ես շշնջում նորից:

    Հիասթափության ու հիացումի
    Շեղբով եմ քայլում կյանքին ընդառաջ,
    Դու ինձ տվեցիր պատրանքն անհունի
    Ու դո՛ւ փակեցիր դռներն իմ առաջ:

    Իմ վարագույրի ճերմակ շղարշի
    Նուրբ վանդակներով մթից պաշտպանված՝
    Այրվում եմ տենդում անքուն վերհուշի,
    Հոգնած հայացքը հազիվ կիսաբաց:

    Քեզ նորից «մնաս բարով» եմ ասում,
    Հերթական անգամ. - «ես քեզ չեմ ների»
    Բայց ես եմ միայն շշուկս լսում՝
    Դեռ սրտում ապրող զգացմունքին գերի:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (05.07.2015), Smokie (08.07.2015), Մուշու (05.07.2015), Նիկեա (05.07.2015)

  16. #54
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրկին գիշեր է, կրկին հուշերը
    Բացել են էջեր, որ հազիվ են փակ
    Ու կրկին կյանքիս բոլոր փշերը
    Եկել պահվել են խոնավ բարձի տակ:
    Կրկին ներում է, կրկին սփոփանք է,
    Ինչքա՜ն ցավոտ են կրկիններն այս իմ,
    Իմ ունեցածը սոսոկ երազանք է,
    Որ դարձավ հեգնանքն իմ մեռնող կյանքի:
    Կրկին ապրում եմ, կրկին գրում եմ
    Ու արևի հետ թրծվում է հոգին,
    Իմ առանց մուսա այս արարումը
    Գիշերով մի լաց կդառնա կրկին:

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.07.2015), Sambitbaba (15.07.2015), Smokie (15.07.2015), Մուշու (15.07.2015), Նիկեա (15.07.2015)

  18. #55
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ պատմեմ քեզ, թո՛ւղթ՝
    Ճերմակ ու անբիծ,
    Սևով իմ ծածկե՞մ
    Էջերդ նորից,
    Ցավով անհագուրդ
    Քեզ պատառոտե՞մ....
    Ի՞նչ պատմեմ քեզ ,թո՛ւղթ,
    Արդեն չգիտեմ:
    Ո՞ր էջից սկսեմ...
    Էջը առաջին
    Վաղուց հանձնել եմ
    Ագահ ոչնչին,
    Իսկ վերջին էջին՝
    Տարերքին հլու,
    Ոչ մի տառ ագամ
    Էլ չեմ գրելու...

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (25.07.2015), Sambitbaba (25.07.2015), Smokie (27.07.2015), Մուշու (25.07.2015), Նիկեա (25.07.2015)

  20. #56
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձանձրացել եմ իմ զուգահեռներից՝
    Ես արև եմ, դու մթություն
    Կամ ես եմ մութը քո լույս եղած պահին...
    Մենախոսելուց եմ ձանձրացել,
    Երբ դիմում եմ քեզ՝ ասում ամենը
    Ինչ քեզ չեմ ասել ու չեմ էլ ասի:
    Ու ձանձրացել եմ թույլ ձևանալուց,
    Իմ տեսակը ուժեղ է ու չար,
    Մենակության վախը.. էլ չկա
    Թող կողքիս ուժեղները մնան:

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (06.03.2016), Sambitbaba (06.03.2016), Smokie (09.03.2016), Նիկեա (06.03.2016)

  22. #57
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պաղ պարանոցիս մեղմիկ հպումը,
    Շնչառությունը թաց մազերի մեջ,
    Անձրևից փախած մենակությունը
    Ուզում եմ շրջել... կարդացած մի էջ…
    Իմ թարթիչներին մածուցիկ դողով
    Սառել է մարած ինչ-որ համբույրի
    Հիշողությունը…
    Իմ ներսում թույն է:
    Սրտում ահանգիստ մի խլրտում կար,
    Վերադարձնում եմ…

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.03.2016), ivy (22.03.2016), Sambitbaba (22.03.2016), Մուշու (22.03.2016), Նիկեա (22.03.2016)

  24. #58
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կյանքում եղիր ծիծաղի նման՝
    Պայծառ ու վարար
    Ու թե հեռանաս, ես կհասկանամ.
    Չեմ կարողանում ծիծաղել երկար:
    Իմ կյանքում եղիր երջանկության պես՝
    Անցնող մի դրվագ,
    Որ խարխափելով ես որոնեմ քեզ
    Մինչև հաջորդ կյանք:
    Բայց երբեք, երբեք մի եղիր ինձ սեր՝
    Սիրել չգիտեմ,
    Մեզ հարկավոր չեն ոչ խանդ, ոչ հոգսեր...
    Արի, խնդրում եմ, մնանք ընկերներ:

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marcus (18.07.2017), Mr. Annoying (17.07.2017), Sambitbaba (29.05.2019), Smokie (19.07.2017)

  26. #59
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ դու չլինես,
    Իմ ոտքերի տակ
    Հողը կսուզվի
    Ամենահատակ...
    ՈՒ ես կքայլեմ
    Իմ դժոխքից ներս,
    Երբ դու չլինես:

    Երբ դու չլինես,
    Իմ աղաղակը
    Կծածկի մարդկանց
    Թաց մոլորակը,
    Ու անզորության
    Ճիչ կդառնամ ես,
    Երբ դու չլինես:

    Երբ դու հեռանաս,
    Ես դեռ կմնամ,
    Ես՝ մարմնավորված,
    Խղճուկ ուրվական,
    Չեմ լինի երբեք
    Էլ նախկինի պես,
    Երբ դու չլինես:

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (04.12.2017), Sambitbaba (04.12.2017), Smokie (09.12.2017), Նիկեա (03.12.2017)

  28. #60
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ափիդ միջից գծերը ջնջում ես,
    վաղն աշխատանքի հարցազրույցի չես գնա,
    մյուս օրը կվաճառես կիթառը,
    որ ձմեռային կոշիկներ գնես երեխայի համար՝
    ուրիշի երեխայի:
    քո առաջին կյանքը Պոմպեյում էր,
    հետո ծնվեցիր Հիրոսիմայում,
    հիմա Գյումրիում ես ապրում,
    զգում ես՝ քեզ խաբել են,
    թե միայն դու ես փրկվել.
    աղետ վերապրածները փրկություն չունեն
    հիշողությունից:
    ափիդ միջի գծերը ջնջում ես
    ու նոթատետրում
    գրում ամսաթիվ:
    էս օրը դու կամ ամեն ինչ կունենաս,
    կամ անկողնուդ մոտ հաջորդ առավոտ
    դեղերի դատարկ սրվակներ կգտնեն
    ու տեկիլա:

  29. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (11.06.2018), Sambitbaba (29.05.2019), Smokie (02.06.2019), Ծլնգ (11.06.2018)

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •