User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: ***

  1. #31
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն հին կարոտի տեսիլն է գրկում,
    Ծանոթ քաղաքի ամեն բակի հետ
    Մի մանկության օր, սփոփանքի մի կում,
    Գալիս է նորից, դառնում արահետ:

    Քայլում է նորից ներկայից անցյալ
    Իր կարոտների տրորված ճամփով,
    Ու մի տրտմություն, մի կայծ ցավագար,
    Դառնում է հրդեհ մոլեգին թափով:

    Նա հեռանալիս էլ ցավ չի տանում,
    Խաղաղված հոգին ունի առասպել,
    Ոչ մի ուրվական չի վերադառում,
    Այնտեղ ուր երբեք նա չի տառապել:
    Ասում է՝ ցինիկ եմ դարձել, այ դմբո, հլը գրածիդ նայիր

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.03.2014), Sambitbaba (03.03.2014)

  3. #32
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում է՝ ցինիկ եմ դարձել, այ դմբո, հլը գրածիդ նայիր
    Այվ, ներսումս էնքան իրարամերժ բաներ են կուտակվել...

  4. #33
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլ մի ասա, Այվ ջան: Էս էլ ցինիզմի գագաթնակետը.
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Ոչ մի ուրվական չի վերադառնում,
    Այնտեղ ուր երբեք նա չի տառապել:
    Լսիր միգուցէ ինքն էդ բառերի տակ ուրիշ բա՞ն է հասկանում... Մի երկու օր առաջ էլ մի ուրիշ տեղ էր մոտավորապես մի նման պիտակ իրեն կպցրել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #34
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլ մի ասա, Այվ ջան: Էս էլ ցինիզմի գագաթնակետը.


    Լսիր միգուցէ ինքն էդ բառերի տակ ուրիշ բա՞ն է հասկանում... Մի երկու օր առաջ էլ մի ուրիշ տեղ էր մոտավորապես մի նման պիտակ իրեն կպցրել...
    Սամ, պիտակ չի, ախր ես իմ ներևսում եղած բոլոր գործընթացներն ու պատճառահետևանքային կապերը շագտ լավ եմ հասկանում, դեռ միայն հասկանալ եմ կարողանում, չեմ կարողանում վերահսկել, վերևում գրել էի, որ իրարամերժ պրոցեսներ են մոտս, տառականներս արթնացել են...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (03.03.2014)

  7. #35
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հին գրածներիցս գտա... ինչ-որ բանաստեղծական քաղաքային շարք ա ուրվագծվում ու տարօրինակն էն ա, որ գոյություն չունեցող քաղաք է, մի քիչ երևանից, մի քիչ գյուղաքաղաքից, մի քիչ մեգապոլիսյան ռիթմից իրար են խառնվել...

    ***
    Քաղաքի ամայի մայթերին
    Լուսաբացը ստվերներ կցանի,
    Կաղմկի գիշերում մի քամի
    Երազներ քաղաքից կտանի:
    Կցանի մի քամի աշխարհում
    Երազները քնած քաղաքի,
    Կհորդա հոսանքով վարարուն
    Կախարդանքը ննջող բերկրանքի:
    Քաղաքի մարդաշատ մայթերին
    Երազներ կան մարդկանց ոտքի տակ,
    Դեռ սպասում են կախարդ գիշերին,
    Որ թռչեն ցնծությամբ անապակ:




    Nostalgie

    Ես կարոտել եմ իմ հին քաղաքի
    Անձրևից հետո թաց տուֆի հոտին,
    Եվ ռիթմին անվերջ շտապող սլացքի,
    Եվ նստարանին ննջող կարոտին:
    Ես կարոտել եմ մեր շենքի բակում
    Այն մարդ-հուշերի լուռ անցուդարձին,
    Նորից մտովի նրանց եմ գրկում՝
    Հլու ծիծաղով խեղդված իմ լացին:
    Ես մտորել եմ ամեն առավոտ,
    Կարոտել թշվառ, կարոտել անհուն,
    Իմ տուն, իմ քաղաք, իմ ցավո՜տ կարոտ,
    Ես կարոտել եմ քեզ քո անցյալում:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (03.03.2014), Nadine (07.03.2014), Sambitbaba (03.03.2014), Smokie (03.03.2014), Vardik! (18.03.2014), Արէա (03.03.2014), Նիկեա (06.11.2014)

  9. #36
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոմպոզիտոր լինեի այս բանաստեղծություններին երաժշտություն կգրեի

    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    հին գրածներիցս գտա... ինչ-որ բանաստեղծական քաղաքային շարք ա ուրվագծվում ու տարօրինակն էն ա, որ գոյություն չունեցող քաղաք է, մի քիչ երևանից, մի քիչ գյուղաքաղաքից, մի քիչ մեգապոլիսյան ռիթմից իրար են խառնվել...

    ***
    Քաղաքի ամայի մայթերին
    Լուսաբացը ստվերներ կցանի,
    Կաղմկի գիշերում մի քամի
    Երազներ քաղաքից կտանի:
    Կցանի մի քամի աշխարհում
    Երազները քնած քաղաքի,
    Կհորդա հոսանքով վարարուն
    Կախարդանքը ննջող բերկրանքի:
    Քաղաքի մարդաշատ մայթերին
    Երազներ կան մարդկանց ոտքի տակ,
    Դեռ սպասում են կախարդ գիշերին,
    Որ թռչեն ցնծությամբ անապակ:




    Nostalgie

    Ես կարոտել եմ իմ հին քաղաքի
    Անձրևից հետո թաց տուֆի հոտին,
    Եվ ռիթմին անվերջ շտապող սլացքի,
    Եվ նստարանին ննջող կարոտին:
    Ես կարոտել եմ մեր շենքի բակում
    Այն մարդ-հուշերի լուռ անցուդարձին,
    Նորից մտովի նրանց եմ գրկում՝
    Հլու ծիծաղով խեղդված իմ լացին:
    Ես մտորել եմ ամեն առավոտ,
    Կարոտել թշվառ, կարոտել անհուն,
    Իմ տուն, իմ քաղաք, իմ ցավո՜տ կարոտ,
    Ես կարոտել եմ քեզ քո անցյալում:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.03.2014), Sambitbaba (03.03.2014), Smokie (03.03.2014)

  11. #37
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, պիտակ չի, ախր ես իմ ներևսում եղած բոլոր գործընթացներն ու պատճառահետևանքային կապերը շագտ լավ եմ հասկանում, դեռ միայն հասկանալ եմ կարողանում, չեմ կարողանում վերահսկել, վերևում գրել էի, որ իրարամերժ պրոցեսներ են մոտս, տառականներս արթնացել են...
    Տառականներ` հասկանում եմ, Ալֆա ջան... Որոնումների մեջ ես, միտք է լայնանում, կարելի է ասել:

    Բայց ցինիզմս ո՞րն է: Քեզ լուսինն ավելի է մոտ, քան ցինիզմը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (10.03.2014)

  13. #38
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ ավելի շատ Ֆոբոսն ու Դեյմոսն են մոտիկ (Մարսի արբանյակները), քան լուսինը

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (03.03.2014)

  15. #39
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    այ պստո՞.... :օ
    դու էս ի՜նչ հավես պոեզիա ունես
    ապրես, շատ ուրախացա, իսկականից շատ ապրես
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.03.2014), Նաիրուհի (04.03.2014)

  17. #40
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այն պահից,
    Ինչ չեղյալ եմ հայտարարել երազելը
    Եվ որոշել,
    Որ սթափ մտքով, պրակտիկ ու չոր եմ լինելու,
    Երազել են սկսել իմ իրերը…

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (10.03.2014), Sambitbaba (10.03.2014), Նիկեա (06.11.2014)

  19. #41
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին երամը բախվեց ձմեռին,
    ու երկինքն այդ գիշեր անձրևեց
    մեռած թռչուններ:
    Հետո ձյուն եկավ …

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (23.05.2014), Նիկեա (06.11.2014)

  21. #42
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սառած շուրթերիս հպվիր արևով,
    Սառած մարմինս հույսով փաթաթիր
    Ու օրորորոցի բարի երգերով
    Իմ ներսում ցավի սիմֆոնիան հատիր:
    Բայց ինձ մի ատիր…
    Խավարի սրտից քամված արյունով
    Արբեցրու անքուն միտքը իմ խռով
    Ծագող արևի ջահել ավյունով
    Տուր ինձ արթնացման բերկրանք հոգեթով:
    Մեկ ակնթարթով…
    Իսկ հետո գնա, հեռացիր, լքիր,
    Մենակ թող, երազ, ինձ արթնության հետ,
    Սառած ձեռքերով կգրեմ երգեր՝
    Կորած իմ հույսի պատանքում հավետ:
    Թող նրանք ապրեն, երբ կորչեմ անհետ…

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (23.05.2014), Նիկեա (06.11.2014)

  23. #43
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու գիտես՝
    խաչվում են
    ճամփաները:
    Մեր հաջորդ
    հանդիպմանը
    ես կլինեմ
    ծխող կնոջ պես՝
    մշուշապատ,
    դյութիչ,
    ու զզվելի ինչպես
    ծխամորճով պառավ:
    Մեր հաջորդ
    հանդիպմանը
    Ես կներշնչեմ
    ծուխն իմ այրված
    նամակների
    ու օղակներով
    ցավ կարտաշնչեմ:
    Ես աշխարհի վերջին
    խելառներից կլինեմ,
    որ նամակները
    ստեղներից առավել
    թղթին են վստահել:
    Ես կշնչե՜մ
    իմ չուղարկած
    բոլոր տառերը,
    կարտաշնչեմ
    այն հնչյունները,
    որ ի զորու չեղա
    արտաբերել:
    Եվ երբ խաչվեն
    ճանապարհները
    ես քեզ կատեմ,
    որ հիմարաբար
    դու չհասկացար
    իմ չուղարկած
    նամակները...
    ու կլինեմ
    ծխող կնոջ պես՝
    մշուշապատ,
    դյութիչ,
    ու զզվելի ինչպես
    ծխամորճով պառավ:

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.05.2014), Sambitbaba (01.06.2014), Նիկեա (06.11.2014)

  25. #44
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի գունատ գիշեր արտասվեց թաքուն,
    Արտասվեց մթին երկինքը խավար,
    Մի թախծոտ ուրու գտավ ինձ անքուն
    Ու հուշիկ երգեց միայն ինձ համար:
    Քամու շրշյունով նա խոսեց ինձ հետ,
    Անձրևի ձայնով երգեց ողջ գիշեր,
    Բայց չքվեց ուրուն, հեռացավ հավետ`
    Թողնելով թախիծ, մենություն, հուշեր:
    Այժմ ես գիտեմ, երբ քամի դառնամ,
    Երբ անձրևի հետ իջնեմ երկնքից,
    Ես էլ այն աշնան ուրույի նման
    Կբերեմ ինձ հետ լուսավոր թախիծ:

    Վ. Տերյանի հիշատակին

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (01.06.2014), Նիկեա (06.11.2014)

  27. #45
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կորած «ես»ը...


    Եվ ո՞վ էր նստած իմ կյանքի ղեկին
    Ինձ տանում համառ ընդդեմ փոթորկի,
    Ես այդքան համարձակ չեմ եղել:
    Եվ ո՞վ էր ձեռնոց նետում տարերքին,
    Կյանքս ենթարկում քմահաճ կամքին
    Ու փորձում սրտում իմ հերոս պեղել…
    Դա ես չեմ եղել…
    Ինչո՞ւ եմ հիմա նրան ետ կանչում,
    Նրա՜ն, ում բնավ ես չեմ ճանաչում,

    Ում բաց եմ թողել:

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (01.06.2014), Smokie (27.07.2015), Նիկեա (06.11.2014)

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •