Alphaone (02.03.2014), Sambitbaba (03.03.2014)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Sambitbaba (03.03.2014)
հին գրածներիցս գտա... ինչ-որ բանաստեղծական քաղաքային շարք ա ուրվագծվում ու տարօրինակն էն ա, որ գոյություն չունեցող քաղաք է, մի քիչ երևանից, մի քիչ գյուղաքաղաքից, մի քիչ մեգապոլիսյան ռիթմից իրար են խառնվել...
***
Քաղաքի ամայի մայթերին
Լուսաբացը ստվերներ կցանի,
Կաղմկի գիշերում մի քամի
Երազներ քաղաքից կտանի:
Կցանի մի քամի աշխարհում
Երազները քնած քաղաքի,
Կհորդա հոսանքով վարարուն
Կախարդանքը ննջող բերկրանքի:
Քաղաքի մարդաշատ մայթերին
Երազներ կան մարդկանց ոտքի տակ,
Դեռ սպասում են կախարդ գիշերին,
Որ թռչեն ցնծությամբ անապակ:
Nostalgie
Ես կարոտել եմ իմ հին քաղաքի
Անձրևից հետո թաց տուֆի հոտին,
Եվ ռիթմին անվերջ շտապող սլացքի,
Եվ նստարանին ննջող կարոտին:
Ես կարոտել եմ մեր շենքի բակում
Այն մարդ-հուշերի լուռ անցուդարձին,
Նորից մտովի նրանց եմ գրկում՝
Հլու ծիծաղով խեղդված իմ լացին:
Ես մտորել եմ ամեն առավոտ,
Կարոտել թշվառ, կարոտել անհուն,
Իմ տուն, իմ քաղաք, իմ ցավո՜տ կարոտ,
Ես կարոտել եմ քեզ քո անցյալում:
Alphaone (03.03.2014), Sambitbaba (03.03.2014), Smokie (03.03.2014)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Alphaone (10.03.2014)
Ինձ ավելի շատ Ֆոբոսն ու Դեյմոսն են մոտիկ (Մարսի արբանյակները), քան լուսինը
Sambitbaba (03.03.2014)
այ պստո՞.... :օ
դու էս ի՜նչ հավես պոեզիա ունես
ապրես, շատ ուրախացա, իսկականից շատ ապրես
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Այն պահից,
Ինչ չեղյալ եմ հայտարարել երազելը
Եվ որոշել,
Որ սթափ մտքով, պրակտիկ ու չոր եմ լինելու,
Երազել են սկսել իմ իրերը…
Malxas (10.03.2014), Sambitbaba (10.03.2014), Նիկեա (06.11.2014)
Վերջին երամը բախվեց ձմեռին,
ու երկինքն այդ գիշեր անձրևեց
մեռած թռչուններ:
Հետո ձյուն եկավ …
Sambitbaba (23.05.2014), Նիկեա (06.11.2014)
Սառած շուրթերիս հպվիր արևով,
Սառած մարմինս հույսով փաթաթիր
Ու օրորորոցի բարի երգերով
Իմ ներսում ցավի սիմֆոնիան հատիր:
Բայց ինձ մի ատիր…
Խավարի սրտից քամված արյունով
Արբեցրու անքուն միտքը իմ խռով
Ծագող արևի ջահել ավյունով
Տուր ինձ արթնացման բերկրանք հոգեթով:
Մեկ ակնթարթով…
Իսկ հետո գնա, հեռացիր, լքիր,
Մենակ թող, երազ, ինձ արթնության հետ,
Սառած ձեռքերով կգրեմ երգեր՝
Կորած իմ հույսի պատանքում հավետ:
Թող նրանք ապրեն, երբ կորչեմ անհետ…
Sambitbaba (23.05.2014), Նիկեա (06.11.2014)
Դու գիտես՝
խաչվում են
ճամփաները:
Մեր հաջորդ
հանդիպմանը
ես կլինեմ
ծխող կնոջ պես՝
մշուշապատ,
դյութիչ,
ու զզվելի ինչպես
ծխամորճով պառավ:
Մեր հաջորդ
հանդիպմանը
Ես կներշնչեմ
ծուխն իմ այրված
նամակների
ու օղակներով
ցավ կարտաշնչեմ:
Ես աշխարհի վերջին
խելառներից կլինեմ,
որ նամակները
ստեղներից առավել
թղթին են վստահել:
Ես կշնչե՜մ
իմ չուղարկած
բոլոր տառերը,
կարտաշնչեմ
այն հնչյունները,
որ ի զորու չեղա
արտաբերել:
Եվ երբ խաչվեն
ճանապարհները
ես քեզ կատեմ,
որ հիմարաբար
դու չհասկացար
իմ չուղարկած
նամակները...
ու կլինեմ
ծխող կնոջ պես՝
մշուշապատ,
դյութիչ,
ու զզվելի ինչպես
ծխամորճով պառավ:
CactuSoul (30.05.2014), Sambitbaba (01.06.2014), Նիկեա (06.11.2014)
Մի գունատ գիշեր արտասվեց թաքուն,
Արտասվեց մթին երկինքը խավար,
Մի թախծոտ ուրու գտավ ինձ անքուն
Ու հուշիկ երգեց միայն ինձ համար:
Քամու շրշյունով նա խոսեց ինձ հետ,
Անձրևի ձայնով երգեց ողջ գիշեր,
Բայց չքվեց ուրուն, հեռացավ հավետ`
Թողնելով թախիծ, մենություն, հուշեր:
Այժմ ես գիտեմ, երբ քամի դառնամ,
Երբ անձրևի հետ իջնեմ երկնքից,
Ես էլ այն աշնան ուրույի նման
Կբերեմ ինձ հետ լուսավոր թախիծ:
Վ. Տերյանի հիշատակին
Sambitbaba (01.06.2014), Նիկեա (06.11.2014)
Իմ կորած «ես»ը...
Եվ ո՞վ էր նստած իմ կյանքի ղեկին
Ինձ տանում համառ ընդդեմ փոթորկի,
Ես այդքան համարձակ չեմ եղել:
Եվ ո՞վ էր ձեռնոց նետում տարերքին,
Կյանքս ենթարկում քմահաճ կամքին
Ու փորձում սրտում իմ հերոս պեղել…
Դա ես չեմ եղել…
Ինչո՞ւ եմ հիմա նրան ետ կանչում,
Նրա՜ն, ում բնավ ես չեմ ճանաչում,
Ում բաց եմ թողել:
Sambitbaba (01.06.2014), Smokie (27.07.2015), Նիկեա (06.11.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ