User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: ***

  1. #16
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կեղծում էի ինձ,
    Այնքան հմտորեն,
    Ասես, իմ բոլոր դիմակներից դեն
    Կեղծիք ունեի դեմքի փոխարեն,
    Կեղծում էի ինձ
    Տարերայորեն:

    Երբ լացն էր անզուսպ կոպերս թակում,
    Ծիծաղում էի խելագարի պես,
    Վար էի ընկնում, հեկեկում նկուն,
    Որ դու իմ խինդը, խավար, չտեսնես,
    Մենակ էի ես:

    Խաբում էի ինձ,
    Այնքան անճարակ,
    Ասես, ոչ մի սուտ կյանքում չեմ ասել,
    Ներսումս մի թեժ, անիրավ կրակ,
    Դարձրել էր միտքս մահվան կարուսել,
    Զուր էր թե հուսալ, թե տարակուսել:

    Բայց հետո գտա
    Կեղծիքներից դեն,
    Գտա իմ կյանքի կորած լույսերը,
    Երբ սպասում էր ինձ միմիայն գեհեն,
    Եդեմի այգի տվեց ինձ սերը:

    Պատյան եմ դնում ցավի սուսերը…

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.11.2013), Lílium (04.11.2013), Lusntag Lusine (03.01.2013), Sambitbaba (21.01.2013), Smokie (15.06.2013), Stranger_Friend (15.06.2013), Vardik! (04.11.2013), Ամմէ (03.01.2013), Անտիգոնե (14.01.2014), Նիկեա (06.11.2014), Ուլուանա (06.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (06.10.2013)

  3. #17
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Ծառեր էին, սովորական ծառեր,
    Սովորական էր ջուրը… և օդը,
    Սովորական էր մի կանաչ արև
    Եվ խանձված շաքարի սուր հոտը:
    Ամեն օր տեսնում էր նույն հորիզոնը
    Հսկա ծաղիկները և լուսե ավազը,
    Սովորական էր. ամեն ինչ նույնը,
    Արտասովոր էր միայն երազը.
    Կապույտ մոլորակ ու կապույտ սարեր,
    Կապույտ հորիզոն ու ջրեր կապույտ,
    Կապույտ երկինքներ ու ճերմակ ամպեր
    Ու ծառեր կանաչ, ու…գլխապտույտ…

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.01.2013), Այբ (06.10.2013), Անտիգոնե (14.01.2014), Նիկեա (06.11.2014)

  5. #18
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տունս դատարկ է, բուխարին՝ հանգած,
    Կյանքիս կրակն էլ՝ անխնա վատնած,
    Ու զուր է հուսալ, թե մի օր հանկարծ…

    Ճանապարհի փոխարեն
    Կամուրջ կկերտեմ,
    Կկապեմ իրար
    Անհայտն ու անհունը,
    Ու եթե անգամ
    Տրտմեմ, կոտրվեմ,
    Կգտնեմ, գիտեմ
    Կորցրած իմ տունը:

    Տունս ամրոց է, պատերը՝ պողպատ,
    Գահ կա ամրոցում՝ ավելորդ հպարտ,
    Տունս ամրոց է, ես՝ պարզապես սարդ…
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 15.01.2013, 21:01:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.01.2013), Vardik! (10.01.2014), Այբ (06.10.2013), Արամ (16.10.2013), Նիկեա (06.11.2014)

  7. #19
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուրջս պատն էր այն՝
    Անտեսանելի,
    Գլխացավի պես համառ,
    Ու հարվածի պես կարծր,
    Սառը պատը:
    Եվ բաժանում էր պատն ինձ աշխարհից՝
    Ազատությունից,
    Ապրելուց, սիրուց,
    Մնում էր միայն երազելը:
    Ոչինչ չէր փշրում
    Իմ մենությունը,
    Չկար կարեկից:
    Շուրջս պատն էր այն,
    Որ ես փշրեցի,
    Ու զրնգոցով հատակին ընկա:
    Ու թպրտալով մեռավ ձկնիկը,
    Երբ իրեն բանտած
    Ապակե տարան
    Իր կամքի ուժով փշուրներ դարձրեց:
    Ու մահը համարեց ազատությունը,
    Քանզի ծնվել էր անազատ
    Ու երբևէ չէր ճանաչել
    Իր օվկիանոը:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.01.2013), Այբ (06.10.2013), Նիկեա (06.11.2014)

  9. #20
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՎԱԶԵ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

    Կանացի մարմնի կորությամբ սեթևեթ,
    Ապակե անոթում բանտված ավազով
    Նրա ժամանակն էր՝ դար ու ակնթարթ…
    …Իր նոր օրը նա սկսում էր նամազով:


    Իր կեսօրը նա անցկացրեց շուկայում,
    Ուր խիղճը փոխանակում են գույքի հետ,
    Ուր դեռ շղթայված տիրակալներ կային,
    Ու նաև կային շղթայազերծ ստրուկներ:

    Ինչպես զուգահեռ աշխարհները կապող
    Տառապանքի երկու իրար հպված ձագար
    Նրա ժամանակն է՝ ապակի ու հող…
    … Նա ուշ երեկոյան պիտի մահանար:

    Կեսօրից հետո նարգիլե էր ծխում,
    Աղոթում էր լոկ իրեն հայտնի կուռքին:
    Երբ սատանային դու հոգի ես ծախում,
    Անիմաստ է ապավինել աղոթքին:

    Ինչպես մենակ կանգնած մի ստվեր կեսօրին՝
    Հլու աշխարհի շուրջպարին հարատև
    Նրա ժամանակն է՝ չարը և բարին…
    …Նա այնպես է ժպտում, ասես, նա գիտեր:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (27.01.2013), Նիկեա (06.11.2014)

  11. #21
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կյանքի թնջուկները շրջանցում եմ,
    Բայց անցյալից նրանք գուժում են թնջուկներ,
    Որ իմ ներկան այնքա՜ն դժվարացնում են՝
    Թողնելով կյանքում կարմիր ջնջումներ:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (17.06.2013), Մինա (06.10.2013), Նիկեա (06.11.2014), Վոլտերա (15.06.2013)

  13. #22
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք բարի հեքիաթի չար հերոսներ ենք, բարեկամս,
    Վերջում մենք մեռնելու ենք ու բոլորը կլինեն երջանիկ,
    Մենք ծնվել ենք՝ աշխարհին երջանկություն տալու:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (06.10.2013), Smokie (07.10.2013), Մինա (06.10.2013), Նիկեա (06.11.2014)

  15. #23
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դադարել եմ համակերպվել կորստի հետ,
    Հիմա,
    Երբ ամեն ինչ կորցրել եմ:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (04.03.2014), Sambitbaba (06.10.2013), Smokie (07.10.2013), Այբ (06.10.2013), Մինա (06.10.2013), Նիկեա (06.11.2014)

  17. #24
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Կեղծում էի ինձ,
    Այնքան հմտորեն,
    Ասես, իմ բոլոր դիմակներից դեն
    Կեղծիք ունեի դեմքի փոխարեն,
    Կեղծում էի ինձ
    Տարերայորեն:

    Երբ լացն էր անզուսպ կոպերս թակում,
    Ծիծաղում էի խելագարի պես,
    Վար էի ընկնում, հեկեկում նկուն,
    Որ դու իմ խինդը, խավար, չտեսնես,
    Մենակ էի ես:

    Խաբում էի ինձ,
    Այնքան անճարակ,
    Ասես, ոչ մի սուտ կյանքում չեմ ասել,
    Ներսումս մի թեժ, անիրավ կրակ,
    Դարձրել էր միտքս մահվան կարուսել,
    Զուր էր թե հուսալ, թե տարակուսել:

    Բայց հետո գտա
    Կեղծիքներից դեն,
    Գտա իմ կյանքի կորած լույսերը,
    Երբ սպասում էր ինձ միմիայն գեհեն,
    Եդեմի այգի տվեց ինձ սերը:

    Պատյան եմ դնում ցավի սուսերը…
    Էս մեկն ինչ լավն էր։

    Ալֆ, մի բան ասեմ. նկատել եմ, որ քո ստեղծագործություններում գրելու տեխնիկան ստեղծագործությունից ստեղծագործություն կտրուկ տարբերվում ա. գործերիդ մի մասը նենց սահուն, հղկված, հոսելով գնում են կարդալիս, ամեն ինչը տեղը, էլի, իսկ մի մասը բավական անհարթ, խորդուբորդ, ոնց որ ամեն բառի վրա ոտքդ դեմ առնի։ Էդ ո՞նց ես հաջողացնում տենց ծայրահեղությունների մեջ ընկնել ։ Սենց բան ես դեռ չեմ նկատել ուրիշ որևէ ստեղծագործողի մոտ։

    Հ.Գ. Լսի, արդեն որերորդ գործդ ա, որ կարդալիս իմ կոնկրետ գործեր եմ հիշում. մոտավորապես նույն գաղափարը՝ ուրիշ ձևակերպմամբ ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.10.2013, 18:52:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.10.2013), Smokie (07.10.2013), Vardik! (04.11.2013)

  19. #25
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեկն ինչ լավն էր։

    Ալֆ, մի բան ասեմ. նկատել եմ, որ քո ստեղծագործություններում գրելու տեխնիկան ստեղծագործությունից ստեղծագործություն կտրուկ տարբերվում ա. գործերիդ մի մասը նենց սահուն, հղկված, հոսելով գնում են կարդալիս, ամեն ինչը տեղը, էլի, իսկ մի մասը բավական անհարթ, խորդուբորդ, ոնց որ ամեն բառի վրա ոտքդ դեմ առնի։ Էդ ո՞նց ես հաջողացնում տենց ծայրահեղությունների մեջ ընկնել ։ Սենց բան ես դեռ չեմ նկատել ուրիշ որևէ ստեղծագործողի մոտ։

    Հ.Գ. Լսի, արդեն որերորդ գործդ ա, որ կարդալիս իմ կոնկրետ գործեր եմ հիշում. մոտավորապես նույն գաղափարը՝ ուրիշ ձևակերպմամբ ։
    Անուկս, դու հարազատ հոգի ես, ուղղակի ես չար եմ, դու բարի: Դրա համար էլ նման են: Իսկ ես էությամբ էլ եմ ախր էդպիսին, համ ահավոր սահուն հարթ, հասկանալի կարող եմ լինել, համ էլ ժամանակ առ ժամանակ էնպիսի պտտահողմ դառնալ, որ համ կողքի մարդկանց գլուխը պտտվի, համ իմ, դրա համար էլ գործեր էլ են էդպես, մերթ սահուն, հարթ, թեթև, մերթ ահավոր խոհափիլիսոփայական, սահուն կարդացվող, մերթ իրականում խորը, ասելիքով, մերթ տափակության աստիճան թռի-վռի

    Համ էլ գրկում եմ քեզ, ամեն անգամ ինձ էնքան ժպիտ ու դրական էներգիա ես տալիս, որ միանգամից ներսումս հանգած ինչքան լույս կա, վառվում ա

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (06.10.2013)

  21. #26
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ էին սպասում…
    Ի՞նչ արեցի ես…
    Ես ծաղրածու չեմ՝
    Աշխարհը՝ կրկես,
    Ես հրեշտակ չեմ՝
    Իմ շուրջը դևեր,
    Լոկ բաժանվել են
    Ավելորդ դերեր…
    Ու հիմա իմ դեմ
    Դերերի ցանկում
    Դժոխք ու եդեմ
    Էլ չեն կատակում…
    Նայում են դժխեմ,
    Նայում են, գիտեմ,
    Տարբեր մուսաներ
    Իմ դերացանկին,
    Նայում իմ կյանքին,
    Սպասում են հլու,
    Թե որ դերն եմ ես
    Վերջում ընտրելու…

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.11.2013), E-la Via (04.11.2013), enna (10.01.2014), Lílium (04.11.2013), Sambitbaba (04.11.2013), Smokie (05.11.2013), Vardik! (04.11.2013), Այբ (10.01.2014), Արամ (03.11.2013), Նիկեա (06.11.2014), Ուլուանա (03.11.2013)

  23. #27
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձ սովորեցրել էին,
    որ խորտակվող նավից
    առաջինը փախչում են առնետները...
    առնետ չէի:
    դու խորտակվում էիր,
    ես չէի փախչում,
    մնում էի կողքիդ...
    մնացի կողքիդ,
    հիմա մենք միասին ենք խորտակվում,
    իսկ առնետները...նրանք փրկվեցին...

  24. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (10.01.2014), impression (04.03.2014), Sambitbaba (11.01.2014), Smokie (11.01.2014), Vardik! (10.01.2014), Այբ (10.01.2014), Արէա (10.01.2014), Դատարկություն (03.03.2014), Նիկեա (06.11.2014), Փոքրիկ շրջմոլիկ (10.01.2014)

  25. #28
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այնտեղ՝ անտառում, խաղում ստվերների,
    Ուր ծեր ճուղերին կան մատղաշ շիվեր,
    Իր կյանքն է անցնում մի փոքրիկ փերի,
    Որ ունի փայտիկ ու շղարշ-թևեր:

    Այնտեղ՝ անհայտում, հեքիաթի գրկում
    Աստղերից անդին, անուրջներից վեր,
    Խմում է անմահ աղբյուրից մի կում
    Արծաթված բաշով ծեր միաեղջույր:

    Այնտեղ՝ սահմանին առասպելների,
    Իմ մանկությունն է մոլորվել մի օր,
    Եվ հին անտառի այն փոքրիկ փերին,
    Զուր է արտասվում ցասումով մոլոր:

    Այնտե՜ղ՝ ամպերի ու աստղերի քով,
    Հեծած իմ անմահ միաեղջուրին,
    Դեռ սավառնում եմ ես մանուկ հոգով՝
    Սև ծածկոցի տակ հեքիաթ-գիշերի:

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.01.2014), Sambitbaba (19.01.2014), Smokie (20.01.2014), Նիկեա (06.11.2014), Ուլուանա (10.03.2014), Ռուֆուս (19.01.2014)

  27. #29
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցյալի ամուր կողպված էջերից
    Իմ ուրվականը վերադարձել է,
    Ավելի ուժեղ, պակաս կարեկից,
    Այն անհուշ փակած դուռը բացել է:
    Ու հիմա իմ հին, ցավոտ հուշերի
    Պաղ ասեղներով սիրտս է ծակում,
    Ծնկի է բերում սևում գիշերի,
    Ծագող արևի հրով ապտակում:
    Իմ ուրվականը սոսկ աղջնակ է,
    Որ չի ճանաչում դիմակն աշխարհի,
    Արևից պոկված՝ մի բուռ կրակ է,
    Դեռ շատ պարզունակ, ավելորդ բարի:
    Անցյալի ամուր կողպված էջերից
    Իմ ուրվականը վերադարձել է
    Ու ինձ տալիս է ներշնչանք անբիծ,
    Որ տառապանքի սահմանից վեր է:

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (04.03.2014), Sambitbaba (02.03.2014), Smokie (20.01.2014), Նիկեա (06.11.2014), Ուլուանա (10.03.2014)

  29. #30
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այն հին կարոտի տեսիլն է գրկում,
    Ծանոթ քաղաքի ամեն բակի հետ
    Մի մանկության օր, սփոփանքի մի կում,
    Գալիս է նորից, դառնում արահետ:

    Քայլում է նորից ներկայից անցյալ
    Իր կարոտների տրորված ճամփով,
    Ու մի տրտմություն, մի կայծ ցավագար,
    Դառնում է հրդեհ մոլեգին թափով:

    Նա հեռանալիս էլ ցավ չի տանում,
    Խաղաղված հոգին ունի առասպել,
    Ոչ մի ուրվական չի վերադառում,
    Այնտեղ ուր երբեք նա չի տառապել:

  30. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.03.2014), impression (04.03.2014), ivy (02.03.2014), My World My Space (09.03.2014), Nadine (07.03.2014), Sambitbaba (02.03.2014), Նիկեա (06.11.2014), Ուլուանա (10.03.2014)

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •