Էս թեման էն բիձեքի` "բա մեր վաղտով տե՞նց էր, մեր վաղտվա երգիչներն ուրիշ էին" զրույցներն ա հիշացնում:
Մեծանում ենք
Ինձ թվում ա` երաժշտությունը երբեք էս չափով բացարձակ գերիշխանություն չի ունեցել մարդկության հանդեպ, որքան հիմա: Տեխնոլոգիաների զարգացման հետ համարյա բոլորը համարյա անընդհատ երաժշտություն են լսում: Առաջ ոնց էր. այդ համարյա բոլորը նայում էին ուղղակի երաժշտական հաղորդումներ, մեկ էլ քեֆերի վաղտ էին իրենց երաժշտության հանդեպ ունեցած պահանջները բավարարում, իսկ երաժշտություն ավելի շատ սիրում էին երաժշտասերները, որ հայթայթում էին իրենց սիրած, լավ երաժշտությունը ու վայելում: Բնականաբար, երաժշտասեր մարդկանց, որոնց թիվը, ենթադրում եմ, ամբողջ մարդկության համեմատաբար փոքր տոկոսն է կազմում, ճաշակը բավարարող երաժշտությունը ավելի շահեկան վիճակում էր: Հիմա քանի որ ամեն ինչ հասանելի ա բոլորին, մնացած մարդկության պահանջները բավարարող երաժշտությունն ա ավելի շահեկան վիճակում հայտնվում, թե չէ անճաշակ մարդիկ

միշտ էլ եղել են:
Էջանիշներ