Լավն էլ կար, ու իրոք վատն էլ կար դրածներիդ մեջ: Բայց չեմ կարծում, որ էս երաժշտությունն էր արտացոլում 2000-2010-ականների երաժշտական տենդենցենրը: Էս մարգինալացված երաժշտություն ա, նեղ խմբերի ու սպեցիֆիկ ճաշակի համար: Ինչքան էլ տարօրինակ ա, բայց erexa-ն ստեղ դրել էլ իմ համար անճաշակ ու ինչ-որ տեղ անտանելի, բայց էտ տարիների հիմնական տրենդը ներկայացնող երաժշտություն: Չնայած, նույնիսկ էտ երաժշտությունից ահագին սիրուն ու հետաքրքիր գործեր դուրս եկան:
Այ օրինակ էս մեկը: Էս աղջկան կյանում ոչ մի երգով չեմ հիշել, բայց էս մի երգը տպավորվել ա մեջս: Ինձ թվում ա կլիպն էլ ա շատ լավը ստացվել:
Սրան էլ առանձնապես չի կարեի բանի տեղ դնել, բայց էլի էտ տարիներին մի քանի հաջող բան արեց: Օրինակ էս մեկը: Համ երգն ա հաջողվել, համ կլիպը:
Էջանիշներ