Բյուր, ինչքան էլ զիբիլներ եղած լինեն, մեկ ա, ընդհանուր առմամբ 60–ականներին հաստատ անհամեմատ ավելի քիչ են եղել կատարողները, քան հիմա։ Չէի կարծում, թե էդտեղ կարող ա երկու կարծիք լինել։ Հենց մեկը թեկուզ էն պատճառով, որ հիմիկվա տեխնիկան հնարավորություն ա տալիս առանց համապատասխան ձայն, նույնիսկ լսողություն ունենալու, երգեր սարքել ու ձայնագրվել։ Ու չեմ կարծում, թե էս երևույթը մենակ Հայաստանում ա գործում։ Գուցե արտասահմանում ավելի քիչ, բայց էլի կլինի։ Ու ընդհանրապես շոու բիզնեսն էնքան ա զարգացել, որ տարբեր առումներով հիմա շատ ավելի հեշտ ա երգիչ կամ շոու բիզնես այլ ոլորտում աստղ դառնալը։ Էդտեղից էլ քեզ լիքը «աստղիկներ», որոնք մարում են լավագույն դեպքում մի տասնամյակ հետո։
Էջանիշներ