Ճիշտն ասած՝ հեչ չէի ուզենա, որ թեման էդ ուղղությամբ գնար։ Ինձ թվում ա՝ ես բավական հստակ հարց եմ տվել։ Թեման բացելիս նույնիսկ մտածում էի հատուկ գրել, որ հանկարծ բողոքական–բարոյախրատական ուղղությամբ չզարգանա, բայց, չգիտեմ ինչի, չգրեցի։
Բայց ոնց որ թե քիչ–քիչ վերածվում ա «2000–ականների իմ սիրած երգիչները» թեմայի (լավագույն դեպքում) ։
Կամ էլ էս քննարկման ընթացքից կարելի ա ենթադրել, որ 2000–ականների երաժշտությունն իսկապես չունի հստակ բնորոշում, ու հետագայում, որ ուզենանք մեր երեխաներին պատմել, թե ինչպիսին էր մեր ջահելության երաժշտությունը, չենք կարողանալու ասել։ Չնայած ես իմ ջահելության երաժշտություն համարում եմ էն, ինչ անձամբ ինքս լսել ու լսում եմ ջահել ժամանակ, որոնցում երևի ընդհանրապես բացակայում ա 2000–ականներին ստեղծված որևէ բան։ Նույնիսկ ներկայումս ինձ համար հետաքրքիր երաժշտական բացահայտումները, որպես կանոն, 2000–ականներից առաջ ստեղծված գործեր են։
Էջանիշներ