Հարցս գուցե տարօրինակ հնչի, բայց ինձ հետաքրքրում է դրա պատասխանը։ Ես ժամանակակից երաժշտությունից ահագին հետ եմ մնացել։ Ինչո՞վ է բնորոշվում 2000–ականների, 2010–ականների երաժշտությունը։ Այ, օրինակ, երբ ասում ենք 50-ականների, 60–ականների, 70–ականների, 80–ականների, 90–ականների երաժշտություն, դրանցից յուրաքանչյուրի հետ ասոցիացվում են որոշակի ռիթմեր, երգեր ու կատարողներ։ Իսկ մի քանի տասնամյակ հետո եթե ասենք 2000–ականների երաժշտություն, ո՞ր երգերն ու կատարողներն են անմիջապես մտքներիս գալու՝ որպես այդ ժամանակաշրջանը լավագույնս ներկայացնող (էստեղ «լավագույն» բառը վերաբերում է ոչ թե երաժշտության որակին, այլ ժամանակաշրջանի համար տիպիկ լինելուն)։ Ինչո՞վ է բնորոշվում 2000–ականների երաժշտությունը, ինչպիսի՞ն է այն։ Չգիտեմ, 2010–ականների մասին խոսելը գուցե դեռ վաղ է, գուցե և ոչ։ Ի՞նչ կասեք։
Էջանիշներ