User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Մի կում արյուն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Մի կում արյուն

    ***
    Արյունը հարկավոր է խմել դեռ տաք վիճակում, այն միանգամից թափանցում է երակներ ու շրջանառվում սեփական օրգանիզմում: Խմելն, իհարկե, պայմանական ձևակերպում է, արյունը ներծծում ենք, ու եթե ներծծենք արդեն լերդացած արյուն, այն լերդացում կառաջացնի ամբողջ օրգանիզմում: Առաջին հայացքից դա կարող է թվալ ոչ մահացու, բայց արյան լերդացումը սարսափելի կերպով դանդաղեցնում է մեր ռեակցիաները, կաթվածահար անում հենաշարժողական համակարգն ընդհուպ մինչև լիակատար անդամալուծության: Եվ եթե այդ պահին ծագում է արևը…
    Մի կարծեք, թե դուք անմիջապես կբռնկվեք, կմոխրանաք, կփշրվեք: Ուր էր, թե…
    Մոռացեք այն հեքիաթները, որ ձեզ պատմել են նախքան վերամարմնավորումը: Երբ արևը ծագի, դուք կմեռնեք գերտաքացումից: Արյունն օրգանիզմում կսկսի տաքանալ ու մակարդվել: Մենք չունենք օրգանիզմի հովացման համակարգ, մենք ուղղակի կսկսենք ներսից չորանալ, մածուցիկ արյունը կդադարի շրջանառվել ու հենց այն պահին, երբ մեր օրգանիզմում բացարձակ քարացում տեղի ունենա, մենք կնմանվենք եգիպտական մումիաներին, ուղղակի առանց ճերմակ փաթաթանների ու առանց Մեռյալների գրքի շնորհիվ վերակենդանացման որևէ հույսի:
    Դասախոսությունն ավարտված է, ազատ եք:

    - Եվ ինչո՞ւ է պրոֆեսոր Վամպն ամեն անգամ այնպես ասում հանրահայտ ճշմարտություններն, ասես առաջինն էր, ով եղավ Մարսի վրա, - փնթփնթաց ավարտական կուրսի ուսանողՆյուրտը:

    Բոլորս հիշում ենք այն երջանկագույն օրը, երբ վերջապես մարդկանց կողմից մահացու սպառնալիքը մնաց թիկունքում, հիշում ենք մարսյան երանելի զովությունը, երբ անգամ կարող էինք դիտել արևածագը(թեև ավելի ուշ, այնուամենայնիվ, ստիպված էինք թաքնվել): Հիշում ենք կլոններով բեռնված նավերը, որ բերեցին արյան անսպառ պաշար մեր հետագա գոյության համար: Անսպառ: Ինչքան բնական էր թվում այս ածականն այն ժամանակ ու որքան անհեթեթ այսօր, երբ սովը սպառնում է մեզ իսպառ բնաջնջում: Մենք մոռացել էինք, որ օգտագործում ենք մարդկանց ստեղծած տեխնիկան ու երբ տիեզերանավը, որ բերում էր վերջին երկրային վամպիրներին մեզ մոտ, խորտակվեց, մեր մոլորակ-փրկությունը սպառնում է դառնալ մեր մոլորակ-կործանումը: Տիկնայք և պարոնայք վամպիրներ, աշխարհի վերջին հաշված օրեր են մնացել:
    (Հատված վամպիրներն այսօր պարբերականի լրագրող ՎամպԳ-ի Աշխարհի վերջը մոտ է հոդվածից)

    Նյուրտի դիակը գտնված է: (Դետեկտիվ ՎամպԱ)
    Սովից տանջահար՝ նա փորձել է խմել նոր թաղված մարդու արյունը: (Փորձագետ-կրիմինալիստ ՎամպԲ)
    Մահացել է արևահարումից: (Փորձագետ-Դատաժիշկ Վամպ Ա):

    Հ.Գ. Լուրեր են պտտվում, որ տիեզերանավի վթարն ու սովը պրոֆեսոր վամպի ձեռքի գործն է, ոմանք հայտարարել են, որ Վամպն է առաջին վամպիրը: Պրոֆեսոր Վամպին ջրախեղդ են արել, գլխատել, քառատել, այրել, մոխիրը ցրել բաց տիեզերքում:
    Հ.Հ.Գ. Վամպիրների մարսյան գաղութից 2011թ.-ից ի վեր լուրեր չեն ստացվել...

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.12.2012), impression (07.12.2012), Lion (06.12.2012), Malxas (06.12.2012), Ամմէ (19.12.2012), Արէա (06.12.2012), Վոլտերա (21.12.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավն էր, իրոք ինձ դուր եկավ: Իմ կարծիքով կարելի է թեման զարգացնել:
    Բայց ինձ մի բան ասա խնդրում եմ, խոստանում եմ, որ երկուսիս մեջ կմնա, դու կարող է՞ գիշերները վամպիրություն ես անում, իսկ ցերեկները համեստ ակումբակից դառնում: Ինչ որ շատ կասկածելի մասնագիտորեն գիտես ամեն ինչ: Բռնվեցի՞ր
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (06.12.2012)

  5. #3
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հահ, վամպիրություն չեմ անում, բայց մեր մարսյան այլմոլորակային բազայում իրենց հայտնվելը լուրջ գլխացավանք առաջացրեց, անգամ ստիպված եղանք տիեզերանավերը պայթեցնել

  6. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Հահ, վամպիրություն չեմ անում, բայց մեր մարսյան այլմոլորակային բազայում իրենց հայտնվելը լուրջ գլխացավանք առաջացրեց, անգամ ստիպված եղանք տիեզերանավերը պայթեցնել
    Դու անգութ ահաբեկիչ ես, իսկ ինձ սխալմամբ թվացել էր, թե դու պարզապես համակրելի աղջիկ ես:
    ...մի հարց ևս... ինչո՞ւ ես այս պատմվածքը ստեղծագործական նախագծերի մեջ տեղեդրել:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (06.12.2012)

  8. #5
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու անգութ ահաբեկիչ ես, իսկ ինձ սխալմամբ թվացել էր, թե դու պարզապես համակրելի աղջիկ ես:
    Համակրելի աղջիկը այլմոլորակային գործակալի համար հնարավոր լավագույն դիմակավորում է, երևի... ))))))))))))


    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    ...մի հարց ևս... ինչո՞ւ ես այս պատմվածքը ստեղծագործական նախագծերի մեջ տեղեդրել:
    Քանի որ դեռ ահավոր անտաղանդ եմ կայքում կողմնորոշվելու հարցում, պարզապես ցանկանում էի ստեղծագործողի անկյունում տեղադրել, բայց, փաստորեն, էլի թյուրիմացություն է եղել, եկել-հասել եմ ստեղծագործական նածագծեր:

  9. #6
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Համակրելի աղջիկը այլմոլորակային գործակալի համար հնարավոր լավագույն դիմակավորում է, երևի... ))))))))))))






    Քանի որ դեռ ահավոր անտաղանդ եմ կայքում կողմնորոշվելու հարցում, պարզապես ցանկանում էի ստեղծագործողի անկյունում տեղադրել, բայց, փաստորեն, էլի թյուրիմացություն է եղել, եկել-հասել եմ ստեղծագործական նածագծեր:
    Հեսա մոդերատորը կգա կտուգանի քեզ նոր կիմանաս: Քեզ նման մի բոբո էլ ինքն է, մենք բոլորս վախենում ենք նրանից
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (06.12.2012)

  11. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    ***
    Արյունը հարկավոր է խմել դեռ տաք վիճակում, այն միանգամից թափանցում է երակներ ու շրջանառվում սեփական օրգանիզմում: Խմելն, իհարկե, պայմանական ձևակերպում է, արյունը ներծծում ենք, ու եթե ներծծենք արդեն լերդացած արյուն, այն լերդացում կառաջացնի ամբողջ օրգանիզմում: Առաջին հայացքից դա կարող է թվալ ոչ մահացու, բայց արյան լերդացումը սարսափելի կերպով դանդաղեցնում է մեր ռեակցիաները, կաթվածահար անում հենաշարժողական համակարգն ընդհուպ մինչև լիակատար անդամալուծության: Եվ եթե այդ պահին ծագում է արևը…
    Մի կարծեք, թե դուք անմիջապես կբռնկվեք, կմոխրանաք, կփշրվեք: Ուր էր, թե…
    Մոռացեք այն հեքիաթները, որ ձեզ պատմել են նախքան վերամարմնավորումը: Երբ արևը ծագի, դուք կմեռնեք գերտաքացումից: Արյունն օրգանիզմում կսկսի տաքանալ ու մակարդվել: Մենք չունենք օրգանիզմի հովացման համակարգ, մենք ուղղակի կսկսենք ներսից չորանալ, մածուցիկ արյունը կդադարի շրջանառվել ու հենց այն պահին, երբ մեր օրգանիզմում բացարձակ քարացում տեղի ունենա, մենք կնմանվենք եգիպտական մումիաներին, ուղղակի առանց ճերմակ փաթաթանների ու առանց Մեռյալների գրքի շնորհիվ վերակենդանացման որևէ հույսի:
    Դասախոսությունն ավարտված է, ազատ եք:

    էս պարբերությունից հետո կարող ես մնացածը չգրել… դրանք արժեզրկում են ամեն ինչ դարձնում սովորական վամպիրի պատմություն որը ես ավելի լավ շարադրված կարող եմ կարդալ ու ավելին…

    մինչդեռ առաջին հատվածը եթե մտցնես մի քիչ էլ կենսաբանական ճշգրտություն ապա այն կարող է բավականին լավը լինել… գրականություն լինելու հավակնություն ունենալ… լավն էր այն որ տենդենց ունի հասնելու ու շոշափելու մարդկային հոգու ու մտքի ամենամութ անկյունները… շատ հետաքրքիր կարող է լինել… ինչքանով մարդն իրեն կտեսնի դրա մեջ ու ինքն իր մեջ կխոստովանի… մոռացի էդ վամպիր-մամպիրները… եթե կարողանաս դա անել, էն ժամանակ կդիպչես մարդու էն ներվերին որը "նախատեսված" ա գրականության համար

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.12.2012), Lusntag Lusine (07.12.2012), Sambitbaba (07.12.2012)

  13. #8
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ դեռ նոր էի գրել, ինձ դուր եկավ, էնքան դուր եկավ, որ համարձակվեցի տեղադրել այստեղ՝ նախազգուշացված լինելով հնարավոր բոլոր քլնգումների մասին, բայց երբ մի քանի անգամ կարդացի, զգացի, որ հում է, դեռ իրականում չգիտեմ էլ որ մասը հանել, որը թողել, ինչին ինչպես փոխել, բայց արդեն գիտեմ, որ այսպես չի մնա, դեռ շատ կմշակեմ ու վերջնական տարբերակն էլ անպայման թեմայում վաղ թե ուշ կհայտնվի: Շատ-շատ շնորհակալ եմ կարծիքների համար

  14. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես վամպիրների մասին բառ անգամ չէի ասի, էդ հերոսի անունն էլ Վամպա չէի դնի: Թող ընթերցողն ինքը գլխի ընկնի թե ինչի մասին է խոսքը, ոնց որ առաջի պարբերության մեջ էր:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.12.2012), Sambitbaba (07.12.2012), Ամմէ (19.12.2012), Հայկօ (07.12.2012)

  16. #10
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես վամպիրների մասին բառ անգամ չէի ասի, էդ հերոսի անունն էլ Վամպա չէի դնի: Թող ընթերցողն ինքը գլխի ընկնի թե ինչի մասին է խոսքը, ոնց որ առաջի պարբերության մեջ էր:
    Սկզբում էդպես էլ ուզում էի անել, բայց ինձ էնքան չեն հասկացել, որ արդեն նոր ֆոբիայի տեսակ է ի հայտ եկել՝ չհասկացվածալինելիությանֆոբիա )), պրոֆեսորի անունն էլ Վամպ վերջին պահին դարձավ, երբ մշակեմ, վամպիր բառն էլ Վամպն էլ կհանեմ...)))))

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղափարը հավեսն էր, Ալֆա ջան:
    Էրեխեքի հետ համամիտ եմ, սկիզբը շատ ավելի լավն էր: Երևի չարժեր հետո բացատրել/մեկնաբանել:
    Գալաթեա ջան, էդ իմ ահավոր թերությունն ա, համ ես եմ մեղավոր, համ էն մարդիկ, որ դպրոցում կարդում, չէին հասկանում, ստիպված, ինչես ասում են, ծամում, դնում էի բերանները: Հիմա և հասկանում եմ, որ այդ թերությունն ունեմ, համ էլ չեմ կարողանում ուղղել, կամ գոնե էնպես շպարել, որ աչք չծակի, բայց դե չեմ հանձնվի, կուղղեմ
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 07.12.2012, 18:46:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (07.12.2012), Գալաթեա (07.12.2012)

  18. #11
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր, դուրս շատ եկավ: Որ մրցույթում սա լիներ, ավելի լավ կլիներ: Ինձ համար լռիվ բացահայտում էր:

  19. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես վամպիրների մասին բառ անգամ չէի ասի, էդ հերոսի անունն էլ Վամպա չէի դնի: Թող ընթերցողն ինքը գլխի ընկնի թե ինչի մասին է խոսքը, ոնց որ առաջի պարբերության մեջ էր:
    Միանշանակ։
    DIXI
    carpe noctem

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (07.12.2012)

  21. #13
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց-որ ակումբում էլի լավ գրող ա հայտնվել, իսկ ես տեղյակ չեմ
    The cake is a lie.

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (07.12.2012)

  23. #14
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղափարը հավեսն էր, Ալֆա ջան:
    Էրեխեքի հետ համամիտ եմ, սկիզբը շատ ավելի լավն էր: Երևի չարժեր հետո բացատրել/մեկնաբանել:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (07.12.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Քարի մեջ արյուն կա…
    Հեղինակ՝ Lusntag Lusine, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.12.2015, 16:35
  2. True Blood/Իսկական արյուն
    Հեղինակ՝ impression, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.06.2013, 17:10
  3. Գնանք արյուն հանձնելու
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 62
    Վերջինը: 30.08.2010, 14:50
  4. Եվ արյուն կլինի (Նավթ) / There Will Be Blood
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.08.2010, 16:03
  5. Հիվանդ երեխային անհրաժեշտ է արյուն
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 23.01.2009, 01:20

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •