Շնորհավորում եմ բոլորիս: Մի քանի րոպե առաջ մեր ավելի քան հազարամյա պատմություն ունեցող «Սասունցի Դավիթ» էպոսը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության Ոչ նյութական մշակութային ժառանգության Ներկայացուցչական ցանկում:
Շնորհավորում եմ բոլորիս: Մի քանի րոպե առաջ մեր ավելի քան հազարամյա պատմություն ունեցող «Սասունցի Դավիթ» էպոսը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության Ոչ նյութական մշակութային ժառանգության Ներկայացուցչական ցանկում:
Ambrosine (05.12.2012), Chuk (05.12.2012), Lion (05.12.2012), Malxas (05.12.2012), Sambitbaba (05.12.2012), StrangeLittleGirl (05.12.2012), Tig (05.12.2012), Varzor (06.12.2012), Դավիթ (06.12.2012), Նաիրուհի (06.12.2012), Շինարար (05.12.2012), Պարոն Քյանդար (23.04.2014)
Որ բացատրեք, թե ինչի վրա եք ուրախանում, ես էլ կարող ա միանամ։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ուրախանում ենք, որ հայ ժողովրդական «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» Էպոսը 2012 թ. դեկտեմբերի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանի որոշմամբ ընդունվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Թուրքիան դեմ էր և հանդես էր եկել հայտարարությամբ, որ անհրաժեշտ է հայտից հանել Սասուն անվանումը, քանի որ դա Թուրքիայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն է, իսկ Ադրբեջանն էլ պաշտպանում էր այդ տեսակետը, հիմա մենք ուրախանում ենք, որ ոչ միայն չփոխվեց, այլ մեկ անգամ ևս միջազգայնորեն ֆիքսվեց հայերի պատմական հայրենիքի վերաբերյալ…հայ ժողովուրդը կարծեմ թե էսպիսի «մանր» հաղթանակների կարիք ունի
Հարցս վերաձևակերպեմ, ի՞նչ է դա տալիս ազգին ու անձամբ ինձ։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Lion (05.12.2012), Sambitbaba (06.07.2015), Tig (06.12.2012), Varzor (06.12.2012)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Alphaone (17.01.2013), Freeman (18.12.2012), StrangeLittleGirl (05.12.2012), Varzor (06.12.2012), Աթեիստ (05.12.2012)
Այսինքն ձեր համար էդ ստեղծագործությունը մինչև Յունեսկոյի ճանաչելը սկի արժեք չուներ, հիմա արժեքավորվե՞ց։
Ես իրան գնահատում էի, առանց ինչ որ Յունեսկոների։
Ասենք թե թուրքերն էկան ասին, էդ մենք ենք գրել, հետո՞, ասենք ֆրանսիացին էլ դրան հավատաց, է, ի՞նչ։
Ես իմ համար եմ կարդացե՞լ, թե ֆրանսացու։
Հիմա որ Արարատը թուրքիայի տարածքում ա, դա մեզ խանգարու՞մ ա նրան Հայկական լեռ համարել։ Մեր համար ամենահայկական սարն ա, սկի մեր տարածքի Արագածը տենց չենք սիրում, ու թքած ունենք երկրորդական բաների վրա։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Հիմա դրան ասում են տանձի մուրաբա, կամ պարզապես՝ մուրաբա:
Հա, լավ ա, որ գրանցել են:
Եթե արդյունքում հայ երիտասարդներին ու պատանիներին հարցնենք, թե ով ա Ցռան Վերգոն ու իրենք անունից ցխկվելուց բացի ուրիշ ռեակցիա տան, ես շատ ուրախ կլինեմ ու ձեռքբերում կհամարեմ սույն իրադարձությունը:
Իսկ նենց... եսիմ:
Freeman (18.12.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ