Արտ, ինձ թվում ա, որ քիչ մը ծայրահեղացնում ես:
Ընդհանրապես մենք՝ մարդիկս, սիրում ենք գնահատված լինել: Ու եթե ասենք ինչ-որ ոլորտում մրցանակ ենք ստանում, ուրախանում ենք, չէ՞:
Հիմա եթե սա թեկուզ հենց ուղղակի մրցանակ ընկալենք, էլի ուրախանալու բան ա:
Բայց Յունեսկոյի ցանկում լինելը մենակ դրանով չի, որ դրական է: Հեչ որ չէ մենակ էն, որ գիտես, որ ոչ թե նեղ ազգային ինքնասիրահարվածության համար ես դա հավանում, այլ դա իսկապես արժեք ա, նենց արժեք, որ աշխարհի մակարդակով ա ճանաչվում՝ արդեն դրական ա: Հենց մենակ էն, որ սրա պատճառով քո ազգի էպոսը կարող ա ճանաչես ոչ միայն դու, այլև այլք, որովհետև սա արդեն համարվում ա համաշխարհային մակարդակի մշակութային արժեք ու իրանով հետաքրքրվողները շատանալու են, արդեն դրական ա:
Որտև ավելի լավ ա ուրախանալ, որ քո ազգի ծնած էպոսն ա հաջողության հասնում, քան ասենք Զորաց Քարերի ծակերի մասին հորինած լեգենդները տարածելով:
Ընդհանրապես յուրաքանչյուր իսկապես մշակութային արժեք ինչքան շատ, ինչքան շատերի կողմից, ինչքան մեծ աշխարհագրությամբ ա գնահատվում ու տարածվում, էնքան լավ: Նենց որ սա միանշանակ դրական ու միանշանակ ուրախանալու բան ա:
Էջանիշներ