Հոգու աչքերում
Կարոտս սրտիս մասնիկն է, գուցե
Սովորեցնում է պահել հոգումս իմ թանկ հուշերը,
ՈՒ բաց չթողնել,
Հիշողությանս երբեք չքնել,
Գիտակցությանս միշտ զգոն մնալ,
ՈՒ սիրել, սիրել հիշողությունս...
Հիշել իմ բոլոր հաղթանակները,
Պարտություններս ավելի հաճախ,
ՈՒ չչարանալ,
Այլ սիրել կյանքը...
Կորուստի մեջ էլ միշտ բարին փնտրել,
Ամեն մի կաթիլ աղի արցունքում
Աղաբլիթի հավատն ունենալ,
Որ կգա մի օր կյանքի երազում
Այն իրականը,
Իմաստը կյանքի,
Որ այնքան համառ փնտրում եմ այսօր...
Գուցե գտել եմ, բայց չեմ հասկացել,
Որ կյանքում զորեղ մարդու հոգին է,
Հոգու աչքերը,
Երբ կարդում ես այն անցորդի դեմքից
Հոգու վիճակը,
ՈՒ հառաչում ես նրա փոխարեն,
Երբ տեսնում ես փոքրիկ աչքերում մեղքի զգացումը,
Որ իրենը չէ,
Բայց միևնույն է ու մեղավոր է նրա հայացքը:
Ամեն ցավի մեջ ես խինդ եմ փնտրում,
ՈՒ ի զարմանս գտնում եմ միշտ էլ,
Չէ որ երբ սիրտը ցավում է, նվվում,
ՈՒրեմն ապրում է ու զգում է կյանքը,
Դեռ չի քարացել...
Գուցե հենց սա է երջանկությունը,
Իմաստությունը այնքան փնտրված,
Որ այնքան մոտ է, չենք էլ նկատում
Հոգու աչքերում.....
Էջանիշներ