User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Ինչ թելադրում է սիրտս...

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusntag Lusine-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն թաց են ձմռանս աչքերը
    Ափիս մեջ են արտասուքները...
    Ես չգիտեմ ինչ ասեմ...իմ մոտ էն տպավորությունն է,որ էդ ձմեռը ես եմ:
    Չգիտեմ ում ոնց,բայց ինձ հուզեց:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (07.07.2013), Marcus (03.05.2017), Արևանուռ (27.10.2013)

  3. #32
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձմռան գեղեցիկ առավոտ պայծառ,
    Հանդարտ մաղվող ճերմակ փաթիլներ,
    Անտառը ձյունե զգեստը հագած,
    Նորահարսի պես հեզիկ կանգնած էր...
    Բայց ձյան վրա անտառի մեջ
    Հետքեր կային խոր վագրի անցած,
    Նա մենակ չէր, նրա հետ էին ձագուկները
    Երկու փոքրիկ հետքեր թողած...
    Սակայն անցած մոր հետքերը կարմիր էին,
    Այդ արյունն էր ներկել ձյունը կարմիր գույնով,
    ՈՒ շատ շուտով երկու փոքրիկ վագրիկները
    Սգում էին մահն իրենց մոր...
    Ձագուկները իրենց մորը չլքելով
    Քանի օրեր մոր դիակից չհեռացան...
    Ձյուներ գալիս հանդարտ ու մեղմ,
    ԵՎ ծածկում էր մարմինները անշնչացած...

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (27.10.2013), Sambitbaba (08.02.2014), Smokie (07.11.2013), Արևանուռ (27.10.2013), Նիկեա (27.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (18.11.2013)

  5. #33
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Ծառից պոկեցի նորածիլ մի ճյուղ,
    Բուրմունքը գարնան նրանից զգացի,
    Բայց իսկույնևեթ սիրտս ճմլվեց,
    Որ կյանքը նրա ես ընդհատեցի

    * * *

    Վարդերի մի փունջ գրկած գնում է մեկը,
    Նայում են, ասում երանի, ինչ գեղեցիկ են վարդերը,
    Բայց չեն ասի երբեք - տեսնես ինչպես է գրկել,
    Ծակում են ձեռքերը երևի, գուցե արյուն են բերել:

    * * *

    Ակնթարթը մահ է և կյանք,
    ԵՎ ծնվում են, և մահանում,
    Ակնթարթը մահ է և կյանք,
    ԵՎ լալիս են, և ծիծաղում:


    * * *

    Երբ խոսում է կարոտը - նրան հասկանում են,
    Երբ խոսում է թախիծը - հանգստացնում են,
    Երբ խոսում է վիշտը -նրան կարեկցում են,
    Երբ խոսում է խիղճը - բոլորը լռում են:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (27.10.2013), Sambitbaba (08.02.2014), Smokie (07.11.2013), Արամ (27.10.2013), Արևանուռ (27.10.2013), Նիկեա (27.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (18.11.2013)

  7. #34
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չեմ հասկանում

    Ժամանակից շուտ էր եկա,
    Թե ուշացած – ես չգիտեմ,
    Մնացել եմ ես կոկորդում այս աշխարհի,
    Կուլ չեմ գնում:
    Չեմ հասկանում,
    Այս աշխարհին,
    Մարդկանց հոգին չեմ հասկանում,
    Թե արյունը շրջանելիս
    Ցավը որտեղ է կորցնում,
    Անզգայացնում,
    Ու չգիտես, թե ինչու է
    Մարդն անտարբեր իր գոն տանում:
    Չեմ հասկանում
    Մարդկությանը չակերտավոր,
    Գազանացած,
    Մարդանման,
    Բայց տեսակը չճշտված:

    Հազարավոր ցավից քամված մեկ հարսանիք,
    Հազարավոր արտասուքից
    Մեկ ցայտաղբյուր – ոմնի համար,
    Ու հազարներ ծարավ, անհույս,
    Պտտվում են անիվի մեջ,
    Մութ ու խավար…
    Չեմ հասկանում, թե ինչպես է մարդու մարմնում
    Սրտի տեղակ քարը լինում,
    Թե ինչպես է, որ ապրում են,
    Բայց արի տես
    Կյանքի կողքով թեթև անցնում
    Ու չեն զգում, որ կյանքն անցավ:
    Չեմ հասկանում շուտ էր եկա,
    Թե ուշացած – ես չգիտեմ,
    Բայց աշխարհին չհասկացա,
    Ոչ այսօրվա, ոչ էլ անցյալ տարիների,
    Մնացել եմ ես խորթացած
    Ու անհաղորդ այս աշխարհին:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (08.02.2014), Smokie (18.11.2013), Արևանուռ (18.11.2013), Նիկեա (09.10.2014), Փոքրիկ շրջմոլիկ (18.11.2013)

  9. #35
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Երջանկությունը
    Բարձրացրեց մինչ ամպերը,
    Ու բաց թողեց:

    Անձրևն անխնա
    Նետեց կիսակենդան մարմինը:

    Սիրտը ոչինչ չասաց,
    Չարտասվեց,
    Չգոռաց ցավից:

    Արևն այրել էր նրան,
    Անձրևը լվացել մոխիրը,
    Մնացել էր դատարկությունը,
    Անհատակ ու սև:

    Լռությունն էր արտասվում նրա փոխարեն:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (08.02.2014), Smokie (20.11.2013), Արևանուռ (19.11.2013), Նիկեա (09.10.2014), Փոքրիկ շրջմոլիկ (19.11.2013)

  11. #36
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարև ձեզ՝ Lusntag Lusine ջան, իսկ կարելիա իմանալ, միշտ ձեր ոճն էսպեսա եղել, ուզում եմ հասկանալ ինչու հանգավորում չկա տողերի վերջավորությունների միջև...

    ուզում եմ ասել, որ միտք կա, հետաքրքիր սկիզբ ու վերջ կա, բայց ինչու էսպես խառը, հասկանում եմ նաև որ ձեր ոճնա ...
    բայց չարժի արդյոք մի փոքր իրար հտ համապատասխանեցնել, թե այն մտքին եք, որ ինչ գալիսա մտքում, ուրեմն պետքա ստեղծվի ու մնա հենց էդպիսին...

    Շնորհակալություն...
    Վերջին խմբագրող՝ Meme: 19.11.2013, 19:43:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusntag Lusine (20.11.2013)

  13. #37
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Meme-ի խոսքերից Նայել գրառումը
    բարև ձեզ՝ Lusntag Lusine ջան, իսկ կարելիա իմանալ, միշտ ձեր ոճն էսպեսա եղել, ուզում եմ հասկանալ ինչու հանգավորում չկա տողերի վերջավորությունների միջև...

    ուզում եմ ասել, որ միտք կա, հետաքրքիր սկիզբ ու վերջ կա, բայց ինչու էսպես խառը, հասկանում եմ նաև որ ձեր ոճնա ...
    բայց չարժի արդյոք մի փոքր իրար հտ համապատասխանեցնել, թե այն մտքին եք, որ ինչ գալիսա մտքում, ուրեմն պետքա ստեղծվի ու մնա հենց էդպիսին...

    Շնորհակալություն...
    Բարև Meme ջան Ես գրում եմ ոնց այդ պահին զգում եմ: Այնպես չի, որ ոնց գրեցի այդպես էլ մնումա, կարդում եմ, խմբագրում ու ավարտված եմ համարում այն ժամանակ, երբ ինքս կարդալուց զգում եմ ամեն բառը, բառի տակ թողած ասելիքս, որն առաջին հերթին ինձ է հարկավոր: Վերջին բանաստեղծությունը թվումա խառը, բայց այնքան եմ զգում կարդալիս, այդ մի քանի տողում ինչքան ապրումներ եմ տեսնում, որ սիրեցի հենց այսպիսին, խառը ու առանց հանգավորումների:
    Եթե քեզ դուր չի եկել, ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում, ամեն մարդ կարդում է իրեն հարազատ թվացող գործերը: Ես էլ քո տարիքում այսպիսի ոճով գրվացքները թերթում էի, չէի կարդում, ինձ էլ դուր չէին գալիս:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.11.2013), Արևանուռ (20.11.2013)

  15. #38
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրերը անցնում են,
    Ու Կարծում,
    Թե վերադարձ կա:
    Կիսատ գործերի,
    Ու կիսատ կյանքի շարունակությու՜ն…
    Ավաղ, ես գիտեմ,
    Անցյալը երբեք չի կարող ետ գալ,
    Անցյալն այլևս էլ ոտքեր չունի,
    Ժամանակինն են նրա ոտքերը…

    Լուսինե Լուսնթագ

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (10.10.2014), Sambitbaba (08.02.2014), Smokie (02.05.2017), Արևանուռ (08.02.2014), Փոքրիկ շրջմոլիկ (08.02.2014)

  17. #39
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *
    Երբ, որ սերը գալիս է լուռ,
    Ու գնում է ինչպես եկավ`
    Լուռ ու անձայն, ,
    Երկար սպասված` չհասկացված,
    Հեռացումի ճամփեն բռնած,
    Ու կարոտի մի ճյուղ թողած,
    Որ մեծանա,
    Հզորանա,
    Արմատները գնան խորը,
    Ի հիշատակ լոկ անցյալին,
    Նրա սիրուն,
    Սեր անունով,
    Որը փոխվեց հեռացումով ուրիշ անվամբ,
    Ուրիշ բառով,
    Որը նույնպես սիրտ է մաշում,
    Հոգի հանում,
    Իր մեղավոր անմեղությամբ:

    Ուր էր, մի օր նա էլ բռներ հեռացումի ճանապարհը,
    Ու կարոտը հասներ սիրուն,
    Միաձուլվեր ու չլիներ տառապանքը,
    Տառապանքը էլ չլիներ…

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (10.10.2014), Sambitbaba (09.09.2016), Smokie (02.05.2017), unknown (10.10.2014), Արևանուռ (15.09.2016), Մուշու (09.10.2014), Նիկեա (09.10.2014)

  19. #40
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցուրտ է գիտես,
    Ու գիշեր է, օրվա բոլոր
    Քսանչորս ժամը,
    Երբ գնում ես:
    Ժամանակը կանգ է առնում,
    Երբ սպասում եմ վերադարձիդ,
    Ու չեմ ապրում…
    Ընդհատվում եմ,
    Կիսատվում եմ,
    Ու մարում եմ,
    Ամեն անցնող վայրկյանի մեջ,
    Երբ դու չկաս…

    Ու խավարում համատարած
    Լուսավոր է միայն այն նեղ արահետը,
    Որով գալիս,
    Բայց չես մնում,
    Միայն անվերջ խոստանում ես
    Վերադառնալ ու չգնալ:
    Ու ես կրկին հավատում եմ,
    Ու զինվում եմ համբերությամբ,
    Ու չեմ խաբվում…

    Դու գալիս ես,
    Ինչպես բոլոր անգամները,
    Բայց չես մնում…

    Լուսինե Լուսնթագ

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.09.2016), Smokie (09.09.2016), Արևանուռ (15.09.2016)

  21. #41
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կգաս, գիտեմ,
    Գարնան խելառ քամին կրկին
    Քեզ կբերի անձրևի հետ
    Ու պատուհանս նորից
    Կլացի սերդ:
    Կասես`
    Ես եմ,
    Ներկան եմ,
    Եկել եմ,
    Բայց չեմ հավատա:
    Ու դու կհեռանաս,
    Կավարտվես
    Գարնանային ջրափոսում,
    Որտեղից ձայնդ
    Էլ չի սողոսկի
    Պատուհանիցս ներս:
    Իսկ օդում քարացած սպասումս
    Ձուլվելով քեզ
    Կխեղդվի,
    Արևն էլ կդնի
    Քո գոյության վերջակետը:

    Լուսինե Լուսնթագ

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (18.11.2016), Smokie (30.11.2016), Նիկեա (24.11.2016)

  23. #42
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *
    Այսօր մի քիչ դառն եմ,
    Մի քիչ ուրիշ, օտար,
    Մի քիչ սառն եմ գուցե
    Ու մի քիչ էլ խելառ:
    Այսօր սրտիս միջից
    Մի քիչ սեր եմ քամել,
    Քիչ է գուցե կասես,
    Բայց այդքանն էր ավաղ...

    Համբերության թասս
    Միշտ էլ լի է եղել,
    Սիրով լցված կարոտ
    Իմ սեղանին դրված,
    Այսօր տուն ես գալու
    Ու սեղան եմ փռել,
    Բաժակները ավաղ
    Լցնելու բան չկա...

    Լուսինե Լուսնթագ

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.04.2017), Smokie (02.05.2017)

  25. #43
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավատս կոտրեցիր ու
    Ոչինչ չփրկվեց իմ երազներից,
    Քամի էր...
    Անմեղություն հագած գնացիր
    Դատարկության դուռը բացելու,
    Բայց էլ հավատ չկար,
    Ու դու անկարող էիր ինչ որ բան փոխել:
    Դու չգիտեիր, որ փշրված ապակին ինչքան էլ սոսնձես,
    Չի դիմանալու քամուն,
    Ու ցուրտը նորից ներս է լցվելու,
    Տանելու հավատիս վերջին փշրանքները:
    Դու դեռ գալիս ես,
    Իսկ ես մոռացել եմ քեզ սպասելը...

    Լուսինե Լուսնթագ

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.08.2017), Smokie (24.08.2017)

  27. #44
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշնան քամու մեղեդին
    Կոտրեց դուռս
    Ու ցուրտը լցվեց սրտիս բոլոր անկյունները:
    Ավազի վրա տնկած ծաղկի նման
    Հավատս թոշնեց...
    Անվերադարձ...
    Սիրտս դատարկվեց ու քամին
    Պարում է բոլոր անկյուններով,
    Որտեղ մի ժամանակ լի էր,
    Քեզնով...
    Խոսքդ մի նոտայով նվագ է,
    Որն այդպես էլ երաժշտություն չդարձավ
    Ու արդեն վաղուց կորցրել է
    Իր արժեքը...
    Դու ընդամենը հիշողություն ես,
    Կորուստ
    Ու ես բաց եմ թողել քեզ,
    Գտնելու մյուս նոտաները...

    Լուսինե Լուսնթագ

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (28.08.2017), Smokie (02.09.2017)

  29. #45
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թիթեռի թևով էր բերածդ գարունը,
    Սերը ծարավդ էր նեկտարի,
    Չհավաքվեց սրտումդ,
    Հոգիդ էր անտակ:
    Թիթեռի թևով գնացիր,
    Ու ժամանակը քեզ չխնայեց,
    Չվերադարձար,
    Գիտեմ,
    Օրդ էր կարճ ...

    Լուսինե Լուսնթագ

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևանուռ (20.09.2017)

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրտս դողում է
    Հեղինակ՝ Fansheta, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 05.03.2008, 18:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •