Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Sambitbaba (09.12.2012)
Անկեղծ ասած, ես միշտ վախվխվելով եմ մտնում էս բաժնի չափածո թեմաները, բայց ասեմ, Լուսինե ջան, ինչ-որ հետաքրքիր բան կա գրածներումդ: Համաձայն եմ, որ աշխատելու տեղ ունես:
Ի դեպ, քանի՞ տարեկան ես: Ինչու՞ եմ հարցնում: Նենց մի տեսակ ուշ պատանեկության-վաղ երիտասարդության շունչ զգացի, երբ մեկը նոր-նոր փորձում ա գրելու միջոցով ինքնարտահայտվել, ու դա իրան դուր ա գալիս
Sambitbaba (09.12.2012)
Շատ ու քիչ
Հարցնում են երբեմն տարիքիս մասին.
Ես էլ չգիտեմ, թե որն է ճիշտը,
ՈՒ փոթորկվում է հոգիս ակամա...
Ճակատագիրս այնքան շռայլ էր,
Որ չեմ կարողից՝ ամենակարող.
Ի՞նչ է, քի՞չ է սա...
Հոգուս լարերը մաքուր պահեցին
Հենց արցունքները՝ անվերջ լվալով,
ՈՒ ինչ որ տեղ էլ բութ ցավեցնելով,
Ապացուցելով, որ այդպես էր պետք,
Թե մարդն իր կյանքում ինչից կարող էր
Ճչալ ցավերից: Ու մանկությունից
Մինչև...Չգիտեմ,դեռ պիտի ապրեմ՝
Ես չեմ բողոքել, ու չեմ էլ սիրում,
Երբ նվնվում են, կյանքից դժգոհում,
Ախ չէ՞ որ քանի մարդու կյանք էր սա,
ՈՒ ամենքը չէ,որ մեկ ծննդով
Հազարն են ապրում,
Ինչու՞ բողոքել, ես չեմ հասկանում:
ՈՒ տարիքս էլ երևի այսպես
Շատ ու քիչ ասել,
Ցավերիս պես շատ,
Ապրածիս պես քիչ...
Sambitbaba (27.01.2013), Արևանուռ (04.03.2013), Նիկեա (08.07.2013)
Անցորդ ենք թե հյուր կյանքում` չգիտեմ,
Մի օր եկել ենք, մի օր կգնանք,
Կարծես թե ոչինչ չենք տանում կյանքից,
Կարծես թե ոչինչ չենք թողնում նրան:
Իսկ անձրևնե՞րը, այդքան հորդառատ,
Որ հողն են սնում, ծաղիկ են ջրում,
Քայլում ենք, անցնում նրանց վրայով,
Մի քիչ թրջվում ենք, գուցե դժգոհում,
Բայց չենք մտածում,տեսնես թե ու՞մն էր,
ՈՒ՞մ արտասուքն էր:
Գալիս են, գալիս-անձրևի տեսքով,
Գալիս են նաև որպես ճերմակ ձյուն,
Ի՜նչ մաքրություն են բերում իրենց հետ,
Ինչքան ջերմությամբ սիրտս է լցվում:
Երբ տրորում ենք,կարծես թե խուլ ենք,
ՃԻչը չենք լսում` ցավից ճռռում է:
Աստված իմ տեսնես այն ում արցունքն էր,
Այտս համբուրեց,հալվեց ու գնաց,
ՈՒ ում արցունքն էր, որի վրայով
Անխնա անցա...
Sambitbaba (05.07.2013), Արևանուռ (04.03.2013), Նիկեա (07.07.2013)
.....
Աստված իմ, տեսնես այն ու՞մ արցունքն էր,
Այտս համբուրեց,հալվեց ու գնաց,
ՈՒ ու՞մ արցունքն էր, որի վրայով
Անխնա անցա...
Վերջին խմբագրող՝ Արևանուռ: 04.03.2013, 19:34:
Գարունն առաջինն ինձ է արարել
Lusntag Lusine (04.03.2013)
Արևանուռ (04.03.2013)
Lusntag Lusine ջան էստեղ կարիքի հարց չկա, երբ դու գրում ես, մարդիկ կարդում են, հաստատ, եթե ուզում են արտահայտվել, գրում են, եթե ոչ, լռում են:Սա արհամարհանք չի: Անկեղծ պիտի ուրախ լինես, որ քեզ չեն ճանաչում, դու նորեկ ես. էտ նշանակում է, որ ամենաանկողմնակալ վերաբերմունքն ունեն, հետո դրա կարիքը կունենաս: Նորեկը կապ չունի:
Գրածներիդ մեջ հետաքրքիր մտքեր, համեմատություններ կան շատ, էտ գրավում է, բայց չմշակված են ու էտ հետաքրքրությունն էլ մարում է ընթացքում: Չափածո գործերի համար, համեմատած արձակի, իմ կարծիքով, դժվար է ընթերցող պահելը:Եթե արձակն անմշակ է, անգամ անգրագետ է գրած, դեռ կարող է ընթերցողին ստիպել շարունակել կարդալը, իսկ չափածոյում ոչ: Էնպես որ, եթե դու գրում ես, մի սպասի անպայման լավ գնահատականի (գիտեմ, որ էտ գնահատականը պետք է), ուղղակի կատարելագործվի:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Lusntag Lusine (05.03.2013), Sambitbaba (05.07.2013), Smokie (05.03.2013)
einnA (05.03.2013), Sambitbaba (05.07.2013), Smokie (05.03.2013)
Երևի վերջն է…
Դանդաղ քայլերով դարեր ենք անցել,
Կռվել ենք, հաղթել, երբեմն պարտվել,
Բայց մարդ մնացել:
Կոտորել են մեզ,
Ծնվել ենք նորից, մեր հայ ծնողից,
Պահել ենք լեզուն, սիրել մեր հողը,
Որ ապրի հայը:
Ծնողին պաշտել,
Խոնարհվել ծերի ճերմակի առաջ,
Մանկանը սնել մեր` հայի ոգով,
Ի՞նչ ունենք այսօր:
Արագ, սրնթաց ետ ենք սլանում,
Փոքր ու մեծին էլ չենք տարբերում,
Չկա հարգանքը, էլ ի՞նչ խոնարհվել,
Լեզուն էլ արդեն կիսահայերեն,
Որը խոսում է, գրել չգիտի,
Որն էլ ոչ խոսել, ոչ կարդալ գիտի,
Օտարի նման հային է նայում,
Օտարի նման խոսում ու ծաղրում,
Ի՞նչ հարգանքից եմ ես այսօր խոսում,
Որտե՞ղ եմ այսօր ես հային փնտրում,
Կիսատ ենք այսօր- կիսապետություն,
Կիսատ ենք այսօր – կիսահայություն,
Սիրտս ցավում է, որ ազգիս այսօր
Ես չեմ ճանաչում:
Լուսինե Լուսնթագ
Վերջին խմբագրող՝ Lusntag Lusine: 04.07.2013, 23:28:
Sambitbaba (05.07.2013), Արևանուռ (08.07.2013)
Գիտեմ, Լուսինե ջան, դժվար է գրել և արձագանք չտեսնելը…
Բայց դա բոլորովին էլ պատճառ չէ համբերություն կորցնելու, պրոֆիլ ջնջելու համար:
Էիննայի արտահայտած շատ ճիշտ մտքերին ես մի բան էլ կավելացնեի. հնարավոր է, որ շատերն էլ հաճույքով կարդում են գրածդ, բայց ուղղակի ժամանակ չունեն: Ես քեզ օրինակ: Որովհետև համարում եմ, որ պոէզիա կարդալու համար ուղղակի իրավունք չունեմ երեկոյան հոգնած-ջարդված տուն գալ ու քունը գլլխիս լրագրի պես ընթերցել մի բան, որի վրա ինչ-որ մեկը քրտինք է թափել, միգուցէ անքուն գիշեր է անց կացրել, կյանք է դրել…
Դու կուզենայի՞ր այդպիսի ընթերցող ունենալ: Ձեռի հետ ընթերցո՞ղ…
Հետո, կարծում եմ յուրաքանչյուր պոէտ առաջին հերթին իր համար է գրում, հետո նոր՝ ընթերցողի: Եվ այդ դեպքում իմ կարդալ-չկարդալն ի՞նչ կապ ունի քո գրել-չգրելու հետ:
Ու նաև ասեմ, որ ես չեմ սիրում ինձ համար /ընթերցողի/ գրված բաներ կարդալ: Նախ, դու ինձ համար գրել չես կարող, քանզի ինձ /ընթերցողին/ չես ճանաչում, և ստացվում է, որ չես կարող գիտենալ, թե ինչն է ինձ-ընթերցողին հուզում:
Ես սիրում եմ կարդալ քո՝ քեզ համար գրած ստեղծագործությունները: Նրանց մեջ է, որ շնչում է քո շնչառությունը, եռում է քո արյունը և բաբախում է քո սիրտը: Եվ միայն ադ դեպքում դու կարող ես փորձել անել այնպես, որ ես-ընթերցողս կարողանամ շնչել քեզ հետ, եռալ քեզ հետ և բաբախել քեզ հետ:
Փորձիր սրան հասնել, Լուս ջան, թե չէ պրոֆիլ ջնջել բոլորն էլ կարող են…
Հ.Գ. Ու հետո, եթե մեկը պետք է պատվիրի քեզ գրել, թող դա քո սիրտը լինի: Այդ հարցում մտքիդ աշխատիր չլսել:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Lusntag Lusine (05.07.2013), Արևանուռ (08.07.2013)
Սամվել ջան շնորհակալ եմ խորհրդի համար: Սկզբում էր դժվար, հիմա սովորել եմ արդեն այստեղի անց ու դարձին
Անկեղծ ասած երբեք պատվերով չեմ գրել ու չեմ էլ կարող գրել:
Իմ բոլոր բանաստեղծությունները գրվում են իմ ապրումներից, բնականաբար ինձ համար, հետո ընթերցողի: Շնորհակալ եմ, որ ընթերցում եք:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Lusntag Lusine (06.07.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ