Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Moonwalker (19.12.2012), Տրիբուն (19.12.2012)
Էկա արագ թիթիզանամ, ջիջիլ գցեմ ու գնամ. ուղիղ վեց օր առաջ նայեցի առաջին անգամ։ Երկրորդ անգամ նայեցի չորս օր առաջ։ Երեկ քաշեցի սաունդթրեքը, իսկ վաղը գնալու ենք երրորդ անգամ
Այ տենց, դուք նախանձից տրաքեք, իսկ ես շարունակեմ գործիս տեղը տանջվել
ՀԳ՝ ի դեպ, Մատանիների Տիրակալի հետ բնազդային համամատություններս մի փոքր ստվեր գցեցին Հոբիթի վրա, բայց ահավոր հավանեցի։ Մատանիների տիրակալի ստանդարտից ցածր չի իհկ։
Նայել եմ, նայել եմ
Քննությունիցս հետո միանգամից կինոթատրոն եմ վազել. ես ու ընկերուհիս առաջինն էինք, որ դահլիճ մտանք:
Սկզբում զարմանում էի, թե ոնց են էդ փոքր գրքից երեք ֆիլմ նկարել, բայց դե Ջեքսոնը հուսախաբ չարեց: Ախր շաա՜տ լավն էր էէ
Հ.Գ. Գիրքը տասներորդ անգամ կվերընթերցեմ ու կգնամ մի անգամ էլ նայելու![]()
Alphaone (22.12.2012)
Մի շաբաթ առաջ 3D տարբերակը նայեցի կինոթատրոնում։ Շատ լավ էր հանած։ Այս շաբաթ էլի եմ գնալու նայեմ
Դուրս գալիս է և այն, որ որոշ բաներ գրքից տարբերվում են. ուրեմն միշտ էլ նոր անակնկալների կարելի է սպասել։ Վերջապես տեսա նաև երրորդ կախարդին, ում մասին Տիրակալների գրքում էի կարդացել։ Ցնդած տիպ էր (ըստ Սարումանի խոսքերով՝ շատ սունկ ուտելուց ուղեղը բորբոսնել էր), բայց հավեսն էր…
Ընդհանրապես շատ հաջող կերպարներ էին ստեղծել, հաջող դերասանների ընտրություն էին կատարել, հատկապես Բիլբոյի դերասանը։ Բայց այս անգլիացիների մեջ ինչքան շատ են հոբիթային դեմքեր հանդիպում։
Կինոն նայեցի, մեղմ ասած, հետույքային էր: Պատկերացրեք Spy Kids-ը՝ Տոլկիենի տարրերով: Խեղճ վիպակը ձգձգել էին այնքան, որ նախնական նյութն ու ավելացվածը երևի նույն քանակի էին: Համակարգչային անիմացիան նույն չափի տգեղ էր, ինչ «Մատանիների Տիրակալում»: 3D-ի միակ իմաստը 3D-ի պատճառած անհարմարությունները հաղթահարելով ֆիլմը նայելն էր: Գնոմների պարկուրն ու «Մատանիների Տիրակալից» գրեթե կադր առ կադր կրկնօրինակած տեսարանները (Թորինի ու Ազոգի կռիվը համեմատեք Իսիլդուրի ու Սաուրոնի կռվի հետ), հերոսներին վարի տալը (Ազոգը գրքում գոբլին է, որը սպանվում է Նաինի, ոչ թե Թորինի կողմից, ու որի տղան՝ Բոլգը, փոխարինում է նրան Մորիայում, գնոմները գրքում քաղաքավարի, բայց ագահ ու չոր-ցամաք տպեր են, իսկ ֆիլմում՝ բարեհոգի տրոլլինգի սիրահարներ, համառ, բայց հերոսական ու «տղավարի», Բիլբոն ոչ թե պահպանողական հոբբիտ-ջենտլմեն է, որին ձգում-տանում է արկածների նկատմամբ հետաքրքրությունը, այլ վախկոտ դեռահաս, Գանդալֆը ոչ թե գրեթե ամենազոր մայար է, որը մարդկային մոգի կերպարանք է ընդունել, այլ լավ ինֆորմացված բոմժ, մյուս իստարին՝ Ռադագաստը, նույնպես բոմժ է, այն էլ շիզոֆրենիկ): Գազանիկները լրիվ Դիսնեյի «Սպիտակաձյունիկին» էին արժանի: Կլիշեներն անտանելի շատ էին («Ո՜չ», «Համոզված եմ, ամենավատն արդեն անցյալում է» և այլն): Ֆիլմն այնպես էր հանված, որ պամպերսավոր հանդիսատեսին հուզի, բայց չտխրեցնի: Զզվում եմ տրագիկ տեսարան -> հեփփի էնդ բանաձևից, որն այս ֆիլմում չարաշահված էր, բռնաբարված, սպանված, թաղված, գերեզմանից հանված ու նորից բռնաբարված:
Գնահատականը՝ կարդացեք գիրքը: Նույնիսկ մեկ անգամ նայելն անիմաստ է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Malxas (23.12.2012), stepanyanarg (25.12.2012)
Jarre (25.12.2012)
Զիբիլ էր հասարակ: Եթե գիրքը գոյություն չունենար, ասենք, Avengers-ի ու Avatar-ի կարգի «թանկարժեք տրեշ» կլիներ, ես էլ ժամանակ ու ներվ չէի ծախսի, չէի նայի:
Նախորդ գրառումս մշակեցի բլոգի համար, բայց խմբագրել չէի կարող, հիմա ավելի լիարժեք կարտահայտվեմ:
Մակարդակը
Պատկերացրեք Spy Kids-ը՝ Տոլկիենի տարրերով: Տեխնոլոգիական դեմոնստրացիա, մեծ բյուջե՝ ընկած անճաշակ ու չտես ստեղծագործական խմբի ձեռքը: Համակարգչային անիմացիան նույն չափի տգեղ էր, ինչ «Մատանիների Տիրակալում»: 3D-ի միակ իմաստը 3D-ի պատճառած անհարմարությունները հաղթահարելով ֆիլմը նայելն էր: Գնոմների պարկուրն ու «Մատանիների Տիրակալից» գրեթե կադր առ կադր կրկնօրինակած տեսարանները (Թորինի ու Ազոգի կռիվը համեմատեք Իսիլդուրի ու Սաուրոնի կռվի հետ), արհեստական կերպով մտցված էքշն-տեսարաններն ու կրճատած ոչ էքշն տեսարանները խոսում էին ծույլ, կոմերցիոն, պոպսա աշխատանքի մասին: Գազանիկները լրիվ Դիսնեյի «Սպիտակաձյունիկին» էին արժանի:
Սյուժեն
Խեղճ վիպակը (այո, այս եռագրության համար հիմք հանդիսացած աշխատանքը՝ Տոլկիենի «Հոբբիտը» փոքրիկ վիպակ է, իսկ «Մատանիների Տիրակալը»՝ երեք վեպ) ձգձգել էին այնքան, որ նախնական նյութն ու ավելացվածը երևի նույն քանակի էին: Միևնույն ժամանակ՝ գրքից վերցրածը սարսափելի փոփոխված էր. Ազոգը գրքում գոբլին է, որը սպանվում է Նաինի, ոչ թե Թորինի կողմից, ու որի տղան՝ Բոլգը, փոխարինում է նրան Մորիայում: «Քարե հսկաների» մասին հիշատակումը գրքում ընդամենը գնոմների լեգենդն է որոտի բնույթի մասին: Ռադագաստը Տոլկիենի որևէ ինձ հայտնի ստեղծագործության մեջ էական դեր չի խաղում, որովհետև թքած ունի մարդկանց, էլֆերի ու մնացած բոլորի պատերազմների վրա: Դոլ-Գուլդուրի կոնֆլիկտն իրականում թեև տեղի է ունենում, բայց ոչ «Հոբբիտում» ու առանձնապես չի նկարագրվում: Տրոլլների հետ հանդիպման ժամանակ ոչ թե Բիլբոյով քիթ են սրբում, ինչից հետո նա սկսում է խոսել աղիքային ճիճիուների մասին, այլ Գենդալֆը անընդհատ խորհուրդներ է տալիս տրոլլներին՝ տրոլլի ձայնով, մինչև արևը բացվում է: Ֆիլմ խցկած հոլիվուդյան հումորդը պարզապես զուգարանային էր: Կլիշեներն անտանելի շատ էին («Ո՜չ», «Համոզված եմ, ամենավատն արդեն անցյալում է» և այլն): Ֆիլմն այնպես էր հանված, որ պամպերսավոր հանդիսատեսին հուզի, բայց չտխրեցնի: Զզվում եմ տրագիկ տեսարան -> հեփփի էնդ բանաձևից, որն այս ֆիլմում չարաշահված էր, բռնաբարված, սպանված, թաղված, գերեզմանից հանված ու նորից բռնաբարված:
Հերոսները
Հերոսներին հնարավորինս զրկել էին իրենց բնորոշիչ գրական գծերից ու բերել վերջին շրջանի հոլիվուդյան շաբլոնին՝ սրամիտ, սրալեզու, բռի կատակներ սիրող: Փոխարենը ամեն մեկին տվել էին բնութագրիչ one-liner/catchphrase խոսքեր, որոնք մակերեսային ու բութ հանդիսատեսի մոտ կտպավորվեին ու հնարավորություն կտային տեսնել հերոսների տարբերությունները: Բալինն ասում է՝ «Ես մեր երկուսի չափ խելք ունեմ», վերջ, Բալինը խելոք է, Դվալինն՝ ուժեղ: Պրծավ: Շատ դժվար էր էական տարբերություն տեսնել, ասենք, որոշ գնոմների ու գոբլինների թագավորի անհատականությունների միջև: Գնոմները գրքում քաղաքավարի, բայց ագահ ու չոր-ցամաք տպեր են, իսկ ֆիլմում՝ բարեհոգի տրոլլինգի սիրահարներ, համառ, բայց հերոսական ու «տղավարի», Բիլբոն ոչ թե պահպանողական հոբբիտ-ջենտլմեն է, որին ձգում-տանում է արկածների նկատմամբ հետաքրքրությունը, այլ վախկոտ դեռահաս, Գանդալֆը ոչ թե գրեթե ամենազոր մայար է, որը մարդկային մոգի կերպարանք է ընդունել, այլ լավ ինֆորմացված բոմժ, մյուս իստարին՝ Ռադագաստը, նույնպես բոմժ է, այն էլ շիզոֆրենիկ: Բիլբոյի հերոս, որպես այդպիսին, գոյություն չուներ. Բիլբոն ֆիլմում խաղում էր գրեթե նույն դերը, ինչ Ֆրոդոն, Սեմը, Մերին ու Պինը «Մատանիների Տիրակալում» միաժամանակ: Արդյունքում ստացվել էր ֆրանկենշտեյնի հրեշ՝ հերոս, որը մի քիչ Ֆրոդո էր, մի քիչ՝ Սեմ, մի քիչ՝ Մերի, մի քիչ՝ Պին:
Գնահատականը՝ կարդացեք գիրքը: Նույնիսկ մեկ անգամ նայելն անիմաստ է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Պիտեր Ջեքսոնին էլ պետք չի թույլ տալ «Braindead»-ից ավելի արժեքավոր բանի ձեռք տալ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Գիրքն առաջին անգամ 9-10 տարեկանում եմ ձեռքս առել, մինչև հիմա բաց չեմ թողնում, ֆիլմը դեռ չեմ տեսել, որ կարծիք հայտնեմ, բայց անպայման այս քանի օրը վազելու եմ, նայեմ, քանի որ բացասական նկարագրին էնքան էլ չհավատացի, մոտս էնպիսի տպավորություն ա, որ եթե ինչ-որ բան 18- ա, Ռային դուր չի գա![]()
Պոլ Գելլիկոյի «Ջեննին» ու «Ձյունե սագը» երևի 18+ են, էլի: Կամ էլ «Հոբբիտի» գիրքն է 18+: Ես չեմ սիրում էժանագին էքշն ու այսպես կոչված «տեմպից գցող» տեսարանների կաստրացիա, հերոսների պրիմիտիվացում ու նման բաներ: Բայց ինչ ասեմ, նայիր, ինձ հակաճառելու համար ավելի խիստ պատիժ չեմ կարող մտածել![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Alphaone (23.12.2012)
Նայելու եմ անպայման, եթե դուր չեկավ, անպայման կխոստովանեմ. ես էդ զզվելի հատկանիշն ունեմ, որ սխալ եմ լինում, համոզվում եմ` սխալ էի, խոստովանում եմ![]()
Աթեիստ (23.12.2012)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Alphaone (23.12.2012), Moonwalker (23.12.2012), Աթեիստ (23.12.2012)
Աչքիս Բայանը ճիշտ բաներ ա ասում:Չնայած ես տենց չխորացա, բայց մի տեսակ հոգեկան անբավարվածություն զգացի: Երևի սպասումներն էին շատ, քան պետք էր... Բայց համ էլ նենց չի որ դուրս չեկավ:
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ