Ռուբ կարող ա էդ ծանոթս դու էիր![]()
Ռուբ կարող ա էդ ծանոթս դու էիր![]()
Ruby Rue (13.12.2012)
Chuk (12.12.2012), impression (13.12.2012), Արէա (13.12.2012)
http://www.telegraph.co.uk/culture/f...ie-review.html
տղաս գժվում ա էս կինոների համար![]()
Այսօր վերջապես գրավաճառից վեւցրի Հոբիտը: Գրառումն ավարտեմ սկսեմ կարդալ:
Այսպիսով ունեմ` Հոբիտը, Պահապաննարը` հայերեն, Երկու Աշտարակները ` ռուսերեն: Եթե տեղյակ եք, թե Թոլկիենից Հայաստանում էլ ինչ կա, խնդրում եմ ասեք, որովհետև համակարգչից կարդալ չեմ սիրում:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Lion (13.12.2012)
Արդեն 100 էջ կարդացել եմ, կիսվեմ տպավորություններով:
Նախ նշեմ, որ սա այն եզակի գրքերից է, որ առաջին էջից կլանված տանում է մինչև վերջ ու հիմա շատ ափսոսում եմ, որ գիրքն ի վերջո ավարտվելու է, մինչդեռ կուզենայի շատ երկար կարդալ:
Թեպետ երրորդ մասից քիչ ավելին եմ դեռ կարդացել, բայց ինձ համար արդեն պարզ է, որ Հոբիտի և Պահապանների միջև կա մեծ որակական տարբերություն: Այո, հերոսները նույնն են, մեկը մյուսի շարունակությունն է, բայց և այնպես, իմ համեստ կարծիքով սրանք մեկ մարմին կազմող ստեղծագործություններ չեն: Չի կարելի ասել, որ Պահապանները Հոբիտից լավն է, բայց երկրորդն, ըստ իս, ավելի հասուն գործ է:
Առայժմ այսքանը: Գուցե հետո ավելի պարզ արտահայտվեմ, որովհետև իրականում չկարողացա բացատրել այն տարբերությունը, որն այդքան ակնհայտ է ինձ համար:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Դա վաղուց նկատված տարբերություն է, եղբայր, շատ գրականագետներ են այդ մասին խոսել ու ես միանում եմ նրանց կարծիքին![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Մալխաս ջան, իրանք մեկ ամբողջություն չեն, ուղղակի սերտորեն կապված են... հասուն լինելու հետ կապված: Ոնց-որ թե թեմայում էլի ա հնչել էդ միտքը, որը մի կողմից ճիշտ ա, մյուս կողմից ես էդ «հասուն» տերմինին էնքան էլ համաձայն չեմ: Հասունության հարց չի, տեսակների հարց ա: Հոբիտը, ոնց արդեն գրել եմ, գրվել ա շատ ավելի շուտ քան Մատանիների տիրակալը, նախնական տարբերակով գրել ա իր երեխեքի համար: Սա հեքիաթ ա: Վիպակ-հեքիաթ ա, բայց հեքիաթ ա: Ու հեքիաթի համար ինքը լավ էլ հասուն ա: Պահապանները արդեն մանկական հեքիաթ չի, ավելի խորը գործ ա, բնականաբար ավելի «հասուն»-ի տպավորություն ա թողնում մեծահասակների մոտ, բնականաբար ավելի շատ շերտեր ունի, բնականաբար ավելի լուրջ փիլիսոփայություն ունի:
Նույն կերպ կարելի ա ասել, գոնե իմ պատկերացմամբ, որ Մատանիների տիրակալը «հասուն չի» Սիլմարիլիոնի մոտ: Բայց էլի սխալ կլինի հասուն տերմինը, որտև էլի գործ ունենք իրար սերտորեն կապված ստեղծագործությունների հետ (Սիլմարիլիոնում Մատանիների տիրակալի ժամանակաշրջանը ընդամենը մի փոքրիկ մաս ա), բայց տեսակներով տարբեր գործերի հետ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էս Ձեր ասած կինոն ա?
Արդեն ինտերնետ են գցել?
Хоббит
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ